Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սննդակարգեր

Ակտիվացրած ածխով դիետա. ազատվեք 6 կգ ավելորդ քաշից ընդամենը երեք շաբաթում. tert.am

Ակտիվացրած ածխով դիետա. ազատվեք 6 կգ ավելորդ քաշից ընդամենը երեք շաբաթում. tert.am

Ակտիվացրած ածխով դիետան բաժանվում է մի քանի տեսակի՝ կախված հաբերի ընդունման ձևից:

Տարբերակ առաջին

Այս դիետան տևում է երեք շաբաթ: Անհրաժեշտ է սննդի յուրաքանչյուր ընդունումից առաջ՝ առավոտյան, ճաշին և երեկոյան, ընդունել ակտիվացրած ածխի հաբեր (մարմնի քաշի 10 կգ-ի դիմաց մեկ հաբ): Յուրաքանչյուր յոթ օրը մեկ հարկավոր է դադար անել: Այս կերպ կարելի է ազատվել մինչև 6 կգ ավելորգ քաշից:

Տարբերակ երկրորդ

Այս տարբերակը ամենաերկարատևն է և իրենից ներկայացնում է հաբերի ընդունման մի սխեմա: Առաջին օրը հարկավոր է առավոտյան սոված ատամոքսին ընդունել ակտիվացրած ածխի 10 հաբ և ամեն օր ավելացնել այդ 10-ին ևս 2-ը: Հարկավոր է շարունակել այս կերպ, մինչև օրական ընդունված հաբերի քանակը հասնի 30-ի:

Տարբերակ երրորդ

Ակտիվացրած ածխի հաբերն անհրաժեշտ է խմել մեկ բաժակ ջրով: Ցանկալի է դեղահաբերի ընդունումից հետո մոտավորապես 20 րոպե ոչինչ չուտել:

Ածխային դիետայի ավարտից հետո առաջին մի քանի օրն անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել մրգային և հատապտղային ուտեստներ, իսկ այնուհետև վերադառնալ սովորական սննդակարգին: Շատ կարևոր է ուտելիքը չչարաշահելը, քանի որ ճարպային կուտակումները կարող են շատ արագ վերադառնալ:

Սննդի մեջ կարելի է օգտագործել անյուղ միս, ձուկ, ձու, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, մրգային ու հատապտղային հյութեր, սև հաց, միրգ եւ բանջարեղեն: Սակայն հարկավոր է սահմանափակել աղի, կենդանական ծագման ճարպերի, թխվածքների, քաղցրավենիքի, ալկոհոլային ըմպելիքների, յուղոտ մսի օգտագործումը: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն օր խմել մինչև 2 լիտր մաքուր ջուր:
 
Հարկ է նաև հիշել, որ դրական արդյունքների հասնելու համար հարկավոր է պարբերաբար կատարել ֆիզիկական վարժություններ:

Ակտիվացրած ածուխով դիետան ունի մի շարք հակացուցումներ նյութափոխանակության, սրտի, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցողների համար: Այս դիետան խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր միևնույն ժամանակ օգտագործում են այլ դեղեր:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. KakChtoPochemu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...

Ուռուցքաբանություն
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...

Սնունդը և առողջությունը
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Սնունդը և առողջությունը Մաշկաբանություն
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...

Սնունդը և առողջությունը
​5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը
​5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը

Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...

Սնունդը և առողջությունը
Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am
Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am

Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերի հիմնական պատճառներն են...

Սնունդը և առողջությունը Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am
Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am

Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...

Սնունդը և առողջությունը
Բրնձով սննդակարգ. 168.ամ
Բրնձով սննդակարգ. 168.ամ

Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...

Սնունդը և առողջությունը
Խնձորով սննդակարգ, որը կօգնի նիհարել . 168.am
Խնձորով սննդակարգ, որը կօգնի նիհարել . 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ առաջարկվող սննդակարգով սնվելու ընթացքում հարկավոր է հիմնական սնունդ ընդունելուց առաջ մեկ խնձոր ուտել։ Խնձորը հարուստ է մանրաթելերով, որոնք հեշտությամբ հագեցնում են, ինչի...

Սնունդը և առողջությունը
Ի՞նչ ուտել ցածր հեմոգլոբինի և երկաթի պակասի դեպքում. 168.am
Ի՞նչ ուտել ցածր հեմոգլոբինի և երկաթի պակասի դեպքում. 168.am

Բուսակերների համար ամենամեծ անհանգստությունը երկաթի քանակն է, որը նրանք ստանում են են սննդի միջոցով: Ըստ Առողջության ազգային ինստիտուտի տվյալների՝ երկաթի օրական չափաքանակը մեծահասակների...

Սնունդը և առողջությունը
Նիհարելու համար սննդակարգ. 168.am
Նիհարելու համար սննդակարգ. 168.am

Գոյություն ունի շատ արդյունավետ սննդակարգ: Այդ չափավոր ցածր կալորիական է և կարելի է կիրառել մինչև 3 շաբաթ: Ինչպես պնդում են սննդակարգի հեղինակները...

Սնունդը և առողջությունը
Հնդկաձավարով և կեֆիրով սննդակարգ. 168.am
Հնդկաձավարով և կեֆիրով սննդակարգ. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ այս սննդակարգի օգնությամբ կարող եք վերականգնել միկրոէլեմենտների հավասարակշռությունը։ Այն կօգնի սթրեսի, անքնության և հոգնածության դեպքում։ Հնդկաձավարն էներգիա է հաղորդում, բացի այդ...

Սնունդը և առողջությունը
Սննդակարգը որովայնի խոռոչի ՈւՁՀ-ից առաջ. ի՞նչ կարելի է ուտել, ի՞նչ` չի կարելի. ultraimaging.am
Սննդակարգը որովայնի խոռոչի ՈւՁՀ-ից առաջ. ի՞նչ կարելի է ուտել, ի՞նչ` չի կարելի. ultraimaging.am

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) լուրջ գործողություն է, որը պահանջում է պատասխանատու մոտեցում և հետազոտվող օրգանով պայմանավորված որոշակի կանոնների պահպանում: Որովայնի ցանկացած ախտահարման...

Ախտորոշում Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ