Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները: 

 

Ընտանիքի և կարիերայի ներդաշնակությունը

 

«Ես կարիերիստ եմ, միաժամանակ, սիրող կին ու մայր: Կարիերան և ընտանեկան կյանքը լիովին կարելի է համատեղել»,- ասում է խոշոր նախագծային ինստիտուտի ֆինանսական կին տնօրենը: Բուհ-ն ավարտելուց հետո նա ինստիտուտում աշխատանքի էր ընդունվել որպես հաշվապահ, հետո ստացել էր գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնը, որին հաջորդել էր արդեն գլխավոր հաշվապահ դառնալը: Իսկ կարիերայի գագաթնակետը դարձել էր ֆինանսական տնօրենի պաշտոնը: 

 

Նրա հաջողության բանաձևը շատ հասարակ է.« Ընտանիքն ու աշխատանքը միմյանց հիանալի լրացնում են: Աշխատավայրում  ես իմ լիազորությունները դրսևորելու և ինձ «մեծ տնօրեն» զգալու բավական շատ հնարավորություններ ունեմ: Այդ պատճառով էլ ես տանը քնքուշ, հոգատար կին ու մայր եմ»:

 

«Նրա հաջողության գրավականն այն է, որ նա ամուսնացել է ուսանողական տարիներին: Եթե նա որոշեր ընտանիք կազմել, երբ արդեն հասել է պրոֆեսիոնալ հաջողությունների և ֆինանսական բարեկեցություն է ձեռք բերել, ապա նրա համար դժվար կլիներ իրեն հասկացող ամուսին գտնել, - կարծում է հոգեբան Յանինա Բրժեսկայան: - Գործարար կանայք ձգտում են գտնել այնպիսի մարդու, ով նրանց համապատասխան կլինի մտավոր զարգացածության մակարդակով և նյութական վիճակով: Կատարյալ զուգընկեր կարող է լինել կայացած բիզնեսմենը: Բայց նման տղամարդիկ, որպես կանոն, վախենում են գործարար կանանցից»:

 

Սովորական աշխատող` ֆինանսական վերլուծաբանի փոխարեն


«Իմ առաջին կինն իր կարիերան սկսեց բանկում, որպես ֆինանսական վերլուծաբան: Այնուհետև նա դարձավ բաժնի վարիչ և հեռանկարում էլ փոխնախագահի պաշտոնն էր ուրվագծվում,- պատմում է վաճառքի մենեջեր ամուսինը:- Սկզբից ես հիանում էի նրա խելքով, տաղանդով: Բայց հետո այդ ամենն ինձ արդեն սկսեց զայրացնել, ես նյարդայնանում էի, որ նա տանը շատ քիչ է լինում, տան հոգսերով գրեթե չի զբաղվում, ուտելիք չի պատրաստում: Եվ մենք բաժանվեցինք: Դրանից հետո ես հաստատ որոշեցի, որ այլևս կարիերիստ կնոջ հետ գործ չեմ ունենալու և ամուսնացա սովորական աշխատանք ունեցող կնոջ հետ: Ճիշտ է, նա շատ քիչ էր վաստակում, բայց ես դրանից նույնիսկ ավելի գոհ էի: Ինձ  դուր է գալիս ընտանիքը պահող-կերակրողի դերում լինել»:

 

Փորձագետը կարծում է, որ մեր հասարակությունը, չնայած ֆեմինիզմի գաղափարախոսության ակտիվ տարածմանը, շարունակում է նշանակալի չափով դեռ պահպանողական և նահապետական մնալ: Եվ բավական մեծ է այն կանանց բանակը, ովքեր ուրախությամբ են թիկունք կանգնում հաջողակ տղամարդուն… 

 

Սակայն բավական քիչ են այն տղամարդիկ, ովքեր պատրաստ են հաջողակ կնոջ կողքին «երկրորդ պլանում» գտնվել:

 

«Գործարար կինը դեպի իրեն է գրավում ալֆոնսներին, ովքեր, պարզապես ապրում են նրա հաշվին, վատնում են նրանց փողերը, փոխարենը ոչինչ չտալով»,- ասում է Յանինա Բրժեսկայան:

 

Ինքն իրեն հավատարիմ մնալու արվեստը

 

Մի՞թե իրավիճակն անհուսալի է և կինը  պետք է հրաժարվի կարիերայից հանուն ընտանեկան բարեկեցության: Բնականաբար` ոչ: 

 

Նրանց, ովքեր ձգտում են համատեղել կարիերային առաջխաղացումը և ընտանեկան երջանկությունը, փորձագետը երեք խորհուրդ է տալիս:

 

Առաջինը, անհրաժեշտ է այդ հարցը քննարկել ապագա ամուսնու հետ, մինչև ամուսնանալը: Նա պատրա՞ստ է իր «երկրորդ կեսին» սատար կանգնել: Համաձա՞յն է իր վրա վերցնել տնային պարտականությունների մի մասը:

 

Երկրորդը, գործարար կանայք պետք է նաև թույլ լինելու արվեստին տիրապետեն և կարողանան ցույց չտալ իրենց գերազանցությունը:

 

Երրորդը` նույնիսկ ամենախիստ զբաղված կանայք պետք է որոշակի ժամանակ հատկացնեն իրենց տնային գործերին, հոգ տանեն սիրելիներին: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. evalive.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ