Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012

Արժանի գնահատական. Յուրի Թունյան

Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել ՀՀ ԱՆ «Ակադ. Ս.Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, բ.գ.դ., պրոֆ. Յուրի Սմբատի Թունյանին:

 

Յուրի Սմբատի Թունյանի անցած ուղին, որպես բժիշկ, գիտնական և մանկավարժ, հարուստ է նվաճումներով և ձեռքբերումներով: Ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը` աշխատանքային գործունեությունն սկսում է իր ծննդավայրի` Կիրովականի թիվ 2 բուժմիավորումում որպես նյարդաբան: Մասնագիտության մեջ ավելի խորանալու նպատակով վերապատրաստվում է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, շարունակում սովորել նույն ինստիտուտի ասպիրանտուրայում «Նյարդաբանություն» մասնագիտությամբ, ապա իր մասնագիտական գիտելիքներն է հարստացնում Մոսկվայի, Լենինգրադի նյարդաբանական առաջատար կենտրոններում: Նյարդաբանության ոլորտում գիտնականի նախընտրած ուղղություններն էին գլխուղեղի արյան շրջանառության խանգարումները, էպիլեպսիան, նյարդաբանական հիվանդությունների վերականգնողականությունը, հետագայում` կուրորտաբանությունն ու ֆիզիկական բժշկությունը, բժշկական աշխարհագրությունը, առողջապահության կազմակերպումը: Հաջողությամբ պաշտպանելով և´ թեկնածուական, և´ դոկտորական թեզերը` սկսում է աշխատել Երևանի պետական բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնում որպես ասիստենտ, ավագ գիտաշխատող, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

 

Երիտասարդ գիտնականին հանգիստ չի տալիս գլխուղեղի անոթային հիվանդությունների հետևանքով առաջացած նյարդային շատ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման ուղիների փնտրտուքը և նա հանձն է առնում ղեկավարել պետական բժշկական ինստիտուտի գլխուղեղի անոթային ախտահարումների գիտահետազոտական խումբը: Յուրի Թունյանի ջանքերի և Ռուսաստանի նյարդաբանության գիտության ականավոր գործիչ, ակադեմիկոս Լևոն Բադալյանի, այն ժամանակվա Առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանի աջակցության շնորհիվ,  առաջիններից մեկը Խորհրդային Միությունում, ստեղծվում է գլխուղեղի ինսուլտների բաժանմունք Երևանում` անգիոնյարդաբանության կլինիկա, որի ղեկավարումը վստահվում է ոլորտում արդեն ճանաչված Յուրի Թունյանին: 

 

Դեռևս ասպիրանտուրայի տարիներին երիտասարդ գիտնականն առաջին անգամ Հայաստանում ներդրեց գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ախտորոշման համար ռեոէնցեֆալոգրաֆ, ինչպես նաև անգիոսերիոգրաֆ սարքերը, որոնք լայնորեն կիրառվեցին նյարդաբանության ոլորտում: Նա առաջիններից էր, ով գլխուղեղի անգիոգրաֆիան ներդրեց որպես էպիլեպսիայի ախտորոշիչ մեթոդներից մեկը: Հայաստանում դա նյարդային հիվանդությունների ախտորոշման գործում նոր մեթոդների ներդրման առաջին քայլերն էին:

 

Հետագայում, Յուրի Թունյանի մի շարք նորարարություններ ևս առաջին անգամ են ներդրվել Հայաստանի կլինիկական պրակտիկայում, ինչպես, օրինակ, գլխուղեղի արյան խանգարումներով հիվանդների մոտ արյան ռեոլոգիական հատկությունների որոշումը, գլխուղեղի արյան սուր անբավարարության տարբերակված ախտորոշման հաշվողական համակարգը և դրա ծագման կանխորոշման միջոցների մշակումը ԷՀՄ-ի օգնությամբ: Նրա ղեկավարությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է գլխուղեղի անոթային պաթոլոգիայով հիվանդների վրա գեոմագնիսական ակտիվության, օդերևութաբանական ազդեցության հետազոտություն և հելիոմետեոկանխարգելման սկզբունքների մշակում: 

 

–   Ասպիրանտուրայի, դոկտորատուրայի տարիներին Մոսկվայում, Լենինգրադում ունկնդրել եմ նյարդաբանության ոլորտում ականավոր գիտնականների շատ ուսանելի դասախոսություններ` ակադեմիկոսներ Ա.Հարությունովին, Ն.Կոնովալովին, Եվ.Շմիդտին, մեր հայրենակից Լևոն Բադալյանին, ովքեր նպաստեցին էլ ավելի սիրելու նյարդաբանությունն ու խորանալու այդ մասնագիտության մեջ: Այդ տարիներին նյարդաբանությունն աշխարհում և Ռուսաստանում մեծ հաջողությունների էր հասել և ես այդ նոր մեթոդները ցանկանում էի ներդնել նաև Հայաստանում, - հավելեց պրոֆեսորը:

 

–   Իսկ ինչո՞ւ ընտրեցիք նյարդաբանությունը:

 

–   Դա նախապատմություն ունի: Երբ ավարտում էի ինստիտուտը, մնացել էր մի քանի պետական քննություն հանձնեի, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը, ով հյուրընկալել էր մեր տուն և իմանալով,  որ արդեն ավարտում եմ բժշկական ինստիտուտը` խորհուրդ տվեց ընտրել նյարդավիրաբուժությունը: Նա ինձ ոգևորեց և ես ընտրեցի նյարդաբանությունը: Նրա իսկ միջնորդությամբ, Վիկտոր Համբարձումյանը մեր Գիտությունների ակադեմիայում առաջին անգամ իմ և ևս մի քանի երիտասարդների համար  բացեց ասպիրանտուրայի տեղ` նյարդաբանության գծով: Մասնագիտական հաջողություններիս համար պարտական եմ պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանին և աշխարհաճանաչ ակադեմիկոս Լևոն Բադալյանին: Իմ դոկտորական թեման Լ.Բադալյանն առաջարկեց` «Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ռիսկի գործոնները և կանխարգելման հարցերը»: Ասեց, վերցրու և ուսումնասիրիր, մի 30 տարի հետո կլինի այդ գործոնների պայթյուն: Եվ, իրոք, այսօր «бум фактор»-է` ծխելը, նստակյաց կյանքը, սնունդը, զարկերակային բարձր ճնշումը, ժառանգականությունը, սթրեսը, այս ամենը հանգեցնում են ինսուլտի, ինֆարկտի, շաքարային դիաբետի, ճարպակալման, որոնք այսօր համարվում են «քաղաքակրթության հիվանդություններ»: Դրանց դեմ պայքարը մեկն է` առողջ ապրելակերպ:

 

Յուրի Թունյանը տարիներ շարունակ աշխատել է որպես առողջապահության կազմակերպիչ` ղեկավարել Առողջապահության նախարարությունում բուժկանխարգելիչ վարչությունը, Մինիստրների խորհրդում` Առողջապահության և սոցապահովության բաժինը, Առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը, իսկ 2003 թվականից ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է: Եվ մշտապես գործնական բժշկությունը զուգակցել է գիտաբժշկական գործունեության հետ: 

 

–   Վերջին տարիներին ինձ ավելի շատ հետաքրքրում են պոլիմորբիդի համախտանիշի  հարցերը: Մարդը 40 տարեկանից հետո ունենում է 4-6 հիվանդություն և այդ հիվանդությունների ալգորիթմը, բուժման մոտեցումը, ռացիոնալ բուժման մեթոդները մինչև հիմա մշակված չեն: Նման հիվանդներին նույնիսկ անուն են դրել` ՙբժշկության որբերը՚, մի բժշկից մյուսին են ուղարկում, դժվարանում են որոշել բուժումն ինչից սկսել: Երկրորդ հարցը, որ ինձ հետաքրքրում է, չունենք գերոնտոլոգիայի և գերիատրիայի կենտրոն, որտեղ կզբաղվեն մեծահասակների առողջությամբ: Հայաստանում մեկ-երրորդն արդեն թոշակի տարիքին է, փորձագետները նշում են, որ տարիներ անց Հայաստանը կդառնա ծերացող երկիր: Դա մտածելու տեղիք է տալիս…

 

–   Ինչպիսի՞ն եք տեսնում նյարդաբանությունը որպես գիտության ճյուղ հետագայում և ինչպիսի՞ն կցանկանաք այն տեսնել:

 

–   Ինչպես բոլոր գիտությունները, բժշկագիտությունը ևս վիթխարի քայլերով առաջ է ընթանում և հույս ունեմ, որ մեր տաղանդավոր երիտասարդ մասնագետների շնորհիվ մենք համաքայլ կընթանանք աշխարհի գիտական առաջընթացին: Կցանկանայի, որ երիտասարդներն ապագայում զբաղվեն նյարդաբանության մի ուղղությամբ, որը դժբախտաբար Հայաստանում ցածր մակարդակի վրա է: Դա նյարդաստոմատոլոգիան է, այսինքն, նյարդային համակարգի փոփոխությունները և դրանց հետևանքները բերանի խոռոչում: Նկատի ունենալով ատամնաբույժների մեծ բանակը, կուզենայի կապեր լինեն ստոմատոլոգների և նյարդաբանների միջև, կարելի է շատ նոր մշակումներ անել այդ ոլորտում: Դժբախտաբար, այսօր դեռևս պարզ չեն մի շարք հիվանդությունների էթոլոգիան, ինչպես, օրինակ, ցրված սկլերոզի, կաղում է Պարկինսոնի հիվանդության բուժման գործընթացը, Հայաստանում ներկայումս բարձր է ինսուլտով հիվանդների հիվանդացության և մահացության տոկոսը` մոտ 70 տոկոս: Ես գոհ եմ ընտրածս մասնագիտությունից, գոհ եմ, որ տարիների ընթացքում ինչ որ բան արել եմ իմ երկրի համար և գնահատականի արժանացել:

 

Շնորհավորում ենք Ձեզ բարձր կոչման և Ձեր ծննդյան առթիվ: Հուսով ենք, որ ավարտին կհասցնեք ձեր ծրագրերն ու մտահղացումները: 

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Ցանկացած մասնագիտության բժիշկ հղիների ու սնուցող մայրերի բուժման ժամանակ բախվում է անվտանգ դեղաբուժում ընտրելու խնդրին...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ