Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի բժշկագիտություն 2.2007

Տարեցների և ծերերի շրջանում ընդհանուր հիվանդացության մակարդակը և առանձնահատկությունները ըստ դիմելիության տվյալների

Բանալի բառեր. առողջապահության կազմակերպում, տարեցների և ծերերի խնամք, դիսպանսեր հսկողություն, պոլիկլինիկական ծառայություն

Տարեցների և ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության ուսումնասիրությունը և վերլուծությունը կարևորվում է նրանով, որ բնակչության այդ շրջանում առավել հաճախ են հանդիպում տարբեր տեսակի խրոնիկական հիվանդությունները և շատերի մոտ դրանք հանդես են գալիս համակցված ձևով: Ինչպես հայտնի է, խրոնիկական հիվանությունները էական ազդեցություն են ունենում կյանքի որակի վրա: Նման հիվանդները առավել կարիք ունեն շարունակական, երկարատև խնամքի և դիսպանսեր հսկողության` քան բուժման: Այս խնդիրները իրականացնում է կամ պետք է իրականացնի բուժօգնության առաջնային օղակը` քաղաքային պոլիկլինիկան կամ ընտանեկան բժշկության գրասենյակը: 2006թ-ի հունվարի 1-ից տարեցների և ծերերի առաջնային բուժօգնությունը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացվում է անվճար, սակայն բնակչության այս հատվածի համար առ այսօր չկան որոշակի չափորոշիչներ և մշակված չեն այն ծավալները, որոնց շրջանակներում պետք է մատուցվեն անհրաժեշտ ծառայությունները: 

 

Նյութը և մեթոդը

 

Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Երևան քաղաքի տարեցներն ու ծերերը (60 և բարձր տարիքի անձինք): Կատարվել է ընտրովի հետազոտություն և ընտրանքի ծավալը կազմել է 432 վիճակագրական միավոր: Հետազոտվողների թվաքանակը հայտնաբերվել է ըստ ընտրանքի ծավալի որոշման հետևյալ բանաձևի. (Лисицин Ю.П., 2002)

որտեղ N–ՀՀ-ում 60 և բարձր տարիքի բնակչության քանակությունն է;

t – Ստյուդենտի գործակիցը;

p – հետազոտվող երևույթի ինտենսիվ ցուցանիշը;  

q = (100-p);

 –  ցուցանիշի թույլատրելի առավելագույն միջին սխալը:  

 

Վերջինիս միջոցով ստացված հետազոտության անհրաժեշտ ծավալից ավելի մեծ ծավալ է վերցվել` առանձին դեպքերի բարձր հավաստիություն ապահովելու համար: 

 

Տարեցների և ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության արդյունավետության գնահատման և նոր մոտեցումների մշակման համար մեր կողմից մշակվել է «պոլիկլինիկայի 60 և բարձր տարիքի հիվանդի ուսունմասիրության քարտ», որը հնարավորություն է տվել ստանալ համապարփակ, ընդհանրական և լիարժեք տեղեկատվություն ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդների տարիքասեռային կառուցվածքի, հաշմանդամության առկայության, ախտորոշման, ուղեկցող հիվանդությունների առկայության, լաբորատոր (կլինիկական, կենսաքիմիական, բակտերիոլոգիական) և գործիքային (ԷՍԳ, ռենտգենագրաֆիա, սոնոգրաֆիա, գաստրո-կոլոնոսկոպիա, ֆոտոֆլյուորոգրաֆիա, ԷՍԳ, դոպլեր-էխոգրաֆիա) հետազոտությունների, ամբուլատոր հաճախումների, դրանց նպատակի ու բնույթի, ինչպես նաև իրականացվող դիսպանսեր հսկողության որակի մասին: Ուսումնասիրվել են Երևան քաղաքի 60 և բարձր տարիքի այն բնակչության ամբուլատոր քարտերը, ովքեր 2006թ-ին կատարել են պոլիկլինիկական այցելություն: Ստացված տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել բացահայտել և գնահատել առողջության առաջնային պահպանման օղակում տարեցներին և ծերերին մատուցված արտահիվանդանոցային բուժսպասարկման համար ծառայությունների արդյունավետությունը, որի հիման վրա հնարվոր կլինի մշակել այդ տարիքային խմբի անձանց համար չափորոշիչները և անհրաժեշտ ծավալները:     

 

Վիճակագրական նյութի վերլուծությունը իրականացվել է SPSS-12 և Microsoft Excel  համակարգչային ծրագրերով: 

 

Արդյունքներ և քննարկում 

 

Հետազոտվածների 43,3%-ը կազմել են  կանայք,  56,7%-ը  տղամարդիկ:  Հիվանդների 45,4%-ն ունեցել է հաշմանդամություն, որոնց 4,9%-ը` I, 31,5%-ը` II  և  9%-ը` III խմբի: Ըստ դիմելիության արդյունքների տարեցների ու ծերերի շրջանում առավել տարածված են եղել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (78±2%)` արյան ճնշման բարձրացմամբ պայմանավորված հիվանդություններ, գլխուղեղի անոթների հիվանդություններ, ՍԻՀ` ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, սրտի այլ հիվանդություններ (ռիթմի խանգարումներ, սրտային անբավարարություն, նոպայաձև տախիկարդիա, բլոկադաներ, հաղորդչականության այլ խանգարումներ)(նկ. 1): Ըստ տարածվածության հաջորդ տեղում են եղել ներզատական համակարգի հիվանդությունները` մասնավորապես շաքարային դիաբետը (19±1,9%), մարսողական օրգանների հիվանդությունները (17,9±1,8%), ոսկրային համակարգի և շարակցական հյուսվածքի  (արթրոզներ, արթրիտներ, ռևմատիզմ, արթրոպաթիաներ, օստեոխոնդրոզ) (16,7±1,8%), շնչառական օրգանների  (15,4±1,7%), աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ (13,7±1,7%), միզասեռական օրգանների (7,3±1,3%) և նյարդային համակարգի հիվանդությունները  (4.6±1%):

 

 

Նկ. 1. Երևան քաղաքի տարեցների և ծերերի մոտ` ըստ դիմելիության հիվանդությունների տարածվածությունը 

(ըստ ՀՄԴ 10) (P‹0.01)

 

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները ըստ առանձին նոզոլոգիաների դիտարկելիս պարզվել է, որ այդ խմբում առավել տարածված է եղել ՍԻՀ: Հիվանդների 47,4%-ի մոտ գրանցվել է այս հիվանդությունը (կրծքահեղձուկ, սրտամկանի սուր ինֆարկտ, սրտամկանի կրկնակի ինֆարկտ, սրտամկանի սուր ինֆարկտ բարդություններով, սրտի սուր իշեմիկ հիվանդությունների այլ ձևեր, սրտի խրոնիկական իշեմիկ հիվանդություն): Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները ըստ սեռի դիտարկելիս, պարզվել է, որ տղամարդկանց մոտ դրանք ավելի տարածված են (81,8±2,8%) կանանց համեմատ (75,1±2,8%) (P‹0.05):Տղամարդկանց մոտ ըստ տարածվածության երկրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են (18,2±2,8%), ի տարբերություն կանանց, որոնց մոտ այդ տեղը զբաղեցնում են ոսկրային համակարգի հիվանդությունները (20,4±2,6%) (P‹0,05): Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առանձին նոզոլոգիաները ըստ սեռի դիտարկելիս պարզվել է, որ տղամարդկանց մոտ ՍԻՀ 12,1%-ով (P‹0,05) գերազանցում է կանանց մոտ գրանցված նույն ցուցանիշին (նկ. 2):  

 

 Նկ. 2.  Տարեցների և ծերերի մոտ, ըստ դիմելիության, արյան շրջանառության համակարգի 

հիվանդությունների տարածվածությունը

 

Կանանց մոտ տղամարդկանց համեմատ 5,1%-ով (P‹0.05) գերազանցում են արյան ճնշմամբ պայմանավորված հիվանդությունները: Սրտի այլ հիվանդությունների և գլխուղեղի անոթների հիվանդությունների միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել: Ըստ դիմելիության տարեցների և ծերերի մոտ 2006թ. արձանագրված հիվանդություններից 96,1±0.9% եղել են խրոնիկական հիվանդությունների սրացումներ և միայն 11,8%-ի մոտ են արձանագրվել սուր դեպքեր (դիմելիության 7,9±1.6% պատճառ հանդիսացել են և խրոնիկական հիվանդությունների սրացումները և սուր դեպքերը): Հետազոտվածների 82,2%-ի  մոտ գրանցվել են մեկ և ավել հարակից խրոնիկական հիվանդություններ: Լաբորատոր հետազոտություն  իրականացվել  է  դեպքերի  միայն  50%-ի ժամանակ, որոնցից ամենահաճախը  կատարվել է արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշումը (62,5±3,3%), իսկ գործիքային հետազոտություն` 45,4% դեպքերում, որոնցից ամենահաճախը  կատարվել է ԷՍԳ (78,1±3%): Յուրաքանչյուր 60 և բարձր տարիքի  բնակչի այցելությունների միջին թիվը տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ մեկ տարվա ընթացքում եղել է 2.2 և 0.9 այցելություն կարդիոլոգի մոտ: Հիվանդների 67,4%-ը գտնվել է դիսպանսեր  հսկողության  տակ:  Դրանց  50,5 %-ը դիսպանսեր հսկողության տակ է եղել տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի, 19,6` էնդոկրինոլոգի, 16,2` կարդիոլոգի, 6,9` նևրոպաթոլոգի, 2,7` ռևմատոլոգի, 0,7` օֆթալմոլոգի և ուռոլոգի և 0,3%` օնկոլոգի մոտ: Նախքան դիսպանսեր հսկողության տակ վերցնելը` հիվանդության բացահայտման ձևը դիտարկելիս, պարզվել է, որ դեպքերի 91,4%-ը արձանագրվել է ամբուլատոր հաճախումների ընթացքում, և միայն 8,6% է հայտնաբերվել կանխարգելիչ բժշկական քննությունների ժամանակ: Դիսպանսեր հսկողության տակ գտնվողների միայն 48,1% է ունեցել բուժառողջական միջոցառումների պլան: 

 

Այսպիսով, տարեցների և ծերերի մոտ բավականաչափ տարածված են խրոնիկական հիվանդությունները` մասնավորապես ՍԻՀ, հիպերտոնիկ հիվանդությունը, արթրոզները, շաքարային դիաբետը, որոնք ճնշող մեծամասնության մոտ հանդես են գալիս համակցված ձևով և նշանակալի չափով իջեցնում են կյանքի որակը: Դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների մոտ հիվանդությունները միայն չնչին դեպքերում են հայտնաբերվել կանխարգելիչ միջոցառումների ժամանակ և այդ հիվանդների կեսից ավելին չունեն բուժառողջական միջոցառումների պլան: Այս ամենը հաշվի առնելով, պոլիկլինիկայի կողմից պետք է իրազեկվի բնակչության այդ խումբը առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագրերի մասին` հնարավորինս  բարձրացնելու համար նրանց նկատմամաբ իրականացվող բուժօգնության որակը և արդյունավետությունը:

Հեղինակ. Ն. Ա. Զեյնալյան Հանրային առողջության և առողջապահության ամբիոն, ԵՊԲՀ 3750025 Երևան , Կորյունի 2 УДК 614.2
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 2.2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գլխուղեղում ներբջջային Ca2+ հոմեոստազի, գլյուկոզայի օքսիդացիոն յուրացման արագության, ֆոսֆոլիպիդների փոխանակության տեղաշարժերը հիպոկինեզիայի և ԳԱԿԹ-երգիկ նյութերի ազդեցության պայմաններում

Բանալի բառեր. հիպոկինեզիա, գլխուղեղի կեղև, կալցիումական հոմեոստազ, գլյուկոզայի յուրացում, ֆոսֆոլիպիդային փոխանակություն, ֆոսֆոինոզիտիդային ցիկլ, ԳԱԿԹ, պիրացետամ, բիկուկուլին 

Վերջին տասնամյակների ընթացքում զարգացած երկրներում խիստ աճել է հետաքրքրությունը ուղեղանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների նկատմամբ...

Նյարդաբանություն Ֆիզիոթերապիա
Վաղ տարիքի երեխաների սնուցման կարգավիճակը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման շրջանում

Բանալի բառեր. վաղ տարիքի երեխաներ, սնուցում, անթրոպոմետրիա, թերսնուցում, թերաճություն, թերքաշություն, սակավարյունություն

Համըդհանուր ճանաչում գտած ճշմարտություն է այն փաստը, որ զուտ բժշկական գործոնները առողջության պահպանման գործում չեն կարող վճռորոշ լինել, հատկապես եթե հանրությունը գտնվում է անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում...

Երեխայի սնուցումը
Տղամարդկանց անպտղության ժամանակ սեքսուալ ֆունկցիայի խանգարումները

Բանալի բառեր. էրեկցիա, օրգազմ, սերմնահեղուկ, սեքսուալ դիսֆունկցիա, ֆերտիլություն,  ինֆերտիլություն

Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում: Հաճախ զույգի անպտղության բուժման ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում ընտանիքում սեքսուալ ներդաշնակությանը...

Սեքսոլոգիա Ուրոլոգիա
Սուր աղիքային վարակների համաճարակաբանական պարբերականությունը և կանխատեսումները Գյումրի քաղաքում

Բանալի բառեր. համաճարակաբանական  պարբերականություն,  աղիքային  վարակներ, օրինաչափություններ, սպեկտրալ վերլուծություն, կանխատեսում

Ինչպես հայտնի է, ներկայումս վարակիչ հիվանդությունների տարածվածությունը ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը` ունի աճի միտում: Դրա պատճառը էկոլոգիական, սոցիալ-տնտեսական խնդիրներն են...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ