Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Ի՞նչ է քիմիաթերապիան

Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան

 

Վերջին տասնամյակներում, երբ հաճախ ենք լսում այնպիսի սարսափելի հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է, հնչում է նաև բժշկական մի տերմին`«քիմիաթերապիա»: Ի՞նչ բուժգործողություն է դա և ո՞րն է դրա էությունն ու նշանակությունը:

 

Քիմիաթերապիան որոշակի դեղորայքային պատրաստուկների կիրառումն է չարորակ բջիջների, այսինքն, քաղցկեղային ուռուցքների բուժման համար: Այս բուժգործողության նշանակումից առաջ ամբողջ օրգանիզմը մանրամասն զննվում է, դրա կենսագործունեության, պահուստային հնարավորությունների գնահատականն է տրվում:

 

Եթե հայտնաբերվում են նաև ինչ-որ ուղեկցող հիվանդություններ կամ պացիենտն արդեն տարիքով է, ապա դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել քիմիաթերապիայից: Բուժող բժիշկն անպայման հաշվի կառնի պացիենտի օրգանիզմի արտահայտված բոլոր առանձնահատկությունները:

 

Պայմանավորված ուռուցքային հիվանդության փուլով, տեսակով, քիմիաթերապիայի բուժգործողությունը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով.

 

  • ամբողջ ուռուցքի չարորակ բջիջների լիովին ոչնչացման համար:
  • ախտորոշված ուռուցքի աճի կանգնեցման համար:
  • ուռուցքի փոքրացման, այսինքն, այնպիսի պայմանների ստեղծման համար, որի շնորհիվ վիրահատական ճանապարհով հնարավոր կլինի հեռացնել այն:
  • ուռուցքի բջիջների հուսալի ոչնչացման համար, որոնք ամեն դեպքում կարող են մնալ անցկացրած վիրահատությունից հետո:

 

Որպես կանոն, քիմիաթերապիան օգտագործում են ճառագայթային թերապիայի կամ վիրահատական միջամտության հետ միասին:

 

Որոշ պացիենտներին քիմիաթերապիան անցկացնում են վիրահատությունից առաջ, ուռուցքը փոքրացնելու նպատակով, իսկ մյուսներին վիրահատությունից հետո` չարորակ բջիջների լրիվ ոչնչացման համար: Լինում են այնպիսի դեպքեր, երբ քիմիաթերապիան մարդու կյանքը փրկելու միակ ճանապարհն է դառնում: Որոշ պատրաստուկներ կան, որոնց ազդեցությունն ուղղված է քաղցկեղային ուռուցքների ոչնչացմանը, աճի կանգին, նաև դրանց բաժանմանը: Դրանք ազդում են չարորակ բջիջների մեմբրանի վրա և ոչնչացնում ներքին կառուցվածքը:

 

Կան նաև որոշ պատրաստուկներ, որոնք բարձրացնում են ամբողջ օրգանիզմի պաշտպանական ուժերը, դրանով իսկ ստեղծելով այսպես կոչված, հակաուռուցքային իմունիտետ: Ներկայումս բժիշկները փորձում են ուռուցքի դեմ օգտագործել միանգամից մի քանի դեղպատրաստուկներ: Դա պոլիքիմիաթերապիան է: Արդեն ապացուցված է, որ ճիշտ ընտրված դեղպատրաստուկները շատ արդյունավետ են ազդում: Անհրաժեշտ պատրաստուկը կամ հաջողված համակցումն, իհարկե ընտրում է բժիշկ-ուռուցքաբանը, իսկ այդ դեպքում նա հաշվի է առնում չարորակ ուռուցքի տարածվածության աստիճանը, օրգանիզմի ընդհանուր վիճակը, ուշադրություն է դարձնում ուռուցքի տեսակին և չափին:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. epochtimes.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արմեն

26.12.2015

Բարև ձեզ Աննա.Կարդացի ձեր հարցերը,բայց ափսոս ձեզ չեն պատասխանել.նման խնդիր կա ինձ մոտ.խնդրում եմ,եթե ունեք որոշ տեղեկություն գրեք այստեղ կամ ասեք ինչպես կապվել ձեր հետ.

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Haykanush, բարև Ձեզ: Ձեր հարցն ամբողջական չէ, խնրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք օգնել Ձեզ:

Haykanush

10.10.2015

BAREV DZEZ ES 24 TAREKAN EM:TAREL EM LYARDI 7 SEGMENTI VRA GOYACAC KISTAYI VIRAHATUTYUN:VORIC HETO TEXADREL EN DRENAJ EV ARDEN EREQ AMIS ARTADRUTYUN UNEM:STANUM EM HAMAPATASXAN BUJUM BAYC SHAT EM UZUM VOR BUJUMS

Աննա

17.01.2015

Բարև Ձեզ Հարգելի բժիշկ,մայրիկիս մոտ ագրեսիվ չարորակ ուռուցք է ախտորոշվել,և բժշկի կողմից նշանակվել է ՀԵՐՑԵՊՑԻՆ դեղը,վիրահատությունից հետո,նշեմ,որ եղել է կրծքի արմատական հեռացում:Հարցս հետևյալի մեջ է:միայն հերցեպցինը կարող է ոչնչացնել Her բջիջը,թե բուժմալ այլ ճանապարհ ևս կա: Նաև խնդրում եմ ասեք,ինչ է իրենից ներկայացնում Her բջիջը,և ինչքան ժամանակում նա կարող է նորից գլուխ բարցրացնել,նշեմ նաև այն,որ մայրս ստեցել է մեկ քիմիա,բայց ոչ հերցեպցին: Նախապես շնորհակալոևթյուն

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հարգելի Արթուր, բարև Ձեզ, բերանի հոտը վերացնելուն նախատեսված կայքում կան մի քանի հոդվածներ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
http://www.med-practic.com/arm/348/19979/article.more.html
http://www.med-practic.com/arm/745/14737/article.more.html
http://www.med-practic.com/arm/1071/19730/article.more.html
http://www.med-practic.com/arm/1155/26447/article.more.html
http://www.med-practic.com/arm/802/23649/article.more.html
http://www.med-practic.com/arm/725/21355/article.more.html

ԱՐԹՈՒՐ

21.12.2013

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԲԵՐԱՆԻ ՀՈՏԸ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ