Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հոկտեմբերի 22-ը` Կակազողների միջազգային օր

Հոկտեմբերի 22-ը` Կակազողների  միջազգային  օր

Հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է կակազողների միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Այս տոնի գաղափարը ծնվել է` աջակցելու կակազողների միջազգային ասոցիացիային (International Stuttering Association, ISA), որը ստեղծվել է 1995թ. և իրեն հայտարարել որպես «բոլոր կակազողների բարձրախոս` միջազգային մակարդակով»:


Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն կակազում են անվանում խոսքի խանգարումը, ինչը բնորոշվում է ձայների, վանկերի, բառերի հաճախակի կրկնողությամբ կամ երկարաձգմամբ, ինչպես նաև հաճախակի դադարներով կամ խոսքի ռիթմիկ հոսքը խախտող  անորոշությամբ:


Հայրենական լոգոպեդիայի գրականության մեջ «կակազում» տերմինը մեկնաբանվում է որպես «խոսակցական ապարատի մկանների ջղաձգմամբ պայմանավորված խոսքի արագառիթմ խոսքի կազմավորման խախտում»: Հաճախ կակազումը կապված է խոսքի հանդեպ վախի (լոգոֆոբիայի՝ վախ խոսելուց) հետ, ինչն էլ կակազելու հետևանք կամ պատճառ է:


Կակազողների միջազգային օրվա կազմակերպումը  ISA լայնամասշտաբ ծրագրերից մեկն է: Հանրության ուշադրությունը կակազողների խնդիրներին ուղղելու ծրագրերից է. տարեկան երկու անգամ տեղեկատվական տեղեկագրերի թողարկում, կակազողների թոշակների համար միջոցների որոնում:


Ի դեպ, շատ մարդկանց խոսքի այնպիսի արատը, ինչպիսին կակազելն է, չի խանգարել հայտնի դառնալ և կայանալ այն ասպարեզներում, որտեղ պահանջվում է գեղեցիկ խոսելու կարողություն: Նրանց շարքում կան կինոռեժիսորներ, դերասաններ, զեկուցողներ, քաղաքագետներ, բանաստեղծներ, հրամանատարներ, հոգևորականներ, հաղորդավարներ և հրապարակային մասնագիտությունների այլ ներկայացուցիչներ:
Կակազելով տառապել են, օրինակ ,Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Իսահակ Նյուտոնը, Բրյուս Ուիլլիսը և այլ հայտնի մարդիկ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. hitenvyas.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ