Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է

Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է

Այսօր մեր մեծ տան տոնն է,  այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո:

 

Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև)։ Համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ), նշվում է սկսած 2010-ից, ամեն տարի ապրիլի 22-ին:

 

Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ՛Էսկոտոն հայտարարեց, որ  բանաձևում այդ Միջազգային օրվա հռչակումը ճանաչումն է նրա, որ Երկիրը և նրա էկոհամակարգերը մեր տունն, ապահովում են մարդկային կյանքը, բայց նաև պարտավորությունների հաստատումն է, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կոնֆերանսում: Ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պահանջների միջև արդար հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակել բնության և Երկիր մոլորակի  հետ ներդաշնակությանը:

 

Բանաձևում նաև նշվում է, որ «Մայր-Երկիր» տերմինը համընդհանուր է շատ երկրներում, որ այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կախվածությունը: ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկելով նշել «Մայր-Երկրի միջազգային օրը»` Գլխավոր Անսամբլեան ուշադրության է արժանացրել այն փաստը, որ այդ տոնը արդեն ամեն տարի արդեն նշվում է շատ երկրներում:

 

Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1970 թ.։ 1990 թ. այդ օրը դարձավ միջազգային ակցիա: 

Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, Հարավային կիսագնդում ՝ աշնանը: Այդ համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելն է:

 

Ինչպիսի՞ն է մեր Երկիրը: 

 

Հաշվել են, որ երկիր մոլորակը մոտավորապես 4,5 միլիարդ տարեկան է: Եթե դուք ցանկանում եք անցնել Երկրով՝ հասարակածով քայլելով, սպասվում է մոտավորապես 40010 կմ երկարության ճանապարհ անցնել: Մակերեսից կենտրոն հեռավորությունը 6378 կմ է: Ընդ որում իրապես պինդ շերտերը (լիտոսֆերա)  կազմում են ընդամենը 70 կմ, իսկ ավելի խորը` կիսահեղուկ և հեղուկ վիճակներ են: 

Մահվան հովիտը Կալիֆորնիայում և Լիբիայում Էլ Ազիզիա կոչվող վայրը պահում են Երկրի վրա ամենաթեժ կետերի ռեկորդները: Էլ Ազիզիայի ռեկորդը 57,8°C աստիճանն է (1922 թ. սեպտեմբերի 13), Մահվան հովտինը՝ 55,8°C աստիճանը (1913 թ. հուլիսի 10): Երկրի վրա ամենացուրտ վայրը Անտարկտիկան է, 1983 թ. հուլիսի 21-ին «Արևելք» հետազոտական կայանում Անտարկտիկայում գրանցվել է 89°C աստիճան:

 

Մեր Երկիրն անհավանական հարուստ է հանքերով. գիտնականները դասակարգել են շուրջ 4000 տեսակի հանքեր, նրանցից մոտավորապես 200-ն ունեն պրակտիկ նշանակություն: Ամեն տարի բացվում են հանքերի 50-100 տեսակներ: 

Երկիրն ունի մեկ արբանյակ՝ անզեն աչքով տեսանելի Լուսինը:

 

Ապրիլի 22-ը` Մայր-Երկրի օրը, ինչպես գարնանային գիշերահավասարի ժամանակ անցկացվող Երկրի օրը, մոլորակի բոլոր բնակելի անկյունների յուրաքանչյուր բնակչին հնարավորություն է տալիս շնորհակալություն հայտնելու մեր մեծ ընդհանուր տանը:

Ամեն տարի այդ օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրներ: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների կենդանի փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն: Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել իրենց բակերի և փողոցների բարեկարգմանն ու կանաչապատմանը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. www.stihi.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է

Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու...

1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է
Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է

«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...

Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին
Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին

Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...

Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր
Մայիսի 31-ը`  Առանց ծխախոտի միջազգային օր

1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...

Մայիսի 30-ը Հայաստանում Համբարձման օրն է
Մայիսի 30-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...

Ամեն ինչ տոն օրերի մասին
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

29-ը մայիսի` ՄԱԿ խաղաղապահների միջազգային օր
29-ը մայիսի` ՄԱԿ խաղաղապահների միջազգային օր

2002 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարեց խաղաղապահների միջազգային օր: Այս օրը կոչված է արժանին տալու ամբողջ աշխարհում ծառայող խաղաղապահների ինքնանվիրմանը...

Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի բնակիչները Առաջին Հանրապետության օրն են նշում: Այս տոնի երկրորդ անունը Ինքնիշխանության վերականգնման օր է: 1918 թ. մայիսի 28-ին ավելի քան վեց դար տարբեր նվաճողների...

Մայիսի 27-ը Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 27-ը  Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 27-ը Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է ցրված սկլերոզի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ...

22 մայիսի` Կենսաբանական բազմազանության միջազգային օր
22 մայիսի`  Կենսաբանական բազմազանության միջազգային օր

2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...

Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:
Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:

Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և  phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...

Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ