Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Ստոմատոլոգիական բուժման ժամանակ կիրառվող հակաբիոտիկների և այլ հակամանրէային դեղերի ազդեցությունը պտղի վրա

 

Հղիության ժամանակ կարող է բարձրանալ հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը և երկարել օրգանիզմից դրանց դուրսբերման փուլը, ինչն առանձնապես էական է տոքսիկոզով և երիկամների` հղիությունից առաջ ծագած ախտահարմամբ հղիների համար:

 

β-լակտամային հակաբիոտիկներ


Պենիցիլինները (հատկապես, կիսասինթետիկ ածանցյալները) ունակ են թափանցել ընկերքային պատնեշով, սակայն թունային ազդեցություն այս դեպքում չի ծագում: Ընկերքային պատնեշով թափանցելու աստիճանը հակադարձ կախվածության մեջ է արյան պլազմայի սպիտակուցների հետ կապվելու աստիճանից: Այս դեղերը զուրկ են արատածին ու սաղմնաթունային հատկություններից և կարող են հղիության ժամանակ կիրառվել, եթե բուժվողը դրանց նկատմամբ ալերգիա չունի:

 

Կրծքով սնուցելիս, ազդեցության այս ոլորտի հակաբիոտիկների կիրառումը կարող է հանգեցնել երեխայի աղիքային մանրէամիջավայրի փոփոխության, կանդիդոզի, փորլուծության, վիտամինաքաղցի, ալերգացմանը:

 

Ցեֆալոսպորիններ: Պտղի վրա վնասող ազդեցություն չի հայտնաբերվել: Կարող են կիրառվել հղիության ժամանակ (H.A.Hirch 1971, Վ.Կուկես 1999): Դրանք կիրառելիս, պետք է հաշվի առնել թերպրոթրոմբինարյունության և լյարդում K վիտամինի փոխանակության նվազման արդյունքում արյունահոսության զարգացման վտանգը: Կրծքով սնուցելիս` կողմնակի ազդեցությունը կարող է դրսևորվել պտղի գերզգայունության և Կումբսի դրական ռեակցիայի ձևով:

 

Լինկոզամիններ: Պտղի վրա լինկոմիցինի, կլինդամիցինի (դալացին C,  կլիմիցին) անբարենպաստ ազդեցության  մասին տեղեկություններ չկան: Լինկոմիցինն ու կլինդամիցինը կարելի է ընդունել ողջ հղիության ընթացքում:

 

Տետրացիկլիններ: Այս դեղախումբը հղիության ընթացքում չի կիրառվում: 1-ին եռամսյակում դրանք բացասաբար են ազդում պտղի մկանունքի վրա և ընկճում նրա կմախքի ձևավորումը: 2-րդ եռամսյակում կարող են հրահրել ոսպնյակի մթագնում, ունենալ լյարդաթունային ազդեցություն: 3-րդ եռամսյակում հարմարսողական ներմուծման ժամանակ կարող են հրահրել հղիի լյարդի սուր դեղին սնուցախանգար (dystrophia) և ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում:

 

Ստոմատոլոգը պետք է անպայման տեղյակ լինի, որ տետրացիկլինի ներարկման հետ են կապում պտղի ոսկրածագման խանգարումն ու կոշտ հյուսվածքներում տետրացիկլինի կուտակումը` հանգեցնելով էմալի հետագա թերաճին ու «դեղին» ատամներին (P.A.Davis, KLittle, W.Aherme, 1962):

 

Տետրացիկլինները գոյացնում են կալցիումի օրտոֆոսֆատի հետ խելատային համալիրներ և ներառվում կալցիֆիկացման փուլում ոսկրերի և ատամների բաղադրության մեջ:

 

Ֆենիկոլներ: Քլորամֆենիկոլը (լևոմիցետին) ունակ է հրահրել արատածին ազդեցություն: Ընկճում է հյուսվածքային շնչառությունը, սիրտ-անոթային համակարգը, ինչը կարող է հանգեցնել սրտային անբավարարության զարգացման (նորածինների «գորշ համախտանիշ»): Առավել վտանգավորն արյունաստեղծ օրգանների` թերաճային սակավարյունությամբ վնասումն է (Հ.Կյումերլե, Կ.Բրենդելա, 1987):

 

Կրծքով սնուցման ժամանակ ապահովվում են կաթի մեջ դեղի մեծ խտություններ, որը կարող է բերել ոսկրուղեղային արյունաստեղծման ընկճմանը, դեղնուկի զարգացմանը կամ աղու մանրէամիջավայրի խանգարմանը:

 

Մակրոլիդներ: Տեղեկություններ չկան այնպիսի դեղերի արատածին ազդեցության մասին, ինչպիսին են էրիթրոմիցինը, միդեկամիցինը (մակրոպեն), օլեանդոմիցինը, կլարիթրոմիցինը (կլարիցին, կլասիդ), ազիթրոմիցինը (սումամեդ), ռօքսիթրոմիցինը (ռուլիդ), սակայն առկա են գերբիլիռուբինարյունության և սաղմնածագման տվյալներ, ինչի առնչությամբ էլ հղիության ժամանակ պետք է խուսափել մակրոլիդներ նշանակելուց (Հ.Կյումերլե, Կ.Բրենդելա, 1987):

 

Կան նաև կրծքի կաթի մեջ կլարիթրոմիցինի և էրիթրոմիցինի թափանցման մասին տվյալներ (Յու.Բելոուսով, Մ.Լեոնովա, 2002):

 

Ամինոգլիկոզիդներ (ստրեպտոմիցին, ամիկացին, կանամիցին, գենտամիցին): Հղիության ժամանակ նշանակվում են կենսական ցուցումներով: Կողմնակի ազդեցությունների շարքում նշվում են մոր երիկամների, մոր և մանկան գանգանյարդերի VIII զույգի ախտահարում, պտղի ոսկրաձևավորման զանազան խանգարումներ (Հ.Կյումերլե, Կ.Բրենդելա, 1987, Վ.Կուկես, 1990): Բարդությունների հավանականություննն ավելի բարձր է ստրեպտոմիցինի կիրառման պայմաններում:

 

Ֆտորքվինոլոններ: Նալիդիքսաթթուն (նևիգրամոն, նեգրամ), պիպեմիդաթթուն (պալին), նորֆլօքսացինը (լօքսոն, նոլիցին, նորբակտին, նորիլետ, նորմաքս), օֆլօքսացինը (զանցին, օֆլոցին, տարիվիդ, տարիֆերիդ, տարիցին) հեշտությամբ թափանցում են ընկերքային պատնեշով և կուտակվում շուրջպտղային ջրերում: Կենդանիների վրա հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ դրանք հրահրում են պտղի քոնդրոպաթիա և, թեպետ մարդու պտղի վրա դրանց արատածին ազդեցությունը չի հաստատվել, խորհուրդ է տրվում խուսափել հղիներին ֆտորքվինոլոններ նշանակելուց: Կրծքով սնուցման ժամանակ տևական կիրառումը կարող է մանկիկի վրա թունային ազդեցություն ունենալ:

 

Սուլֆանիլամիդներ: Տևական ազդեցութան սուլֆանիլամիդներ (սուլֆադիմետոքսին, սուլֆանել), ինչպես նաև զուգորդված ձևերը` սուլֆանիլամիդներ + տրիմեթոպրիմ (կո-տրիմօքսազոլ, բակտրիմ, բիսեպտոլ, սեպտրիմ և այլն) խորհուրդ չի տրվում կիրառել, քանի որ դրանք կարող են հղիության վերջում ցուցաբերել արատածին ազդեցություն, որը կդրսևորվի պտղի կամ նորածնի «կորիզային» դեղնուկով, մեթհեմոգլոբինարյունությամբ, էրիթրոցիտների արյունալուծարմամբ, բիլիռուբինային ուղեղախտով: Կոտրիմօքսազոլը կարող է տրիմեթոպրիմի հաշվին լրացուցիչ խանգարել մոր և պտղի ֆոլաթթվային փոխանակությունը: Պտղի համար նվազագույն վտանգ  ունի սուլֆապիրիդինը: Կրծքով սնուցման փուլում սուլֆանիլամիդները, ակտիվորեն կուտակվելով կաթի մեջ, կարող են հրահրել մանկան գերբիլիռուբինարյունություն, արյունալուծիչ սակավարյունություն (հատկապես, գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի պակասորդի ժամանակ), երիկամների, լյարդի ախտահարում և ալերգիա: Հակացուցված են նաև կրծքով սնուցվող մինչև 6 ամսական մանկիկներին:

 

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը: Հղիության 1-ին եռամսյակում կարող է ի հայտ գալ սաղմնաթունային ներգործություն, ինչի կապակցությամբ էլ նիտրոիմիդազոլի ածանցյալներ այս փուլում չեն կիրառվում: 2-րդ և 3-րդ եռամսյակներում դրանք նշանակվում են միայն կենսական ցուցումներով: Կրծքով սնուցման ժամանակ հնարավոր են նորածնի անախորժակությունը, փսխումն ու դիսկրազիան:

 

Հակասնկային դեղեր են` լևորինը, ամֆոտերիցինը, գրիզեոֆուլվինը, նիստատինը, նատամիցինը (պիմաֆուցին), կլոտրիմազոլը, ֆլուկոնազոլը (դիֆլուկան) և այլն: Փորձում հայտնաբերվել է ամֆոտերիցինի և գրիզեոֆուլվինի արատածին ազդեցությունը: Նշված չեն նիստատինի, նատամիցինի, կլոտրիմազոլի, միկոնազոլի, բիֆոնազոլի արատածին և պտղաթունային ազդեցությունները: Մարդու կողմից տրիազոլային շարքի (ֆլուկոնազոլ կամ դիֆլուկան, իտրակոնազոլ) դեղեր ընդունելու տվյալները չեն պարունակում կիրառման վտանգի մասին տեղեկություններ, սակայն կենդանիների վրա փորձերում ի հայտ են բերվել դրանց մեծ դեղաչափերով թունայնությունը: Կրծքով սնուցման փուլում պետք է խուսափել լևորինի, գրիզեոֆուլվինի, ամֆոտերիցին B-ի, ֆլուկոնազոլի , իտրակոնազոլի կիրառումից:

 

Ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԴ) ազդեցությունը պտղի վրա

Հղիության ժամանակ ցավազերծիչներ ընդունելու անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում դրանք կիրառել փոքր դեղաչափերով ու կարճաժամկետ: Հղիության ուշ փուլերում դրանց ընդունումից հնարավոր են ժամկետանց հղիության, հղիի և պտղի արյունահոսության ձևով բարդություններ, բոտալյան ծորանի վաղաժամկետ փակում, թոքային գերճնշում և նորածնի երիկամների ֆունկցիայի խանգարում (Վ.Կուկես, 1999):

 

Մարդու պտղի վրա սալիցիլատների և ինդոմետացինի արատածին ազդեցության գրական տվյալները սակավաթիվ են: Սակայն կենդանիների վրա փորձերում ցույց է տրվել դրանց արատածնությունը: Հղիության ուշ փուլերում այդ դեղերի նշանակում խորհուրդ չի տրվում, քանի որ ացետիլսալիցիլաթթվի` նույնիսկ ախտանշանային ընդունումը (շաբաթական 1 անգամ ) կարող է պտղի վրա թողնել հետևյալ ազդեցությունները.

 

  • սաղմնաթունային` ընդհուպ մինչև սաղմի ներծծումը,
  • արատածին, որը հետծննդյան շրջանում դրսևորվում է սիրտ-անոթային շեղումներով (ձախ փորոքի թերաճ, թոքային գերճնշմամբ միջփորոքային միջնորմի արատ), ստոծանու ճողվածքներով,
  • պտղի աճի դանդաղում` հանգեցնելով բնածին թերաճի:

 

Պտղի քիմքի ճեղքվածքի 599 դեպքի հետազոտությունը ցույց է տվել, որ նման 14,9% նորածին սալիցիլատների ազդեցությանն է ենթարկվել հղիության 1-ին, 11,5%` 2-րդ և 8%` 3-րդ եռամսյակում (I.Saxon, 1975):

 

Գրականության մեջ կան պտղի վրա այլ ՈՍՀԴ-երի` ինդոմետացինի, իբուպրոֆենի, նապրօքսինի, ֆլուֆենամաթթվի և այլ դեղերի ասպիրինանման ազդեցության տվյալներ: Վերոնշյալ դեղերի ընդունումը կարող է դառնալ թրոմբոցիտների վրա ներգործելու արդյունքում պտղի արյունահոսության պատճառ և թունային ներգործության արդյունքում հանգեցնել հղիության երկարաձգման: Ացետիլսալիցիլաթթվի ընդունումից հնարավոր է Ռեյի համախտանիշի զարգացում, դեղի կանոնավոր կիրառումը հրահրում է հակաագրեգանտային ազդեցություն: Ինդոմետացինի ընդունումից կարող են ծագել մանկիկի ցնցումներ:

 

Կրծքով սնուցման փուլում նորածնի վրա մյուս ոչ թմրաբեր ցավազերծիչների և ՈՍՀԴ-երի կողմնակի ազդեցությունների մասին տվյալներ չկան, բայց արտադրողների մեծամասնությունը խորհուրդ է տալիս խուսափել այդ փուլում դրանք կիրառելուց:

 

«Դեղեր և բժշկություն» 2012 (շարունակելի)

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ipregnancy.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ