Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը  (Mother's Day): 

 

Այս տոնն ավելի քան հարյուր տարեկան է, չնայած Մայրերի օրը տոնելու արմատները, հնարավոր է, գարնանային տոներում է անհրաժեշտ փնտրել, որը հին Հունաստանի բնակիչները նվիրում էին Ռեային՝ մեծագույն աստված Զևսի մորը: 1600 թվականից սկսած Անգլիայում հայտնվեց Մայրության կիրակին տոնելու ավանդույթը: Այս օրը, որը համընկնում էր պահքի չորրորդ կիրակի օրվան, մեծարում էին մայրերին: Այդ օրն աշխատել չէր կարելի և պետք էր պարտադիր այցելել ծնողներին:  

 

Ահա Մայրերի օրվա պատմությունը. 1907թ. Արևմտյան Վիրջինիայից երիտասարդ ամերիկուհի Աննա Ջերվիսը  (Anna Jarvis)  ելույթ ունեցավ մայրերի մեծարման նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր մոր, ով վաղաժամ հեռացել էր կյանքից: Աննան նամակներ էր գրում պետական հաստատություններին, օրենսդիր մարմիններին, նշանավոր մարդկանց՝ առաջարկելով տարվա մեկ օրը նվիրել մայրերի մեծարմանը: 

 

Նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին. 1910թ. Վիրջինիա նահանգն առաջինը ճանաչեց Մայրերի օրը՝ որպես պետական տոն: Իսկ 1912թ. Մայրերի օրվա միջազգային միություն ստեղծվեց: Չնայած, ըստ էության, սա հավերժության տոն է. սերնդեսերունդ մեզանից յուրաքանչյուրի համար մայրը ամենակարևոր անձն է:

 

Անշուշտ, Մայրերի օրը ամենահուզիչ տոներից է, քանի որ մանկուց մինչև մեր կյանքի վերջին օրերը մենք բոլորս մեր հոգում կրում ենք միակ և անկրկնելի պատկերը՝ մեր մոր պատկերը, ով ամեն ինչ հասկանում, ներում, միշտ խղճում և, անկախ ամեն ինչից, անմնացորդ սիրում է:  

Մայրության երջանկությունը և գեղեցկությունը երգվել են բոլոր դարերի լավագույն երաժիշտների և բանաստեղծների կողմից: Եվ պատահական չէ, որ հասարակության մշակույթի ու բարեկեցության աստիճանը կարելի է սահմանել այն բանից ելնելով, թե երկրում որքանով է հարգված երեխա դաստիարակող մայրը: Երջանիկ երեխաներ մեծանում են համերաշխ ընտանիքում և երջանիկ մոր խնամքի ներքո: 

 

Այս օրը երեխաները երախտագիտությամբ շնորհավորում են իրենց սիրելի մայրերին նրանց տոնի առթիվ՝ անխոնջ խնամքի, համբերության, սիրո և նվիրվածության համար: Իսկ տղամարդիկ շնորհակալություն են հայտնում ո՛չ միայն իրենց մայրերին, այլ նաև իրենց հայրության երջանկություն պարգևած կանանց: Այս տոնի առթիվ շատ երկրներում ընդունված է տոնական երեկույթներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել… Այս օրը մայրերին ծաղիկներ, փոքրիկ հուշանվերներ, հաճելի մանրուքներ, անսպասելի անակնկալներ և ջերմ համբույրներ են նվիրում: Չնայած՝ կարևոր նվերը ուշադրությունն է: Եվ, իհարկե, այսօրվա տոնը ընտանեկան շրջապատում առանց ընթրիքի չի անցնի: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. roditeli.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ամանոր
Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի
Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի

Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ

Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում  Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ
Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ

Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 20-ը՝ Մայրիկի գիշեր
Դեկտեմբերի 20-ը՝ Մայրիկի գիշեր

Մայրիկի գիշերը  գիշերն է ձմեռային արևադարձից առաջ: Դա տարվա վերջն է: Տարեկան ամբողջ աշխատանքն ավարտված է, ամբարը լիքն է: Եկել է ժամանակը հանրագումարի և աստվածներին ու ընտանեկան հոգիներին շնորհակալություն հայտնելու` ամբողջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 19-ը՝ Աղքատներին օգնելու միջազգային օր
Դեկտեմբերի 19-ը՝ Աղքատներին օգնելու միջազգային օր

Դեկտեմբերի 19-ին համաշխարհային հանրությունը նշում է ՄԱԿ-ի կողմից սահմանված Աղքատներին օգնելու միջազգային օրը: Միավորված Ազգերի Կազմակերպությունն աղքատությունը դիտում է որպես «բավարար կենսակերպ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 18- ը՝ Քաղաքացիական կեցության ակտերի գրանցման մարմինների (ՔԿԱԳ) աշխատողների օր
Դեկտեմբերի 18- ը՝ Քաղաքացիական կեցության ակտերի գրանցման մարմինների (ՔԿԱԳ) աշխատողների օր

ՔԿԱԳ ծառայության աշխատակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքը երկրի  նոր քաղաքացու ծնունդի գրանցումից մինչև մարդու կյանքի վերջին գրառումը գրանցելն է...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
17-ը դեկտեմբերի՝ Սեքս աշխատողներին բռնությունից և դաժանությունից պաշտպանելու միջազգային օր
17-ը դեկտեմբերի՝ Սեքս աշխատողներին բռնությունից և դաժանությունից պաշտպանելու միջազգային օր

Դեկտեմբերի 17-ին նշվող Սեքս աշխատողներին բռնությունից և դաժանությունից պաշտպանելու միջազգային օրն (International Day to End Violence Against Sex Workers) ունի իր ավանդույթը, որն անվանվում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է (International Tea Day)
Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է (International Tea Day)

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին բոլոր երկրներում, որոնք թեյի համաշխարհային արտադրողի կարգավիճակում են, նշվում է Թեյի միջազգային օրը թեյի վաճառքի և թեյի արտադրության աշխատողների...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
10-ը դեկտեմբերի՝ Մարդու իրավունքների օր (Human Rights Day)
10-ը դեկտեմբերի՝ Մարդու իրավունքների օր  (Human Rights Day)

1950թ. դեկտեմբերի 4-ին Ընդլայնված նիստում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանեց որպես Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին և շահագրգռված կազմակերպություններին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1988թ., դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե....
1988թ., դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե....

1988 թ. դեկտեմբերի 7-ին ողջ աշխարհը  ցնցվեց մի ողջ քաղաք հողին հավասարեցրած, հազարների կյանք խլած ահեղ երկրաշարժի բոթից: Փլատակների վերածվեց Սպիտակ քաղաքը,  կիսով չափ ավերվեց Գյումրին ու Վանաձորը, և էլի քաղաքներ ու գյուղեր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru
Դեկտեմբերի  3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru

1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով   դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է
Նոյեմբերի 25-ը  Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է

1981 թ. -ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ օր: 1999 թ.  դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան  նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ