Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012

Վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության վերլուծությունն րստ հայաստանի հանրապետության բժշկա-աշխարհագրական գոտիների

Ներածություն

Բազմաթիվ հեղինակների կարծիքով վուլվայի քաղցկեղք օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում կազմում է 2,5-5%՝ զբաղեցնելով 4-րդ տեղր արգանդի պարանոցի, էնդոմետրումի և ձվարանների քաղցկեղից հետո [2,3,4,6,11]: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում հայտնաբերվում են վուլվայի քաղցկեղով մոտ 4000 հիվանդ և մոտ 800 կին մահանում են այդ հիվանդությունից [9,10]: Վուլվայի քաղցկեղի հիվանդացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ րնդհանուր առմամբ այն չի գերազանցում 2-3-ը 100000 կնոջ նկատմամբ՝ որոշակի աշխարհագրական տատանումներով և վերջին տարիներին նկատվում է համեմատական աճ [4,5,7,8,9]: Գիտությանր վաղուց հայտնի են շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններդ Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ բնական և սոցիալ-էկոլո- գիական գործոններ, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են մարդու օրգանիզմի վրա: Մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի ազդեցության ուսումնասիրությամբ զբաղվում է բժշկական աշխարհագրությունդ Այսպիսով, բժշկական աշխարհագրությունր՝ աշխարհագրության և բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է տարբեր տարածքների բնական, տնտեսական և սոցիալական պայմանների ազդեցությունր այդ տարածքներում բնակվող մարդկանց առողջական վիճակի վրա: Վուլվայի քաղցկեղի տարածվածության բժշկա- աշխարհագրական առանձնահատկությունների գիտական հոդվածներն աղքատիկ են և ամբողջականացված պատկեր չեն ներկայացնում: Հայրիյանը Ա.Պ. (1988թ.) Հայաստանի Հանրապետության համար առանձնացրել է 5 բժշկա-աշխարհագրական գոտիներ, որոնցից յուրաքանչյուրը մեր հանրապետության համար իր սահմաններում մարդու օրգանիզմի վրա ազդեցության տեսակետից միատեսակ բնույթ ունի. Կենտրոնական, Շիրակի, Հյուսիս-արևելյան, Սևանի և Մյունիքի:

 

Կատարված հետազոտության նպատակն է վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության կառուցվածքի ուսումնասիրությունն րստ ՀՀ նրանց բնակության բժշկա-աշխարհագրական գոտիների:

 

Հետզոտության նյութն ու մեթոդները

 

Հետազոտությունն անցկացվել է 1985- 2006թթ.-ի ժամանակահատվածի համար և հետազոտության նյութ են հանդիսացել ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտված և բուժված վուլվայի քաղցկեղով վիրահատված, ճառագայթային կամ համակցված բուժում ստացած 171 հիվանդներր: Կատարվել է ռետրոսպեկտիվ վերլուծություն: Վիճակագրական մեթոդներով [1] ձրոշել ենք վուլվայի

քաղցկեղով հիվանդների դիմելիության ինտենսիվ ցուցանիշները 100 հիվանդի նկատմամբ և միջին սխալը:

 

Հետազոտության արդյունքները

 

Վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության պատկերն րստ ՀՀ բժշկա-աշխարհագրական գոտիների ներկայացված է նկար 1-ում:

 

Վերլուծությունր ցույց է տալիս, որ վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության ցուցանիշր բարձր է Կենտրոնի և Հյուսիս-Արևելյան գոտիներում, նվազում է Սյունիքի և հատկապես Սևանի ու Շիրակի գոտիներում:

 

Նկար 1. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ ՀՀ բժշկա-աշխարհագրական գոտիների

 

Իրենց տեսակարար կշիռներով վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության ձեավորման հարցում կարևորվում են Հյուսիս-Արեելյան (16,4%) և Կենտրոնի (69,0%) գոտիները, որոնց գումարային արժեքը կազմում է 85,4%: Նկար 2-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության պատկերն ու բաշխումն ըստ հիվանդի տարիքի և հիվանդների բնակության բժշկա-աշխարհագրական գոտիների:

 

Նկար 2. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ տարիքի և ՀՀ բժշկա-աշխարհագրական գոտիների

 

Վերլուծելով վերը ներկայացված նկարի տվյալները պարզվում է, որ Կենտրենի բժշկա-աշխարհագրական գոտում գերազանցում են 65-74 և 55-64 տարեկան հիվանդները՝ 33,9% և 29,7% ու 75 և ավել տարեկան (25,4%) հիվանդները, այսինքն հիվանդների գերակշռող մասը՝ 63,5%-ը (75 հիվանդ) 55-74 տարեկան են: Նմանատիպ պատկեր հայտնաբերվում է նաե Հյուսիս-արեելյան գոտում, որտեղ հիվանդների մոտ 67,8%-ը (19 հիվանդ) եղել են 55-74 տարեկան,45-54 տարեկան են հիվանդների 14,3%-ր, 75 և ավել տարեկան են՝ 10,7%-ը: Սյունիքում 65-74 տարեկան տարիքային խմբում եղել են հիվանդների 38,8%-ր, 55-64 և 75 ու ավել տարիքային խմբերում րնդգրկվել են հիվանդների 23,1-ական%-ը, իսկ մինչև 45 տարեկան ե 45-54 տարեկան հիվանդներր կազմել են 7,7- ական%: Սեանի գոտում 55-64 ե 65-74 տարեկան հիվանդներր կազմել են 87,5% ե 1 հիվանդ՝ 12,5% րնդգրկվել է 45-54 տարեկան տարիքային խմբում: Քիչ այլ պատկեր է ստացվում Շիրակի գոտում, որտեղ հիվանդների 50%-ը (2 հիվանդ) 45-54 տարիքային խնբում է, իսկ 55 -64 և 75 ու ավել տարիքային խնբերում րնդգրկվել են 1-ական հիվանդներ՝ 25,0%: Վերլուծությունր ցույց է տալիս, որ բացառությամբ Շիրակի գոտու, ՀՀ մնացած բոլոր գոտիներում վուլվայի քաղցկեղով հիվանդների գերակշռող մասր 5574 տարեկան են: Աղյուսակ 1-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիությունն րստ հիվանդության փուլերի ե բժշկա-աշխարհագրական գոտիների:

 

Վերլուծությունր ցույց է տալիս, որ Կենտրոնի գոտում ամենաշատ հիվանդներր գտնվել են հիվանդության II փուլում 34,7%՝ 41 հիվանդ և IIIa փուլում՝ 28,8% (34 հիվանդ), հիվանդության Ia և Ib փուլ փուլերում գտնվել են հիվանդների 16,6%-ը (16 հիվանդ) և 10,2%-ը (12 հիվանդ), 10 հիվանդներ (8,5%) գտնվել են հիվանդության IIIb-IVa-b փուլերում, իսկ ca in situ փուլում՝ բոլոր 5 հիվանդները: Հյուսիս-արեելյան գոտում հիվանդներր առավելապես հանդիպել են հիվանդության II և IIIa փուլերում՝ 17 հիվանդ (60,7%) և 9 հիվանդ (32,1%): Հիվանդներից 2-ր գտնվել են հիվանդութլ ան Ia փուլում՝ 7,1%: Սյունիքի գոտում վուլվայի քաղցկեղով հիվանդներից 4-ական (30,8%) գտնվել են հիվանդության Ib և Ia փուլերում, II փուլում՝ 3 հիվանդ (23,1%) և Խ փուլում՝ 2 հիվանդ (15,4%): Սեանի գոտում հիվանդների 87,5%-ը (7 հիվանդ) գտնվել են հիվանդության II փուլում և 1 հիվանդ (12,5%)՝ հիվանդության IIIa փուլում: Շիրակի գոտում հետազոտված խմբի հիվանդների 50%-ը (2 հիվանդ) գտնվել են հիվանդության !ա փուլում և 1-ական հիվանդներ II և IIIb փուլերում: Վերլուծությունր ցույց է տալիս, որ վուլվայի քաղցկեղով հիվանդների գերակշիռ մասր գտնվել են հիվանդության II և IIIa փուլերում. Կենտրոնի գոտում այն կազմել է 63,6%, Հյուսիս-արեելյանում՝ 92,8%, Սյունիքի գոտում՝ 53,9%, Սևանի գոտում՝ 100,0% և Շիրակում՝ 75,0%: Նկար 3-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության բաշխումն ըստ ուռուցքի անատոմիական ձեի ե հիվանդների բնակության բժշկա-աշխարհագրական գոտիների:

 

Նկար 3. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ ուռուցքի աճի անատոմիական ձևի և ՏՏբժշկա-աշխարհագրական գոտիների

 

Վերլուծությունր ցույց է տալիս, որ Կենտրոնի գոտում հիվանդների 49,1%-ի և 48,3%-ի մոտ հայտնաբերվել է ուռուցքի անատոմիական աճի էկգոֆիտ

 

Աղյուսակ 1. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ հիվանդության փուլերի և ՀՀբժշկա-աշխարհագրական գոտիների

Փուլեր

Ցուցա֊

եիշեեր

 

ՀՀ բժշկա-աշխարհագրական գոտիներ

Կենտրոն

Հյուսիս-

արեելյան

Սյունիք

Սեան

Շիրակ

.Ընդամենր

cancer in situ

բ.թ.

5

0

0

0

0

5

P±m

4.24±1.85

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

2.92±1.29

Ia

բ.թ.

16

2

2

0

0

20

P±m

13.56±3.15

7.14±4.87

15.38±10.01

0.00±0.00

0.00±0.00

11.70±2.46

Ib

բ.թ.

12

0

4

0

0

16

P±m

10.17±2.78

0.00±0.00

30.77±12.80

0.00±0.00

0.00±0.00

9.36±2.23

II

բ.թ.

41

17

3

7

1

69

P±m

34.75±4.38

60.71±9.23

23.08±11.69

87.50±11.69

25.00±21.65

40.35±3.75

IIIa

բ.թ.

34

9

4

1

2

50

P±m

28.81±4.17

32.14±8.83

30.77±12.80

12.50±11.69

50.00±25.00

29.24±3.48

IIIb

բ.թ.

6

0

0

0

1

7

P±m

5.08±2.02

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

25.00±21.65

4.09±1.52

Iva

բ.թ.

2

0

0

0

0

2

P±m

1.69±1.19

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

1.17±0.82

Ivb

բ.թ.

2

0

0

0

0

2

P±m

1.69±1.19

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

0.00±0.00

1.17±0.82

Ընդամենը

բ.թ.

118

28

13

8

4

171

P±m

16.37±2.83

69.01±3.54

2.34±1.16

4.68±1.61

7.60±2.03

 

և խառը ձևերը, Հյուսիս-արեելւան գոտում՝ էկզոֆիտ և խառը անատոմիական ձևերը հայտնաբերվել են համապատասխանաբար 46,4% ե 39,3% դեպքերում, Սյունիքի գոտում այն կազմել է 38,5% և 61,5%, Սևանի գոտում՝ համապատասխանաբար 37,5% ե 50,0% և Շիրակի գոտում էկզոֆիտ և խառը ձեերը կազմել են 25% և 75%: Անատոմիական աճի էնդոֆիտ ձե հանդիպել է Կենտրոնի գոտու 3, Հյուսիս-Արևելյան գոտու 4 և Սևանի գոտու 1 հիվանդների մոտ: Այստեղ կարեոր է նշել այն, որ ՀՀ բոլոր բժշկա-աշխարհագրական գոտիներում հիմնականում նկատվել են ուռուցքի անատոմիական միենույն էկզոֆիտ ե խառը աճի ձեերը, որոնց տեսակարար կշիռները գրեթե նույնն են (46,8% և 48,5%): Նկար 4-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության պատկերն ու բաշխումն ըստ ՀՀ բժշկա-աշխարհագրական գարիների և առաջնային ուռուցքի տեղակայման:

 

Նկար 4. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ ՀՀբժշկա-աշխարհագրական գոտիների և առաջնային ուռուցքի տեղակայման

 

Այս եկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ կետրոնի գոտում վուլվայի քաղցկեղի տեղակայումը ավելի հաճախ հանդիպել է մեծ ե Փոքր սեռական շրթերի շրջանում՝ 43,2%, մեծ սեռական շրթերի շրջանում՝ 36,4%, ծլիկի շրջանում՝ 14,4%, Փոքր սեռական շրթերի ե բարտոլինյան գեղձի քաղցկեղ հայտնաբերվել են համապատասխանաբար 4,2% և 1,7% դեպքերում: Հյուսիս-արևելյան գոտում մեծ սեռական շրթերի և մեծ ու փոքր սեռական շրթերի ախտահարումը կազմել է 46,4% ե 28,6%, ծլիկի ախտահարում՝ 21,4% և բարտոլինյան գեղձի ախտահարումը կազմել է 3,8%: Սյունիքի շրջանում վուլվայի քաղցկեղը ախտահարել է հիմանակում մեծ սեռական շրթերը՝ 53,8% ե մեծ ու փոքր սեռական շրթերը՝ 30,8%: Փոքր սեռական շրթերի ե ծլիկի ախտահարում նկատվել է 7,7-ական% դեպքերում: Սեանի գոտում գերակշռում է ուռուցքի տեղակայման մեծ ու փոքր սեռական շրթերը՝ 50,0% ե մեծ սեռական շրթերը՝ 37,5%: Փոքր սեռական շրթերի տե- ղակայմամբ ուռուցք հանդիպել է 1 հիվանդի մոտ՝ 12,5%: Շիրակի գոտում ախտահարման տեղակայումը 50,0% դեպքերում եղել է մեծ ե փոքր սեռական շրթերի շրջանում և 25-ական% դեպքերում՝ մեծ սեռական շրթերի ե փոքր սեռական շրթերի շրջանում:

 

Եզրակացություններ

 

  • Վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության ձեավորման հարցում կարեորվում են Հյուսիս- Արեելյան և Կենտրոնի գոտիները, որոնց գումարային արժեքը կազմում է 85,4%:
  • Բացառությամբ Շիրակի գոտու, ՀՀ բոլոր մնացած գոտիներում վուլվայի քաղցկեղով հիվանդների գերակշռող մասը 55-75 տարեկան են:
  • Վուլվայի քաղցկեղով հիվանդների գերակշիռ մասը գտնվել են հիվանդության II ե IIIa փուլերում. Կենտրոնի գոտում այն կազմել է 63,6%, Հյուսիս- արեելյանում՝92,8%, Սյունիքի գոտում՝53,9%, Սեանի գոտում՝ 100,0% ե Շիրակում՝ 75,0%
  • ՀՀ բոլոր բժշկա-աշխարհագրական գոտիներում հիմնականում նկատվել են ուռուցքի անատոմիական միենույն էկզոֆիտ և խառը աճի ձեերը, որոնց տեսակարար կշիռները գրեթե նույնն են (46,8% ե 48,5%)::
  • Հյուսիս-Արեելյան և Սյունիքի գոտիներում գերակշռում է ուռուցքային ախտահարումը մեծ սեռական շրթերի տեղակայումով, իսկ Կենտրոնի, Սեանի ե Շիրակի գոտիներում՝ տեղակայումը մեծ ե փոքր սեռական շրթերի շրջանում:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Հարությունյան Ա.Մ. Սանիտարական վիճակա-գրություն, Երնան, 2000, 120 էջ:
  2. Морозов А.И. Лучевая и комплексная терапия злокачественных опухолей вульвы. Мед. радиология. 1986.11. c.35-39.
  3. Крикунова Л.И., Каплан М.А., Рыкова Е.В. Роль фото- динамической терапии в лечении рака вульвы. I меж. конференция. Обнинск, 1999. c.32-33.
  4. Урманчеева А.Ф. Эпидемиология рака вульвы. факторы риска и прогноза. Практическая онкология, 2006. Т.7, 4, с.189-196.
  5. Hasker N.F., Berek J.S., Lagasse L.D. et al. Management of regional lymph nodes and their prognostic influence in vulvar cancer. Obstet. Gynecol. 1983. Vol. 61. P.408-412.
  6. Homesley H. Management of Vulvar Cancer. Cancer. Suppl. 1995. Vol.76. (Supl. 10). P.2159-2170.
  7. Homesley H.D., Bundy B.N., Sedlis A. et al. Prognostic factors for groin node metastasis in sguamous cell carcinoma of the vulva. Gynecol. Oncol. 1993. Vol.49, 3. P.279-283.
  8. Iverson T., Aas M. Lymph drainage from the vulva. Gynecol. Oncol. 1983. Vol.16. P.179-189.
  9. Kowalewska M, Szkoda MT. et al. The frequency of human papillomavirus infection in polish patients with vulvar squamous cell carcinoma. Int J Gynecol Cancer. 2010 Apr;20(3):434-7.
  10. Krupp P.J., Bohm J.W. Lymph gland metastases in invasive sguamous cell cancer of the vulva. Am. J. Obstet. Gynecol. 1978. Vol. 130, 8. P.943-952.
  11. Planner R.S., Hobbs J.B. Intraepithelial and invasive neoplasia of the vulva in association with human papillomavirus infection. J.Reprod. Med. 1988. Vol.33, 6. P.503-509.

 

Հեղինակ. Ա.Ժ.Ափոյան ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիան որպես ուռուցքների բուժման արդյունավետության բարձրացման եվ տոքսիկության նվազեցման մեթոդ

Ուռուցքների համալիր բուժման գործում քիմիաթերապիան ունի իր կարևորագույն դերը: Ուռուցքների տարածուն ձևերի դեպքում այն համարվում է հիմնական բուժական մեթոդ: Այս առումով հատկապես կարևորվում են քիմիաթերապիայի նկատմամբ այնպիսի զգայուն ուռուցքների բուժման խնդիրները...

Հետգաստրոռեզեկցիոն անաստոմոզիտների կանխարգելման եվ բուժման նպատակով «ԱՄՊԱՍ» կարանյութի կլինիկական կիրաոման արդյունավետությունը

Ներածություն: Չնայած գիտական ն պրակտիկ բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնթերոլոգիայի չլուծված խնդիրներից մեկը...

Հակամանրէային հատկություններով կարանյութի ատացման տեխնոլոգիան եվ նրա կիրառման մանրէաբանական հիմնավորումը

Ներածություն: Շատ հեղինակներ հեավիրահատական անասաոմոզիաների պաթոգենեզում հատաուկ նշանակություն են աալիս կարանյութին, որը օգաագործվում է բերանակցման ձևավորման նպատակով [1,10]...

Ներորովայնային հիպերտենզիայի եվ ներորովայնային կոմպարտմենտ համախտանիշի ախտորոշման չափորոշիչները

Ներորովայնային ճնշումը (ՆՈՃ) որովայնի խո-ռոչում առկա ճնշումն է, որի նորմալ մակարդակը դեռևս շարունակում է մնալ վիճելի: Այն տատանվում է 0-5մմ. սնդ. սյ. սահմաններում [3,15,26] և կախված է մարմնի քաշի ինդեքսից [15]...

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով հիվանդների կցանքի որակի պահպանումը քրոնոմոդուլ6ացիոն քիմիաթերապիայի մեթոդով

Ներածություն

Կրծքագեղձի ե ձվարանների քաղցկեղր ախտա-հարում է հիմնականում երիտասարդ, վերարտադրողական հասակի կանանց, որոնց լիարժեք բուժումն ու ռեաբիլիտացիան ոչ միայն ուռուցքաբանության, այլև սոցիալական խնդիր է...

Կծիկային քամազատման արագությունը որպես երիկամների ախտահարման ցուցանիշ, զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Մի շարք հետազոտությունների արդյունքներով փաստված է, որ գերճնշումային նեֆրոպաթիայի զարգացման մեկնարկային կետ է հանդիսանում երիկամների ոչ իմունային բնույթի անոթային ախտահարումը [1,8,37]: Ախտաբանական այդ գործրնթացր զարգանում է բավական բարդ մեխանիզմներով...

Հայաստանի հանրապետությունում վուլվայի քաղցկեղով հիվանդների բուժման եղանակների համեմատական բնութագիրը

Ներածություն

Չնայած վուլվայի քաղցկեղը դասվում է տեսանելի տեղակայման ուռուցքների շարքին՝ հիվանդների 50%-ից ավելին դիմում են մասնագիտացված բուժման հիվանդության բարձիթողի դեպքերում` ու ռուցքային պրոցեսի տեղային-ռեգիոնար տարածվածության պայմաններում [5,6,8,10,15,18,22,23]...

Միկրոալբումինուրիայի զարգացման ախտաֆիզիոլոգիական առանձնահատկությունները զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը զարգացած երկր- ներում կազմում է ընդհանուր մահացության ավելի քան 50%, ինչը պայմանավորված է նաե զարկերակային գերճնշման (ԶԳ) բարձր տարածվածությամբ...

Սրտի ռիթմի փոփոխականություն որպես ինքնավար նյարդային համակարգի խաթարումների գնահատման մեթոդ

Սրտանոթային համակարգի գործունեության համակարգումր իրականացվում է ինքնավար նյարդային համակարգի միջոցով (ԻՆՀ) [1]: ԻՆՀ ազդեցությունր սրտի վրա պայմանավորվում է բարոռեցեպտորներից, քեմոռեցեպտորներից, նախասրտային և փորոքային ռեցեպտորներից եկած ազդակներով...

Քնի օբստրուկտիվ ապնոէ հիպոպնոէ համախտանիշը որպես ինքնավար նյարդային համակարգի խաթարումները պայմանավորող գործոն Զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ Ինքնավար նյարդային համակարգի (ԻՆՀ) կողմից սրտանոթային գործունեության վերահսկման շեղումներր ներկայումս դիտվում են որպես քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով (ՔՕԱՀ) պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր պաթոգենետիկ մեխանիզմներից մեկր [1]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ