Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը

1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը

Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը ծնվել է 1810 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է բժիշկ դառնալ և ընդունվում ՄՊՀ բժշկական ֆակուլտետ: Այնուհետև ուսուցումը շարունակում է արտասահմանում: Հինգ տարի աշխատում է մերձբալթյան Դորպատ քաղաքում և հենց այստեղ էլ պաշտպանում իր դոկտորական աշխատանքը:


26 տարեկանում երիտասարդ վիրաբույժը դառնում է Դորպատի համալսարանի պրոֆեսոր, իսկ մի քանի տարի անց մեկնում է Պետերբուրգ: Հյուսիսային մայրաքաղաքում զբաղվում է տեսությամբ և պրակտիկայով. աշխատում է Բժշկավիրաբուժական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնի վարիչ, կազմում հոսպիտալային վիրաբուժության կլինիկա, այդ թվում՝ պատրաստում զինվորական վիրաբույժներ:


1847 թ. Պիրոգովը Կովկասում ձեռք է բերում աշխատանքային մեծ փորձ բանակում, որը դառնում է դաշտային վիրաբուժության հիմքը: Այստեղ նա կիրառում է իր մշակումները, օրինակ, առաջին անգամ անց է կացնում եթերով ցավազրկում:


Պիրոգովը մեթոդ է մշակել, որն այսօր նրա պատվին անվանվել է «Պիրոգովի վիրահատություն»՝ օստեօպլաստիկ վիրահատությունների հիմնաքարը: Վիրաբույժը նաև սկիզբ է դրել տոպոգրաֆիկ անատոմիային (այսպես կոչված՝ «սառցային անատոմիա»): Սառեցված դիակների վրա հետազոտությունները թույլ տվեցին վիրաբույժների համար հրատարակել պատկերազարդ ուղեցույցներ: Այդ ժամանակից ի վեր Ատլասը վիրահատական վիրաբուժությունում ունեցավ իր մեծ դերն ու ներդրումը:


Ղրիմյան պատերազմում Պիրոգովը դարձավ պաշարված Սևաստոպոլի գլխավոր վիրաբույժը: Ինչպես նաև սկսեց ողորմածության քույրերի բժշկական ուսուցումը: Սևաստոպոլում Պիրոգովը ընդլայնում է զինադաշտային վիրաբուժության մեթոդները:


Պատերազմից հետո Պիրոգովը վերադառնում է Սանկտ Պետերբուրգ, սակայն կայսրի հետ հակամարտության պատճառով ընկնում խայտառակ իրադրության մեջ: Մի քանի տարի անց նրան ընդհանրապես հեռացնում են պետական պաշտոնից և աքսորում Օդեսա, և սա, չնայած այն հանգամանքին, որ վիրաբույժի արժանիքները ճանաչել էին բազմաթիվ արտասահմանյան ակադեմիաներում:


Իր կալվածքում գիտնականը ստեղծում է անվճար հիվանդանոց և այնտեղ անց կացնում իրեն մնացած գրեթե ողջ կյանքը: Պիրոգովն այնտեղից մեկնում է միայն 1870 թ.՝ ֆրանսապրուսական պատերազմական ճակատ, իսկ 1877 թ.՝ ռուս-թուրքական ճակատ:


1881 թ. վիրաբույժը ստացավ Մոսկվայի պատվավոր քաղաքացու կոչում:


Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը մահացել է 1881 թ. դեկտեմբերի 5-ին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ru.wikipedia.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ