Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012

Իր կոչմանը հավատարիմ. Հռիփսիմե Սինանյան

Իր կոչմանը հավատարիմ. Հռիփսիմե Սինանյան

Հռիփսիմե Սինանյանը խորհրդային տարիներին Հայաստանում առաջինն էր, ով արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչմանը և նրա անունը ոսկե տառերով գրվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության պատմության էջերում:

 

Համեստ, ծայրագույն աշխատասեր, գթառատ, բծախնդրության հասնող պարտաճանաչ. այսպես էին բնորոշում Հռիփսիմե Սինանյանին նրա ժամանակակիցները, գործընկերները և բազում հիվանդները, ովքեր այսօր էլ հիշում և գնահատում են նրան: «Միակ թերությունը Ձեր համեստությունն է», մեծարման երեկոյին նշել էին նրա գործընկերները:

 

Հռիփսիմե Սինանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, Էրզրում քաղաքում: Ընտանիքը, մի կերպ խուսափելով եղեռնից, բնակություն է հաստատում Արևելյան Հայաստանում, ամիսներ շարունակ շատ գաղթականների հետ Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի վանքի պատերի մոտ գիշերելուց հետո տեղափոխվում է Երևան, այնուհետև Բաքու, որտեղից էլ ավագ դուստրը` Հռիփսիմեն, գերազանցությամբ ավարտելով միջնակարգը, գալիս է Երևան ուսումը շարունակելու նպատակով:

 

Մասնագիտություններ կան, որոնք, ասես, ի վերուստ են տրված մարդուն և ուղղորդում են նրան ամբողջ կյանքում: Հռիփսիմեի անչափ բարությունը, բնածին գթառատությունը, ուրիշի ցավը զգալու և ամոքելու ունակությունն ու կարողությունը նրան տանում են բժշկական ինստիտուտ: Գերազանցությամբ ավարտելով ինստիտուտը` երիտասարդ մասնագետն աշխատանքի է անցնում Հոկտեմբերյանի շրջանի Մեծ Շահրիհատ գյուղի տրոպիկական կայանում: Այդ տարիներին Հայաստանում մոլեգնում էր տիֆի, մալարիայի համաճարակը և Հռիփսիմեն ուժերի գերագույն լարումով, ինքնամոռաց մասնակցում է համաճարակի վերացման պայքարին: 

 

Մեծ էր երիտասարդ բժշկուհու ցանկությունը` խորանալ բժշկագիտության ոլորտում և որպես ասպիրանտ սկսում է սովորել ինստիտուտի հոսպիտալ թերապիայի ամբիոնում: Սակայն Հայրենական մեծ պատերազմը փոխում է բոլոր ծրագրերը և Հռիփսիմեն կամավոր մեկնում է Էջմիածին, ստանձնում նորաբաց զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի վարիչի պարտականությունը և պատերազմի հինգ տարիների ընթացքում բարեխղճորեն ծառայում Հայրենիքին: Այստեղ ի հայտ են գալիս և ձևավորվում բժշկուհու կազմակերպչական ունակություններն ու նրա բնատուր հոգատարությունն ու գթասրտությունը ֆիզիկապես և հոգեպես ապաքինում են շատ ու շատ վիրավոր զինվորների, վերադարձնում նրանց ապրելու հավատը: Հռիփսիմեն նրանց համար ոչ միայն բուժող բժիշկ էր, այլև հոգատար քույր, բարեկամ, օգնում էր նրանց իր գիտելիքներով, իմաստնությամբ, փորձով, գթությամբ և անսահման բարի խոսքով ու սրտով: Ինչպես հիշում էին նրա ընկերները, Հռիփսիմեն իր սուղ միջոցներից, իրեն հատկացված օրաբաժինը տալիս էր ծանր հիվանդներին, գիշերով դնում նրանց սեղանիկներին, թաքուն, որ ոչ-ոք չտեսնի և չհրաժարվի:

 

Հայրենական պատերազմի ավարտից հետո, Հռիփսիմեն վերադառնում է ամբիոն: Սակայն պատերազմի տարիներին ձեռք բերած բուժական, գիտական և կազմակերպչական հարուստ փորձն ու գիտելիքները նա որոշում է կիրառել պրակտիկայում և աշխատանքի է ընդունվում Հանրապետական կլինիկական հիվանդանոց, ստանձնում 3-րդ թերապևտիկ, այնուհետև սրտաբանական բաժանմունքի ղեկավարությունը: Նա տարիներ շարունակ անձնվիրաբար և անշահախնդրորեն ծառայել է իր ժողովրդին, գիշերներ լուսացրել իր հիվանդների մահիճների մոտ, եղել նրանց անփոխարինելի և հավատարիմ բժիշկն ու խորհրդատուն: Նա անսահման նվիրված էր իր գործին: 

 

Եվ ըստ արժանվույն գնահատվում է Հռիփսիմե Սինանյանի անձնվեր աշխատանքը. նա արժանանում է բժշկի ամենաբարձր և պարտավորեցնող կոչումներից մեկին` Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչմանը:

 

Հայրենիքը բարձր է գնահատում Հռիփսիմե Սինանյանի ծառայությունները և նա արժանանում է կառավարական մի շարք պարգևների` «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշան, Խորհրդային Միության Նախարարների խորհուրդը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր և անձնազոհ աշխատանքի համար պարգևատրում է նրան.«1941-1945թթ. Հայրենական մեծ պարերազմի տարիներին անձնվեր աշխատանքի համար»,«1941-1945թթ. Հայրենական մեծ պարերազմի տարիներին Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» շքանշաններով: Եվ, վերջապես, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում` Լենինի շքանշանով և Մուրճ ու մանգաղ ոսկե շքանշանով: Նրա անունն ընդմիշտ գրանցվում է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի Պատվո գրքում:«Մենք` ժամանակակիցներս ջերմ հուզմունքով ենք հիշում Հռիփսիմե Սինանյանի երջանիկ և մի փոքր շփոթված հայացքը կառավարական այդ մեծ պարգևների հանձման օրը, որոնց նա արժանացել է անձնուրաց աշխատանքի շնորհիվ,- հիշում են նրա այն տարիների երիտասարդ գործընկերները:- Շատերը կընդունեն իրենց համար նշանաբան` աշխատել, ապրել, ստեղծագործել Սինանյանի նվիրումով»:  

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Ցանկացած մասնագիտության բժիշկ հղիների ու սնուցող մայրերի բուժման ժամանակ բախվում է անվտանգ դեղաբուժում ընտրելու խնդրին...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ