Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մայիսի 15-ը` Կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ը` Կլիմայի միջազգային օր

Ժամանակակից աշխարհում կլիմայի պահպանումը կարևորագույն հիմնախնդիրներից է: Մայիսի 15-ը նշվում է որպես կլիմայի պահպանման միջազգային օր: Այս տոնը հաստատվեց ի պատասխան օդերևութաբանների` կիմայի, որպես հետագա սերունդների բարեկեցության վրա ազդող կարևոր գործոնի, պաշտպանության կոչին:


Գլոբալ տաքացումը, մթնոլորտում օզոնի քանակի ավելացումը, բնական աղետները, Երկիր մոլորակում եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկրի կլիմայի փոփոխմանը: Կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց ունեցվածքի և պարենամթերային անվտանգության վրա: Այն բացասական ազդեցություն է ունենում բնական ռեսուրսների և պետությունների հավասարակշռված զարգացման վրա: 


Երկրի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով տեղի են ունենում կլիմայի աղետային փոփոխություններ: Սակայն ժամանակակից գիտությունը չի կարող հստակ պատասխանել, թե ինչ արագությամբ տեղի կունենան այդ փոփոխությունները: Օդերևութաբանները և բնապահպանները պնդում են, որ մարդկությունն ի վիճակի է այդ փոփոխությունները հետաձգել:


Մթնոլորտում ջերմոցային գազերի կենտրոնացումը կլիմայական փոփոխություններ առաջացնող հիմնական պատճառներից  է: Առաջին անգամ այս խնդիրը միջազգային մակարդակով քննարկվել է 1992 թ. Ռիո դե Ժաներոյում տեղի ունեցած Երկրի Գագաթնաժողովում: Ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ ստորագրում են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան: Այս համաձայնագիրը որոշում է մթնոլորտում ջերմոցային գազերի քանակի Երկրի վրա ծագումնաբանական ազդեցություններ չառաջացնող մակարդակի կայունացման ուղղությամբ պետությունների գործունեության հիմնական քայլերը:


1997 թ. վերջում Կիոտոյում տեղի է ունենում կիմայի փոփոխությանը նվիրված երրորդ գիտաժողովը: Գիտաժողովում ստորագրվում է Կիոտոյի հայտնի արձանագրությունը: Կիոտոյի արձանագրությունը միջազգային պայմանագիր է, որը պարտավորեցնում է զարգացած և անցումային տնտեսությամբ երկրներին 2008–2012թթ. ընթացքում  կրճատել կամ հավասարակշռել ջերմոցային գազերի արտանետումները:


10 տարի անց` 2007թ. Դեկտեմբերին, Բալիում տեղի ունեցավ կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի նոր գիտաժողովը: Գիտաժոովին մասնակցում էին ավելի քան 190 երկրների ներկայացուցիչներ: Բալիում գիտաժողովի արդյունքում ստորագրվում է համաձայնագիր, որը կոչ է անում երկրների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել առևտրաարդյունաբերական սեկտորի կողմից ածխաթթու գազի արտանետումների կրճատման համար:


Երկրի կլիմայի պահպանումը կախված է մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչից: Նման կարևոր գործում մեզնից յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ: Այս առումով կարելի է կրճատել ավտոմեքենաների օգտագործումը, բնակարաններում օգտագործել էներգիա խնայող լույսի աղբյուրներ, մասնակցել ծառատունկերին, պահպանել կանաչ տարածքները: Թվում է, թե այս ամենը ընդամենը մանրուքներ են, իրականում հսկայական նշանակություն կունենան, եթե կիրառվեն Երկիր մոլորակի ամբողջ բնակչության կողմից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկության միջազգային օր
Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկության միջազգային օր

Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ:  Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին...

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...

1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...

Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր
Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...

Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...

Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր
Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր

Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...

Հիշարժան տարեթվեր
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է

Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Պատմության էջերից
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր

1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Պատմության էջերից
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը  (World Refugee Day), որը հաստատվել էր...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 18. Հաուրվատ
Հունիսի 18. Հաուրվատ

Հաուրվատի հեքիմների (դարմանողների) (Haurvat, Haurvatat) տոնը հունիսի 18-ին է նշվում: Այդ ժամանակ Արևը Երկվորյակների 28 աստիճանի վրա է գտնվում...

Հիշարժան տարեթվեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ