Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը:

 

Է.Ս.Ղարիբյանը ծնվել է 1938թ-ի նոյեմբերի 4-ին Բաքվում, ծառայողի ընտանիքում: 1962թ-ին բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո սկսել է աշխատել Կիրովական քաղաքի 2-րդ բուժմիավորումում, որպես վնասվածքաբան: 1965թ-ին տեղափոխվում է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ և սկսում աշխատել որպես կրտսեր գիտաշխատող, հետո հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի վարիչ: Երկար տարիներ աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնում սկզբից որպես ասիստենտ, հետո դոցենտ, պրոֆեսոր: Միաժամանակ, 1986թ-ից ղեկավարել է «Էրեբունի» բկ-ի, 4-րդ կլինիկական հիվանդանոցի հետվնասվածքային ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքները, իսկ 1996թ-ից եղել է «Երևան» բկ-ի նույն բաժանմունքի ղեկավարը: 1974թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Իսկ հետո սկսել է զբաղվել օստեոգենեզի խթանման հարցերի ուսումնասիրությամբ: Այդ թեմային էր նվիրված նրա դոկտորական ատենախոսությունը, որը հաջողությամբ պաշտպանել է 1994թ-ին: Նա իրավամբ համարվում է ժամանակակից վնասվածքաբանության այդ կարևորագույն խնդրի ուսումնասիրման պիոներներից մեկը: Է. Ղարիբյանը մեծ ուշադրություն է դարձրել վերջույթների դիաբետիկ անգիոպաթիայի հարցերին:

 

Է. Ղարիբյանը ավելի քան 90 գիտական աշխատությունների, ինչպես նաև, մի շարք գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների և մեթոդական ձեռնարկների հեղինակ է: Բացի գիտամանկավարժական և պրակտիկ գործունեությունից, Է. Ղարիբյանը նաև ակտիվ հասարակական գործիչ էր. նա եղել է ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի անդամ, երկար տարիներ Երևանի գլխավոր վնասվածքաբանն էր: 

 

2002թ-ին Է. Ղարիբյանը ընտրվել է Եվրոպայի  բնական գիտությունների ակադեմիայի (ԵԲԳԱ, Գերմանիա) իսկական անդամ: Նա բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, ինչպես նաև ՀՍՍՀ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալով, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի անվանական ոսկե մեդալով, իսկ 2002թ-ին ԵԲԳԱ-ի Էռլիխի մեդալով:

 

Է. Ղարիբյանը վայելել է գործընկերների, ուսանողների, հիվանդների հարգանքը: Հարգարժան մարդու, բժշկի և քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտում:

Հեղինակ. «Երևան»վնասվածքաբանության և օրթոպեդիայի բկ-ի գիտական կենտրոն ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիա ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ