Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի գոյատևումը», որտեղ որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ Դարվինը նշել է բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը:
Այն ժամանակների համար հսկայական քանակությամբ՝ 1250 օրինակ գիրք գնվեց մեկ օրում, որով համաշխարհային գիտության մեջ հայտնվեց կենդանական աշխարհի էվոլյուցիայի տեսությունը, ինչը ժամանակակից կենսաբանության կամ դարվինիզմի հիմնաքարը դարձավ:
Չարլզ Ռոբերտ Դարվինը (1809-1882) անգլիացի բնագետ է, նատուրալիստ և ճանապարհորդ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարերկյա թղթակից անդամ:
Ընդհանրացնելով իր սեփական դիտարկումների տվյալներն ու իր ժամանակվա կենսաբանության և սելեկցիոն պրակտիկայի ձեռքբերումները՝ նա բացահայտեց օրգանական աշխարհի էվոլյուցիայի հիմնական գործոնները:
Գրքի լույս տեսնելուց հետո ողջ աշխարհում եռում էին կրքերը և կարծիքների պայքար էր գնում՝ դարվինիզմին կողմ և դարվինիզմին դեմ: Որոշները պիտակավորում էին Դարվինին, մյուսները՝ հիանում նրանով, իսկ Չարլզ Դարվինը շարունակում էր աշխատել:
Նա էվոլյուցիայի հարցերով ևս երեք գիրք գրեց: Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել էր գիտնականների մեծամասնության կողմից դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության նրա տեսությունը՝ որպես էվոլյուցիայի հիմնական բացատրություն համընդհանուր ճանաչում է գտել միայն 20-րդ հարյուրամյակի 30-ական թվականներին:
Դարվինի գաղափարները ու բացահայտումները վերամշակված տեսքով ձևավորում են էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության և կենսաբանության հիմքը՝ որպես կենսաբազմազանության տրամաբանական բացատրություն ապահովող: Դարվինի գիտության հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է նրա անունը՝ Դարվինիզմ:


Կարդացեք նաև

1988 թ. դեկտեմբերի 7-ին ողջ աշխարհը ցնցվեց մի ողջ քաղաք հողին հավասարեցրած, հազարների կյանք խլած ահեղ երկրաշարժի բոթից: Փլատակների վերածվեց Սպիտակ քաղաքը, կիսով չափ ավերվեց Գյումրին ու Վանաձորը, և էլի քաղաքներ ու գյուղեր...



1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր...



Ժան-Մարտեն Շարկոն ծնվել է 1825 թ. նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: Սեն-Լուիի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է փարիզի համալսարանի բժկական ֆակուլտետը...



1981 թ. -ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ օր: 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the...



Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը ծնվել է 1810 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է բժիշկ դառնալ և ընդունվում ՄՊՀ բժշկական ֆակուլտետ: Այնուհետև ուսուցումը շարունակում է արտասահմանում: Հինգ տարի աշխատում է մերձբալթյան...



Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը ծնվել է 1887 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում, առևտրականի ընտանիքում: Մանուկ ժամանակ սիրել է հետևել բույսերին և կենդանիներին, հետաքրքրվել բուսաբանությամբ: Իր գիտելիքները ավելացրել է հայրական...



Քարնեգիի գրքերը հրատարակվել են աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր օրինակներով, իսկ նրա՝ մարդկանց միջև արդյունավետ փոխհարաբերությունների կազմակերպման հայացքները մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը...



Աշխարհում, հավանաբար, չկա մի երկիր, որտեղ չի նշվում Մայրության օրը, հայտնում է calend.ru-ն՝ հավելելով, որ Ռուսաստանում այդ օրը հռչակվել է 1998թ....



Եկատերինա II-ն իր թագավորության ամենասկզբում՝ 1763 թ. նոյեմբերի 23-ին, սահմանեց բժշկական խորհուրդ, որի առաջին նախագահը դարձավ բարոն Չերբակովը: Հենց նա բարձրացրեց ծաղիկի դեմ պատվաստում իրականացնելու...



Մարդու հոգեկան առողջությունը ոչ պակաս կարևոր ֆիզիկականից: Հոգեկան առողջությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, խոսում է բարեկեցության վիճակի մասին, որի դեպքում...



Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին...



1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան խորհուրդ տվեց բոլոր երկրներին պրակտիկայի մեջ ներառել Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման...



Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին...



Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը