Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ռուսաստանում նոյեմբերի 22-ը Հոգեբանի օրն է

Մարդու հոգեկան առողջությունը ոչ պակաս կարևոր ֆիզիկականից: Հոգեկան առողջությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, խոսում է բարեկեցության վիճակի մասին, որի դեպքում մարդը կարող է իրացնել իր սեփական պոտենցիալը, հաղթահարել սովորական կենսական սթրեսները, աշխատել արդյունավետ, նաև ներդրում կատարել հասարակության կյանքում:
Ամեն տարի հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day), որն անց է կացվում է 1992 թ. Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից (World Federation for Mental Health) և ուղղված է հասարակայնության ուշադրությունը հոգեկան առողջության խնդիրների վրա ուղղելուն:
2007 թ. Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում առաջին անգամ անցկացվեց Հոգեբանության օր, որը խոսում է հոգեբանության կարևորության և նկատելի ազդեցության մասին կյանքի տարբեր ոլորտների վրա և այն մասին, որ առանց հոգեբանության անհնար է շատ սոցիալական խնդիրների լուծումը: Վերջին տարիներին հոգեբանությունը վերելք է ապրում և զարգանում է որպես փորձառական բնագիտական կարգ:
Ռուսաստանում, ինչպես շատ այլ երկրներում, դեռևս չկա միասնական, պետական մակարդակով հաստատված Հոգեբանի օր: Այնուամենայնիվ, Հոգեբանության օրը ինքնավար նշում են որոշ կազմակերպություններ և համալսարաններ: Համալսարանների շարքում են Ռուսասատանի առաջավոր կրթական հաստատությունները՝ Պետական Բժշկական Համալսարանն ու Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանը, որոնք նշում են Հոգեբանի օրը ամեն տարի նոյեմբերի 22-ին: Այդ օրը բացվել են հոգեբանության ֆակուլտետները:
1994 թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի հոգեբանական միության սահմանադիր համագումարը, իսկ 2000 թ. նոյեմբերի 22-ից Մոսկվայում ոչ պաշտոնական նշվում է Հոգեբանի օրը: Օրվա միջոցառումների հիմնական նախաձեռնողի դերում հանդես է գալիս Մոսկվայի համալսարանը:
Տոնի միջոցառումների հիմնական նպատակը հերթական անգամ մարդկանց հիշեցնելն է հոգեբանի մասնագիտության կարևորության մասին, իսկ իշխանություններին այն մասին, որ հոգեբանության ոլորտը կարիք ունի ակտիվ ֆինանսավորման, քանի որ հոգեբանների ծառայությունները անհրաժեշտ են երկրի շատ քաղաքացիների: Հոգեբանի օրը անց են կացվում դասախոսություններ, խորհրդակցություններ և սեմինարներ՝ նվիրված հոգեբաններին և հոգեբանությանը ընդհանրապես:
Ամեն տարի նոյեմբերի 23-ին Ուկրաինայում նշվում է Հոգեբանի համաուկրաինական օրը:


Կարդացեք նաև

1988 թ. դեկտեմբերի 7-ին ողջ աշխարհը ցնցվեց մի ողջ քաղաք հողին հավասարեցրած, հազարների կյանք խլած ահեղ երկրաշարժի բոթից: Փլատակների վերածվեց Սպիտակ քաղաքը, կիսով չափ ավերվեց Գյումրին ու Վանաձորը, և էլի քաղաքներ ու գյուղեր...



1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր...



Ժան-Մարտեն Շարկոն ծնվել է 1825 թ. նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: Սեն-Լուիի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է փարիզի համալսարանի բժկական ֆակուլտետը...



1981 թ. -ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ օր: 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the...



Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը ծնվել է 1810 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է բժիշկ դառնալ և ընդունվում ՄՊՀ բժշկական ֆակուլտետ: Այնուհետև ուսուցումը շարունակում է արտասահմանում: Հինգ տարի աշխատում է մերձբալթյան...



Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը ծնվել է 1887 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում, առևտրականի ընտանիքում: Մանուկ ժամանակ սիրել է հետևել բույսերին և կենդանիներին, հետաքրքրվել բուսաբանությամբ: Իր գիտելիքները ավելացրել է հայրական...



Քարնեգիի գրքերը հրատարակվել են աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր օրինակներով, իսկ նրա՝ մարդկանց միջև արդյունավետ փոխհարաբերությունների կազմակերպման հայացքները մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը...



Աշխարհում, հավանաբար, չկա մի երկիր, որտեղ չի նշվում Մայրության օրը, հայտնում է calend.ru-ն՝ հավելելով, որ Ռուսաստանում այդ օրը հռչակվել է 1998թ....



Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի...



Եկատերինա II-ն իր թագավորության ամենասկզբում՝ 1763 թ. նոյեմբերի 23-ին, սահմանեց բժշկական խորհուրդ, որի առաջին նախագահը դարձավ բարոն Չերբակովը: Հենց նա բարձրացրեց ծաղիկի դեմ պատվաստում իրականացնելու...



Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին...



1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան խորհուրդ տվեց բոլոր երկրներին պրակտիկայի մեջ ներառել Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման...



Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին...



Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը