Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում

ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում

Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում  ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր։

–   Բժշկության ամենակարևոր առաքելությունը ճիշտ և արդյունավետ բուժումն է: Ինչպե՞ս Դուք  կսահմանեիք ախտորոշման կարևորությունն այդ կոնտեքստում:

–   Ախտորոշումը բժշկության հիմքերից մեկն է, առանց որի անհնար է ցանկացած հիվանդության բուժումը տանել ճիշտ ճանապարհով: Ախտորոշման ժամանակակից մեթոդները բազմաթիվ են և բազմազան, և դրանց մեջ իր արժանի տեղն ունի ռադիոախտորոշումը, մասնավորապես` տարբեր ախտաբանական երևույթների եռաչափ ախտորոշումը: Բացառություն չի կազմում ատամնադիմածնոտային շրջանի համակարգչային տոմոգրաֆիական (ՀՏ) հետազոտությունը: Դա հատկապես կարևոր և անփոխարինելի գործոն է դառնում այնպիսի ճյուղերի բուռն զարգացման գործընթացում, ինչպիսիք են ատամնային իմպլանտացիան, պարօդոնտոլոգիան, գնատոլոգիան և այլն:

–   Ի՞նչ դեր ունի ռենտգենոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում:

–   Այն, ինչ նախկինում կոչվում էր ռենտգենոլոգիա, այժմ կոչվում է ռադիոլոգիա կամ ռադիոախտորոշում, կամ էլ ճառագայթային ախտորոշում: Այն նոր ոլորտներից մեկը, որտեղ մուտք է գործել ստոմատոլոգիան դիմածնոտային շրջանի ՀՏ-ն է, քանի որ դրանով հնարավորություն է ստեղծվում ամբողջական տեղեկություն ստանալ հետազոտվող տեղամասերի վիճակի մասին, ինչը լիարժեք բուժման գրավականն է:

Ռադոլոգիան, ինչպես ցանկացած այլ գիտություն, զարգանում է, և ռադիոլոգի զինանոցում այսօր կան հետազոտման այնպիսի միջոցներ, որոնք նախկինում համարվում էին շքեղություն կամ էլ հասանելի չէին բուժվողների լայն շրջանի համար: Անցյալում հենց այդ անհասանելիության, ինչպես նաև մի շարք դեպքերում ցուցաբերվող անփույթ վերաբերմունքի հետևանքով բժիշկները բավարարվում էին հետազոտության ոչ թանկ մեթոդներով, չնայած այն բանի, որ գիտության նվաճումների կիրառումը թույլ էր տալիս ավելի լիարժեք պատկերացում կազմել բուժվողի ընդհանուր վիճակի մասին: Սակայն զարգանում է ո′չ միայն գիտությունը, դրան զուգընթաց փոխվում է բժիշկների մտածելակերպը, ի հայտ են գալիս նոր մոտեցումներ, և ուրախալի է  նշել, որ ներկայումս գնահատվում են նաև նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց ամենօրյա գործնական կիրառությունը:

Որքան բարձր են մասնագետի կարգավիճակը, նրա որակավորումն ու բանիմացությունը, այնքան ավելի մեծ են նրա պահանջներն ինքն իր նկատմամբ, ախտորոշման բարձր մակարդակի ապահովման նկատմամբ: Անհնար է առանց ռադիոախտորոշման պատկերացում կազմել այն մասին, թե  ի՞նչ է կատարվում, օրինակ, ատամնա-ծնոտային համակարգի ոսկրային հյուսվածքում, որն աչքովիտեսանելի չէ: Այս առումով ռադիոլոգիական ախտորոշման մեջ ամենագրավիչ պահն այն է, երբ  անտեսանելին  դառնում է տեսանելի:

–   Ինչպիսի՞ ռադիոլոգիական նվաճումներ կան, որոնք կիրառվում են ստոմատոլոգիայում:

–   Բժիշկ-ստոմատոլոգները հին սովորութով հիվանդներին մեծ մասամբ ուղարկում են սովորական, այսպես կոչված «նշանառու», այսինքն՝  երկչափ   ռենտգեն հետազոտության, և ստոմատոլոգի ամենօրյա գործնական աշխատանքում գերակշռում են այդ ռենտգեն նկարները, իսկ ահա գիտության վերջին նվաճումները վերաբերում են եռաչափ ռադիոախտորոշման (ՀՏ-ին), որն, ի դեպ, համաշխարհային զարգացման մակարդակով համարվում է ախտորոշման ամենատեղեկատվական մեթոդներից մեկը:

–  Ինչո՞վ է պայմանավորված  ՀՏ հետազոտությունների կիրառման սահմանափակությունը:

–   Դժվար է առանձնացնել կոնկրետ մեկ գործոն, որը սահմանափակում է հետազոտության այդ մեթոդի կիրառումը: Հավանաբար ` դա կապված է ստացվող տվյալների ճիշտ մեկնաբանման դժվարությունների հետ, քանի որ տվյալ պարագայում պահանջվում են որոշակի մասնագիտական գիտելիքներ ռադիոլոգիայի ասպարեզում: Թերևս` այստեղ դեր է խաղում նաև  հետազոտման թանկությունը: Մյուս կողմից՝ ռադիոլոգների համար բնագավառը  յուրահատուկ է նրանով, որ պահանջում է ունենալ ստոմատոլոգիայի վերաբերյալ գիտելիքների որոշակի պաշար: Ստացած տվյալների մեկնաբանումը ուղղակիորեն կախված է ո´չ միայն ռադիոլոգիական առումով բժշկի գրագիտությունից, այլ նաև մասնագիտական հիվանդությունների (նոզոլոգիաների) լիարժեք տիրապետումից: Այսպես, ժամանակին ստոմատոլոգներն ուսումնասիրում էին ընդհանուր ռենտգենոլոգիան՝ առանց ուսումնասիրելու նրա հատուկ մասնագիտական բաժինը, այն է՝ ատամների և դիմածնոտային շրջանի ռենտգեն-ախտորոշումը: Բարեբախտաբար՝ վերջին մի քանի տարիների ուսումնական ծրագրում  կատարվել են փոփոխություններ, և ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներն արդեն ուսումնասիրում են դենտալ ռենտգենոլոգիայի հիմունքները: Միևնույն ժամանակ, եթե հարցը քննարկելու լինենք մյուս կողմից, ապա պարզ կդառնահետևյալ իրողությունը. ռադիոլոգիայի բնագավառի մասնագետներըմի քանի տարի ուսումնասիրում են «ճառագայթային ախտորոշում» մասնագիտությունը, սակայն նվազագույն տեղեկություններ են ունենում  ստոմատոլոգիական նոզոլոգիաների մասին (նկատի ունեմ պատճառագիտությունը, ախտածնությունը և այլն): որպես մասնագետ ձևավորվելու ընթացքում այս վերջին հանգամանքը ետ է մղում ոլորտի զարգացումը, ինչը, անկասկած, սահմանափակում է նրա նվաճումների կիրառման հնարավորությունները, քանի որ առանց հիշյալ երկու ճյուղերի վերաբերյալ գիտելիքների զուգակցման անհնար է հանգել գրագետ եզրակացության, որը հասկանալի լինի նաև ստոմատոլոգին կամ դիմածնոտային վիրաբույժին:

–   Ստոմատոլոգիայի ո՞ր ոլորտներում է կիրառվում ՀՏ հետազոտության մեթոդը:

–   Ընդհանուր գծերով  կարելի է ասել, որ ՀՏ-ն արդիական է ստոմատոլոգիայի բոլոր ոլորտների համար (էնդոդոնտիայի, պարoդոնտոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության  և այլն, այլ ո´չ միայն իմպլանտոլոգիայի համար,  ինչպես ընդունված է համարել): Այն ստոմատոլոգիայի տարբեր ոլորտներում կիրառվում է տարբեր նպատակներով: Օրինակ՝  էնդոդոնտիայի ոլորտում կարող է կիրառվել դեռևս մինչև բուժումն սկսելը՝ հիմնական կամ  լրացուցիչ արմատախողովակների բացահայտելու կամ արմատախողովակների տոպոգրաֆիան որոշելու համար և այլն:

–   Ի՞նչ տարբերություն կա երկչափ և եռաչափ ռադիոախտորոշումների մեջ:

–   Հաճախ  ռադիոախտորոշման հետազոտության երկչափ մեթոդով կատարված հետազոտությունը լինում է ոչ ամբողջական և պակաս տեղեկատվական, ինչն էլ դժվարացնում է գալ լիարժեք եզրակացության : Եռաչափ ռադիոախտորոշման դեպքում մենք աշխատում ենք տեսողական հարթությունների, այսպես կոչված շերտերի հետ, և ստանում ենք մեզ ցանկացած հաստության տեղեկատվական հատվածք, որն անհրաժեշտ է մեզ:  Փաստացի մենք ստանում ենք ճիշտ, չխաթարված պատկեր, որտեղ բոլոր չափումները համապատասխանում են իրական վիճակին: Չկան շերտավորումներ, վրիպումներ և այլն: Բացի այդ՝ այն ծրագրերը, որոնցով հագեցած են եռաչափ տեսանելիության համար նախատեսված ժամանակակից համակարգչային տոմոգրաֆները,հնարավորություն ունեն ստեղծել ցանկացած տեսակի նկարի իմիտացիա (նմանակում), որը հայտնի է որպես երկչափ,սակայն կարծես թե եռաչափ ռակուրսներով:


Մի խոսքով՝ եռաչափ ռադիոախտորոշումը մեկ աստիճան ավելի բարձր է, քան ցանկացած երկչափը:


–   Կարելի՞ է ժամանակակից ստոմատոլոգիան, մասնավորապես, իմպլանտոլոգիան պատկերացնել  առանց ռադիոլոգիայի:

–   Ավաղ՝ ոչ: Կիրթ և գրագետ իմպլանտոլոգը շատ լավ հասկանում է, որ մնացորդային (ռեզիդուալ) ոսկրի ծավալը, ալվեոլյար հատվածի թեքությունը և հարաբերակցությունը ստորին ծնոտային խողովակի հետ, ինչպես նաև վերին ծնոտային սինուսի հետ կարելի է գնահատել միայն եռաչափ պատկերի միջոցով: Ներկայումս  յուրաքանչյուր համակարգչային ծրագրում կան տարբեր գործիքներ, տարատեսակ տարբերակներ, որոնք նախատեսված են հենց բժիշկ-իմպլանտոլոգների համար: Դրանք և  իմպլանտների վիրտուալ կաղապարներ են, և ստորին ծնոտային խողովակի նշման հնարավորությունը, և բոլոր դրված իմպլանտները մեկ ռակուրսի բերելու հնարավորությունը և այլն: Մի խոսքով, յուրաքանչյուր ոչ միայն իմպլանտոլոգ, այլև` ստոմատոլոգ, ամենօրյա աշխատանքի համար պետք է ունենա տարրական գիտելիքներ դենտալ ռադիոլոգիայի ասպարեզից: Բացի այդ՝ շատ կարևոր է ստոմատոլոգների և ռադիոլոգների համագործակցությունը (հատկապես ոչ ստանդարտ իրավիճակներում), քանի որ ռադիոլոգիայում կարևոր գործոն է, այսպես կոչված, «կախվածությունն աչքից», որն, անկասկած, հիմնվում է միայն և միայն փորձառության վրա:

–  Ձեր նշածից բացի՝ ՀՏ հետազոտությունը ունի՞ այլ կիրառություններ։

–   Այսօր կարևորագույն գործառույթ կարելի է համարել ռեպարատիվ  գործընթացների ռադիոմոնիթորինգը, այսինքն՝ այն բանին հետևելը, թե որքանով լավ է կատարված աշխատանքը բժշկի կողմից: Դա ենթադրում է. հետազոտություն մինչև բուժումն սկսելը, հետազոտություն ռեպարացիայի ընթացքում և բուժման ավարտին, վերջնական արդյունքները բուժումից  բավականաչափ երկար ժամանակ անց: Այդ կերպ  բժիշկը կարող է փաստել իր պրոֆեսիոնալիզմը համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ:

–   Ինձ հայտնի է, որ չնայած ռադիոախտորոշման բնագավառում Ձեր ունեցած հարուստ փորձին, բազմաթիվ վերապատրաստումներին արտասահմանում, ուսանել եք Դ.Վ. Ռոգացկինի մոտ: Կա՞ր դրա անհրաժեշտությունը:

–   Հայտնի ասացվածք կա՝ «Դար ապրիր, դար սովորիր»: Դա իմ կյանքի հավատանքն է: Նորին մեծություն Բժշկությունը պահանջում է հենց այդպիսի վերաբերմունք: Այն գտնվում է մշտական դինամիկ զարգացման մեջ, քայլում է գիտության ու տեխնիկայի այլ ոլորտների հետ: Չի կարելի հարգանքով վերաբերվել այն մասնագետներին, որոնք բավարարվում են ձեռք բերվածով: Պետք է մշտապես աշխատել, ունենալ նպատակներ և ձգտել հասնելու դրանց: Գիտելիքն ու փորձը մասնագետին ավելի արժեքավոր են դարձնում, որ ոլորտում էլ դա լինի: Այդպիսին, անկասկած, կարելի է համարել ստոմատոլոգ-ռադիոլոգ Դ.Վ. Ռոգացկին:

–   Ի՞նչ կտա մասնակցությունը Դ. Վ. Ռոգացկինի սեմինարին, որը կկայանա  2013 թ. մայիսի 4-5-ին:

–   Սեմինարից հետո անվիճելիորեն փոխվում է բժշկի աշխարհայացքը, և մասնագետին օգնում լրացնել ուսման գործընթացում բաց թողած գիտելիքները: Դասախոս Դմիտրի Վասիլևիչը պրակտիկ դենտալ ռադիոլոգ է, ում դասախոսություն-սեմինարների ծրագրի մեջ ներառված են շատ արդիական հարցեր ամենօրյա պրակտիկայից: Կրթական սեմինարները հագեցած են սեփական ցուցադրական նյութերով, որոնք մատուցված նյութը դարձնում են ավելի հասանելի և տպավորիչ: Սեմինարը կունենա ուսուցողական բնույթ, առաջին օրն ամբողջությամբ նվիրված կլինի դիմածնոտային հիվանդություններին, երկրորդ օրը քննարկվելու են միջճյուղային հարցեր (ՔԿԱ, ռադիոլոգիա, ստոմատոլոգիա)։ Յուրաքանչյուր մասնագետ կգտնի իրեն հետաքրքրող  հարցերի  պատասխանները:

Սեմինարի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` կարդալով հետևյալ հղումը.
Մայիսի 4-5-ը` սեմինար. «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում: Խորացված կուրս», Դ. Վ. Ռոգացկին

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

1.  Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...

Ուռուցքաբանություն
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...

Ախտորոշում
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Կանխարգելում և բուժում տանը
Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Առողջապահության լրատու 3-4.2013
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ

Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է:  Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...

Ախտորոշում Բուժում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Ախտորոշում ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների...

Ախտորոշում Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Կոմպյուտերային տոմոգրաֆիա
Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ