Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անատոմիա և ֆիզիոլոգիա

25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին. tert.am

25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին. tert.am

Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս մեզ ընկալել շրջապատող աշխարհը: Այս մասին գրում է  Ofigenno պորտալը և հետաքրքիր ու քիչ հայտնի տեղեկություններ ներկայացնում աչքերի մասին:

 

1. Դուք կարող եք տեսնել մեկ այլ մարդու ակնախնձորի միայն մեկ վեցերորդ մասը:

 

2. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչը դալտոնիկ է:

 

3. Աչքի տրամագիծը կազմում է մոտ 2.5 սմ, և դրանք կշռում են մոտ 8 գրամ:

 

4. Մարդը չի կարող փռշտալ բաց աչքերով:

 

5. Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքերը վերահսկող մկաններն են:

 

6. Ակնաբիբը լայնանում է 45 տոկոսով՝ սիրելիին նայելիս:

 

7. Մայա ցեղի բնակիչները շլությունը գրավիչ էին համարում և փորձում էին այնպես անել, որ իրենց երեխաները շիլ ծնվեն:

 

8. Մարդկային աչքը կարող են տարբերակել մոխրագույնի մոտ 500 երանգ:

 

9. Աչքերն սկսել են զարգանալ մոտ 550 մլն տարի առաջ: Ամենապարզ աչքեր ունեցել են  միաբջիջ կենդանիները` սպիտակուցային ֆոտոռեցեպտորների տեսքով:

 

10. Մոտ 10.000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն են եղել: Մի անգամ Սև ծովի շրջանում բնակվող մարդկանցից մեկի մոտ գենետիկ մուտացիա է տեղի ունեցել, որը հանգեցրել է երկնագույն աչքերի ի հայտ գալուն:

 

11. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:

 

12. Մարդու աչքը մեկ վայրկյանում կենտրոնանում է 50 առարկայի վրա:

 

13. Աչքերն օգտագործում են ուղեղի ռեսուրսների 65 տոկոսը:

 

14. Ջոնի Դեփի ձախ աչքը կույր է, իսկ աջը` կարճատես:

 

15. Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լաց լինել ձգողականության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով և սեղմում աչքերը:

 

16. Աչքի ցանցաթաղանթն աշխարհն ընկալում է շրջված, իսկ ուղեղը պատկերը «շուռ է տալիս»:

 

17. Թարթումը տևում է 100-150 միլի վայրկյան, և մարդը  կարող է  թարթել 5 անգամ մեկ վայրկյանում:

 

18. Միջինում ոամբղջ կյանքի ընթացքում մարդը 24 մլն տարբեր պատկերներ է տեսնում:

 

19. Աչքերը հիմնականում նույն չափսին են մնում, ինչ որ ծնվելիս:

 

20. Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ անել՝ առանց ընդհատելու,  միայն եթե հետևում է շարժվող օբյեկտի:

 

21. Նորածինները տեսնում են 38 սմ հեռավորությամբ:

 

22. Կանանց 2 տոկոսի մոտ գենետիկ մուտացիա է առկա, որի շնորհիվ կարողանում են 100 մլն գույն տեսնել:

 

23. Եթե լուսանկարում մարդու աչքերից մեկն է կարմիր լույսով դուրս գալիս, ապա հնարավոր է, որ տվյալ մարդն աչքերի ուռուցք ունի:

 

24. Մարդկային աչքի ընկալման համար բարդ գույներ կան, որոնք կոչվում են «անհնար գույներ»:

 

25. Աչքի մկաններն ամենից շատ են ծանրաբեռնում ուղեղի աշխատանքը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. kras3d.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էվոլյուցիայի 6 ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա. 1in.am
Էվոլյուցիայի 6 ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա. 1in.am

adme.ru-ն ներկայացնում է էվոլյուցիայի 6 ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա...

Ահա թե ինչ է լինում, երբ ճտտացնում եք մատերը. mashable.am
Ահա թե ինչ է լինում, երբ ճտտացնում եք մատերը. mashable.am

Մեկ րոպե տևողությամբ հոլովակում ամեն ինչ բացատրվում է: Պարզվում է ոչ մի վտանգ չի սպառնում ձեզ, երբ ճտտացնում եք մատերը...

Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին. tert.am
Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին. tert.am

Մեզ թվում է, որ լավ գիտենք մեր օրգանիզմն ու դրա պահանջները և օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, սակայն իրականում մարդու մարմինը հաճախ տարակուսանքի մեջ է գցում`...

Թվեր և փաստեր
9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am
9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ոսկրերի մասին 10 հետաքրքիր...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Լյարդի հիմնական գործառույթները. news.am
Լյարդի հիմնական գործառույթները. news.am

Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...

Կանխարգելում
​Ինչից է «սագամաշկ» առաջանում. ankakh.com
​Ինչից է «սագամաշկ» առաջանում. ankakh.com

Մարդու մաշկը` բացառությամբ ափերն ու ներբանները, ծածկված է բազմաթիվ մազապարկերով, իսկ յուրաքանչյուր մազապարկում կա մկան, որը բարձրացնում է մազը...

Մաշկաբանություն
10 հետաքրքիր փաստ՝ ոտքերի մասին. med.news.am
10 հետաքրքիր փաստ՝ ոտքերի մասին. med.news.am

Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք ձեր ոտքերի մասին: NEWS.am Medicine-ը 10 հետաքրքիր փաստ է հավաքել, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տեղյակ չէիք...

Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am
Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am

Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին...

Ներզատիչ համակարգ
Ներզատիչ համակարգ

Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։

 

Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)...

Վառ արտահայտված է ադամախնձոր
Վառ արտահայտված է ադամախնձոր

ՀԱՐՑ: Իմ ընկերոջ մոտ վառ արտահայտված է ադամախնձորը: Ինչի՞ հետ է դա կապված և արդյոք վտանգավոր չէ: Եվ ինչու՞ է այն արտահայտված միայն տղաների մոտ...

Նյարդային համակարգ
Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի...

Զարմանալին մարդու գլխուղեղի վերաբերյալ
Զարմանալին մարդու գլխուղեղի վերաբերյալ

Գլխուղեղային նյութ: Իր ողջ պատմության ընթացքում մարդկությունն ուղեղն ուսումնասիրելիս լուրջ բարդությունների հետ է ընդհարվել: Եվ հին եգիպտացիները, և առաջին փիլիսոփաները, ինչպիսին Արիստոտելն էր, թերագնահատել են...

Նյարդաբանություն Առողջապահության լրատու 12-13.2012
Մարմնի հենաշարժական ապարատ
Մարմնի հենաշարժական ապարատ

Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...

Առողջապահություն 2.2012
Մարդկային ճարտարագիտության գլուխգործոց` ոսկոր
Մարդկային ճարտարագիտության գլուխգործոց` ոսկոր

Անկասկած, ճնշմանը դիմանալու զարմանալի հատկության շնորհիվ, իրավամբ, ոսկորը մարդկային ճարտարագիտության գլուխգործոց է: Մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկրերից և 68 հոդերից...

Առողջապահության լրատու 8-9.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ