Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Գլխավոր
Տեսասրահ

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ

Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է:  Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական նյարդային, ոսկրա-մկանային համակարգերի,  ողնաշարի և ներքին այլ օրգանների հիվանդությունների հետազոտման մեջ: 

 

ժամանակակից ախտորոշման այս և այլ մեթոդներ է առաջարկում «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը, որի առիթով մենք զրուցեցինք ընկերության բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ:

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոն–   Պարոն Քոչարյան, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել «Ուլտրաիմիջինգի» ստեղծման գաղափարը:


–   Ինքս կրթությամբ բժիշկ-ռադիոլոգ եմ։ Դեռևս ուսանողական տարիներից, երբ մեր հայրենակից  Ռայմոնդ Դամադյանը 80-ականներին ժամանեց Հայաստան ու մեր բուհում, մագնիսական ռեզոնանսային մեթոդին վերաբերող դասախոսություն կարդաց, ինձ համար պարզ դարձավ, որ մասնագիտանալու եմ հենց այդ ուղղությամբ:1989 թ. բուհն ավարտելուց հետո փորձեցի աշխատանքի տեղավորվել: Դեռ այն տարիներին կար ժամանակակից սարքավորում` ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆ։ Սարքավորումը Հայաստան էր բերվել երկրաշարժից հետո: Մեթոդը ստիպեց խորանալու և ձեռք բերելու անատոմիական գիտելիքների մեծ պաշար, որը ստացա անատոմիայի ամբիոնում 3 տարվա աշխատանքային փորձով, իսկ ավելի ուշ ախտաբանական անատոմիայի բնագավառում պաշտպանեցի ատենախոսական թեզ: Ստանալով ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի ոլորտում աշխատելու անհրաժեշտ գիտելիքներ, 1994 թ. ամբողջովին նվիրվեցի իմ սիրած աշխատանքին։ Կենտրոնում աշխատելու տարիներին` 1996 թ. Հայաստան ներկրվեց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ։ Այդ առիթով ինձ ուղարկեցին վերապատրաստման ԱՄՆ, ապա Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա և Վիենա: Այդ ժամանակից ի վեր սկսվեց տոմոգրաֆի շահագործումը Հայաստանում: 2005 թ. ես ստացանք մեկ այլ կոմերցիոն առաջարկ, որն առիթ դարձավ հիմնել «Ուլտրաիմիջինգ» Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշման կենտրոնը:


ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոն–   Ի՞նչ ծառայություններ է տրամադրում կենտրոնը:


–   Մասնագիտացել ենք ռենտգեն-համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բնագավառում: Երկու ախտորոշման մեթոդների, ինչպես նաև ուլտրաձայնային տարբեր հետազոտությունների  հնարավորութունը բարձրացնում է արդյունավետությունն այն դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կենտրոնը երաշխավորում է անոթային ախտահարման, չարորակ ուռուցքների, ներքին օրգանների ախտաբանական փոփոխությունների, վնասվածքների և հոդերի հիվանդությունների ախտորոշման բարձր մակարդակ:


–   Ինչպե՞ս է տեղի ունենում հիվանդների ընդունումը  և սպասարկումը:


–   Մեր կենտրոն հիմնականում հիվանդները դիմում են բժշկի կողմից խորհրդատվություն ստանալուց հետո, երբ որակյալ գերժամանակակից ախտորոշման արդյունքերը ձեռքի տակ ունենալը դառնում է հույժ կարևոր: Կատարում ենք պետպատվերի շրջանակներում ծառայություններ, մասնակցում Երևանի Քաղաքապետարանի և Զինված ուժերի սպասարկման համար հայտարարված տենդերներին:  Մեր ընկերությունը հավատարմագրված է նաև մի քանի դեսպանատների և օտարերկրյա կազմակերպությունների կողմից: Մեզ հաճախ են դիմում հարևան երկրի` Վրաստանի քաղաքացիները։ Բանը նրանում է, որ Վրաստանը նույնպես ապահովված է գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ խոսքն արդեն վերաբերում է որակյալ մասնագետներին։


ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոն–   Ինչո՞վ է առանձնանում «Ուլտրաիմիջինգը»:


–   Մեր ընկերությունն ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջին հերթին՝ թիմային գործելաոճն է, որ ստիպում է բոլորին նվիրվել գործին և մեկ-մեկու: Այստեղ թերանալն աշխատանքում, անուշադրությունը հիվանդի հանդեպ դառնում է անհնար, իսկ ծառայության մատուցման բարձր մակարդակն անվերապահորեն ապահովված է։

 

Հաջորդ առանձնահատկությունը. բոլոր ախտորոշման եզրակացությունները կայացվում են կոնսիլիումի հիման վրա: Դա բարձրացնում է ախտորոշման որակը, հնարավորինս նվազեցնում  սխալվելու վտանգը, օգնում սկսնակ մասնագետներին` ձեռք բերելու մասնագիտական փորձ: 


Եվս մեկ առանձնահատկություն. մեր բժիշկները տարեկան մեկ անգամ անցնում են վերապատրաստման դասընթաց, ծանոթանում իրենց մասնագիտական ոլորտի նորություններին: Մեր ընտրած ուղղությունն անընդհատ զարգացող է և արագ է առաջ ընթանում, հենց այդ առումով էլ պետք է օգնել մասնագետներին` իրենց իմացությամբ ու գիտելիքներով բավարարելու ժամանակի պահանջներին։

 

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոն–   Որտե՞ղ են վերապատրաստվում Ձեր մասնագետները:


–   Մեր անձնակազմը հնարավորություն չունի մեր երկրում վերապատրաստվելու, քանի որ հենց մեր մասնագետները, լինելով ռադոլոգիայի ամբիոնի աշխատակիցներ, այս ոլորտում բազային վերապատրաստման դերակատարում ունեն: Անգամ Ռուսաստանում վերապատրաստումն արդյունավետ չի համարվում մեր ժամանակներում և մեր մասնագետները վերապատրաստվում են եվրոպական երկրներում, որտեղ օրեցօր են զարգանում այս մեթոդները:


–   Ի՞նչ նպատակներ ունի կենտրոնը` կապվաժ ծառայությունների ընդլայնման հետ:


–   Նախատեսվում է նոր մեթոդների ներդրում, ավելի հզոր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի ներկրում, որը կունենա բուժական միջամտության անցկացման հնարավորություն: Նախատեսվում է նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքավորման ներկրում՝ հիվանդների ավելի լայն շրջանի սպասարկման համար:


ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոն–   Մեր ավանդական հարցը. ի՞նչ կարգախոսով է առաջ շարժվում «Ուլտրաիմիջինգը»:


–   Թիմային մոտեցում. դա այն է, ինչով տարբերվում ենք նմանատիպ կենտրոններից: Այստեղ աշխատում է թիմ: Դա շատ բան է փոխում:  Մեզանից յուրաքանչյուրը կրում է իր գործընկերոջ և իր աշխատանքի առաջ պատասխանատվություն: Հիվանդին մենք ընդունում ենք որպես հարազատի:


Շուտով կենտրոնի գործունեության հետ ավելի մանրամասն հնարավոր կլինի ծանոթանալ մեր կայքի էջերում:

Հեղինակ. Նիկա Բաբայան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

1.  Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...

Ուռուցքաբանություն
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...

Ախտորոշում
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Կանխարգելում և բուժում տանը
Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Առողջապահության լրատու 3-4.2013
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում

Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում  ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...

Ախտորոշում Ստոմատոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...

Ախտորոշում Բուժում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Ախտորոշում ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների...

Ախտորոշում Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Կոմպյուտերային տոմոգրաֆիա
Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ