Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ

Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով, ստուգվում են օրգանիզմի շուրջ 21 հազար ցուցանիշներ` հնարավորություն տալով նաև ճշտելու այդ ցուցանիշների առկայությունն օրգանիզմում։ Մեթոդի հիմքում օրգանիզմի նորմալ և ախտաբանական երևույթներն են։ Ցուցանիշների արդյունքների ճշգրտությունը կախված է նաև բժշկի մասնագիտացումից՝ որքանով է ճիշտ պատկերացնում փոխադարձ կապերը, այս կամ այն հարուցիչների դերն օրգանիզմի տարբեր գործընթացներում և այլն։
 
Մեթոդը  հնարավորություն է տալիս ստանալ օրգանիզմի ամբողջական պատկերը, դեռ ավելին՝ պարզելու օրգանիզմի նախատրամադրվածությունն այս կամ այն հիվանդության հանդեպ, տեսնելու առողջ օրգանիզմում առկա թույլ օղակները՝ որտեղից ինչ սպասել առաջիկայում։ Այսինքն` ունի կանխարգելիչ նշանակություն։  Ախտորոշման ճշգրտությունը կազմում է 93-96%։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ առ այսօր` ստուգելով ընդամենը մեկ պարամետր, ամենաբարձր ճշգրտության տոկոսն ուներ միջուկամագնիսական ռեզոնանսը՝ 91%:

Քանի որ ախտորոշիչ համակարգը հնարավորություն է ընձեռում որոշել այս կամ այն ցուցանիշը՝ դրանց հիման վրա կարելի է պարզել նաև, թե որ դեղորայքը ինչ ազդեցություն ունի։ Նույն կերպ հնարավոր է օրգանիզմից հանել ստացված ցուցանիշները բնորոշող էլեկտրամագնիսական տատանումները` դրանք ձևափոխելով, օրգանիզմին վերադարձնել ու «պատվիրել» այն պատկերը, ինչ պատկեր ցանկանի է ստանալ տվյալ օրգանիզմում։ Այսինքն, դեղն ընդունելուց առաջ կանխատեսել արդյունքը։  Հիշատակման է արժանի պրոֆեսոր Արտակ Հովսեփյանի նորամուծությունն այս մեթոդում։ Նա ստեղծել է համակարգ, որը բժշկին հուշում և թելադրում է ամեն հաջորդ քայլը՝ կախված նախորդ քայլի արդյունքից։  Մեթոդն այսօր մեծ կիրառություն և տարածում ունի Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Այդուհանդերձ, որպես ոչ ավանդական մեթոդ՝ այն երբեմն արժանանում է դասական բժշկության կողմնակիցների թերահավատ վերաբերմունքին։ Սակարկելի է մնում վեգետատիվ ռեզոնանսային թեստի ոչ ավանդական բժշկության դասակարգումը, քանի որ նրա կիրառումը հիմնվում է դասական բժշկության գիտելիքների վրա։ Մեթոդի կիրառման պայմաններում բուժման արդյունավետությունը կազմում է.

  • լավացում`  85-90%,
  • հարաբերական լավացում` 3-4%,
  • անփոփոխ` 3-4%։


Այսօր բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման համար նախատեսված այս սարքավորումները տեխնոլոգիապես առաջատար են և լավագույններից են աշխարհում։

 

ԴԵՏՈՔՍ առողջության պահպանման
և  վերականգնման կենտրոն
Հասցե. ՀՀ, 0014, Երևան, Տիգրան Մեծ պող, շենք 53
Հեռախոս. +374 10 57 30 99, +374 94 88 55 21
Էլ. փոստ. de-tox@mail.ru

 

 

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Իրիդիոսքրինինգ
Իրիդիոսքրինինգ

Իրիդիոսքրինինգը  աչքի ծիածանաթաղանթով  24 օրգանների ախտահարման մակարդակի  կանխարգելիչ ախտորոշման եղանակ է...

Ախտորոշում Ակնաբանություն
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
Գամմա-դանակը նշտարի փոխարեն

Ռադիովիրաբուժությունը գլխուղեղի ուռուցքների բուժման գործընթացում լուրջ առաջընթաց է: Նեյրովիրաբուժական վիրահատությունները մշտապես ամենածանր վիրհատությունների շարքին են դասվել...

Բուժում Վիրաբուժություն Առողջապահության լրատու 2.2010
Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ
Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ

 Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի ժամանակ հիվանդը քայլում/վազում է շարժվող վազքուղու վրա, և զուգահեռաբար իրականացվում է  էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ