Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան տարեթվեր

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ  Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով`  վերադարձ առ Աստված։

 

Հին Զատիկը հրեական տոներից ամենագլխավորն է։ Նրա ծագումը կապված է հրեաների` եգիպտական գերությունից ազատագրվելու հետ, որով խորհրդանշվում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը։ Այդ օրը Աստված Մովսեսի միջոցով հրամայում է հրեաներին մորթված գառան արյուն քսել տան դռան փեղկերին և վերնամասին, որպեսզի, երբ Աստված պատժեր եգիպտացիներին և ոչնչացներ նրանց բոլոր առաջնեկներին, հրեա ընտանիքները խուսափեին այդ աղետից։

 

Հրեական զատիկը նախատիպն ու նախօրինակն է Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության.  «Ահա Գառն Աստուծոյ, որ վերցնում է աշխարհի մեղքը» /Հովհ. 1. 29/։ Հովհաննեսի այդ մարգարեությունը, որ Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան  պարտության։ Նոր Զատիկն իր հետ նոր կյանք էր բերում…

 

Հիսուսի ողջ երկրային ուղին դա խաչի ճանապարհ է։ Նա մարդեղացավ և Իր քարոզչությամբ, հրաշագործություններով և առակախոսությամբ ուսուցանեց փրկության վարդապետությունը։ Կամավոր չարչարանքներով և մահվամբ Նա դարձավ Քավիչը մարդկային մեղքի և անօրինության` ցույց տալով փրկության միակ ճշմարիտ ճանապարհը. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությւնը եւ Կեանքը»։

 

Հիսուսը Հին ուխտը փոխեց Նորի, զատկական գառան փոխարեն Իրեն մատուցեց ի ճաշակում մեզ։ Թթխմոր հացի փոխարեն տվեց բաղարջ հացը` Իր մարմինը, երկնային ու հոգևոր հացը։ Գառան արյան փոխարեն` Իր անմահ, անապական ու կենդանանար արյունը, որ այդպես անգթորեն հեղեցին խաչի վրա։ Բայց շնորհիվ այդ հեղման` խաչը մահվան գործիքից վերածվեց Կենաց ծառի։

 

Սուրբ  Զատկին նախորդող շաբաթը կոչվում  է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…» /Հովհ. 11. 25/։

 

Հիսուսի մուտքը երկրային Երուսաղեմ, ուր նա պետք է մատնվեր եղերական մահվան, խորհրդանշում է Նրա մուտքը Երկնային Երուսաղեմ, ուր պիտի հավիտյան թագավորի։ 

 

Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի և Չորեքշաբթի օրերին եկեղեցական արարողությունների առանցքը մարդու անկման և փրկության խնդիրն է։ Ավագ Հինգշաբթին հիշատակումն է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի։

 

Նախքան Երուսաղեմի վերնատանն Իր 12 աշակերտների հետ զատկական սեղան նստելը, Հիսուսը հերթով լվանում է Իր բոլոր աշակերտների ոտքերը։ Սա կատարյալ խոնարհության և հեզության օրինակ է։ Այս յուրօրինակ մկրտության ծեսով Հիսուսն ավարտում է Իր աշակերտների մաքրագործումն ադամական մեղքից։ Աստված լվանում է Իր իսկ ստեղծած արարածների ոտքերը, արտահայտելով Իր կատարյալ սերը նրանց նկատմամբ և հորդորում նույն կերպ վարվել միմյանց հետ։

 

Ապա Հիսուսն Իր աշակերտների հետ նստում է  զատկական ընթրիքի։ Երբ սկսում են ուտել, Հիսուսը տրտմած հոգով ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է… Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ Եվ երբ աշակերտները մտահոգ հարցնում են, թե ո՞ւմ մասին է ասում, Հիսուսը պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եվ հացը թրջելով գինու մեջ, տալիս է Հուդա Իսկարիովտացուն։ Սա վերցնում է պատառը և շուտով դուրս գնում։ «Եւ գիշեր էր…»։

 

Հովհաննեսը երկարորեն նկարագրելով ընթրիքի մանրամասները, մատնության միջավայրը և մթնոլորտը բնութագրում է սոսկ այս բառերով` և գիշեր էր…Դրանով Ավետարանիչն ուզում է ցույց տալ, որ Հիսուսից բաժանվելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քայլ դեպի մթություն, քայլ դեպի գիշեր, քայլ դեպի խավար։ Եվ Հուդան կատարում է այդ քայլը։

 

Վերջին ընթրիքի ժամանակ, ի տարբերություն հրեական արտաքին ծեսի, կատարվում է հոգևոր զոհաբերություն։  Հիսուսը` բաժանելով առաքյալներին ճաշակելիք հացն ու գինին, խորհրդաբանորեն դրանք ներկայացնում է որպես Իր անձի զոհաբերություն. «Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին  ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։  Եվ բաժակ վերցնելով` գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար` իրենց մեղքերի թողութեան համար»։ /Մատթ. 26, 26-28/

 

Հետո Հիսուսն աշակերտներին պատգամում է սիրել միմյանց, խոսում Իր մահվան և հարության մասին։ Նաև, որ այդ գիշեր նրանք կուրանան Իրեն։ Եվ երբ Պետրոսը վրդովվում է և ասում, թե պատրաստ է կյանքն էլ տալ նրա համար, Հիսուսը պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ Ինձ պիտի ուրանաս»։

 

Ապա աշակերտների հետ գնում է Գեթսեմանի կոչվող պարտեզն` աղոթելու։ Շուտով մի ամբոխ` Հուդայի առաջնորդությամբ, որը 30 արծաթ էր ստացել մատնության համար, մոտենում է նրանց։ Հուդան մոտենում և համբուրում է Հիսուսին, որպեսզի զինվորները կարողանան ճանաչել Նրան։ Եվ Հիսուսն ասում է. «Յուդա, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։

 

Այս պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները։ Նա հանձնվում է մեղավորների ձեռքը, ծաղրվում և գանահարվում, և, ի վերջո, դատապարտվում մահվան։ Աշակերտները ցրվում են և վախից թաքնվում։ Պետրոսը գիշերվա ընթացքում իսկապես էլ երեք անգամ ուրանում է Հւսուսին։ Երբ երրորդ անգամ հրաժարվում է Նրանից, ասելով, թե չի ճանաչում, աքաղաղը կանչում է։ Եվ Պետրոսը` հիշելով Հիսուսի խոսքերը, դառնապես լաց է լինում։

 

Հիսուսը մահվան է դատապարտվում հանցագործ Բարաբբայի հետ, բայց տոնի առիթով նրանցից մեկը պետք է ազատ արձակվեր։ Ժողովուրդն ընտրում է Բարաբբային, իսկ Հիսուսին պահանջում խաչել։  

 

Այդ ժամանակ Պիղատոս կուսակալը բոլորի ներկայությամբ լվանում է իր ձեռքերը և ասում. «Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտէք»։ 

 

Այդպես, Հիսուսին տանելով Գողգոթա` Գագաթ կոչվող տեղը, խաչում են։ Եվ դա ժամը երեքին էր։ Իսկ ժամը վեցին արևը խավարում է, Երուսաղեմի տաճարի վարագույրը վերից վար պատռվում երկու մասի, երկիրը շարժվում է, ժայռերը` ճեղքվում, բացվում են գերեզմանները։ Հին աշխարհը ապրում էր իր հոգեվարքը։ Դժոխքը ցնցվում էր` զգալով իր մոտալուտ կործանումը։

 

Մեռած Հիսուսին խաչից իջեցնելով` փաթաթում են պատանքով և դնում վիմափոր գերեզմանի մեջ։ Մուտքը փակվում է վեմ քարով և կնքվում։ Գերեզմանի մոտ պահակներ են դրվում, որպեսզի մարմինը չգողանան և հետո չտարածեն, թե, իրոք, Իր իսկ ասածի պես, Հիսուսը հարություն է առել։

 

«Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը»։ /Ղուկ.  23. 54/ 

 

Կիրակի օրն առավոտյան Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնում են գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին, և մտահոգվում էին, թե ո՞վ իրենց համար քարը կգլորի մուտքից։ Բայց վեմը մի կողմ էր ընկած, գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը` դատարկ։ Երկու լուսավոր զգեստներով մարդիկ` հրեշտակներ, ասում են նրանց. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ Այստեղ չէ, այլ` յարեավ»։ Կանայք վերադառնում են և Հարության Ավետիսը հաղորդում առաքյալներին։

 

Այնուհետև Հիսուսը երևում է նախ Մարիամ Մագթաղինացուն, ապա` Իր աշակերտներին։ Թովմասը նրանց հետ չի լինում, և երբ նրան ասում են, թե` Տիրոջը տեսանք, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ… իմ ձեռքը Նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։  Եվ երբ դարձյալ աշակերտները միասին էին և Թովմասը նրանց հետ, Հիսուսը փակ դռներով ներս է մտնում և ասում. «Խաղաղութիւն ձեզ», ապա դիմում Թովմասին.»Բեր քո մատները եւ դիր այստեղ… եւ բեր քո ձեռքը  ու մտցրու իմ կողի մէջ. անհաւատ մի եղիր, այլ` հաւատացեալ»։ Թովմասը դողդոջուն ձայնով ասում է. «Տէր իմ եւ Աստուած իմ»։

 

«Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան». ասում է Հիսուսը և նաև պատվիրում. «Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով որ չհաւատայ, պիտի դատապարտուի։… Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչեւ աշխարհի վախճանը»։

 

Հիսուսին խաչ հանողները շատ են ջանում նենգափոխել ճշմարտությունը, կաշառում են գերեզմանը հսկող զինվորներին, բայց Հարության Ավետիսը ամեն կողմ սփռված մեծ ծովի նմանությամբ տարածվում է չորս կողմ։ Որովհետև ճշմարտությունը լույս է և չի կոծկվի խավարից, ճշմարտությունն արեգակ է և տկարները չեն կարող նայել նրան։

 

Զատիկը տոնն է բռնադատված ճշմարտության հաղթանակի։ Ճշմարտության, որին աշխարհը չընդունեց, որը հալածվեց, խոշտանգվեց, գամվեց խաչին, բայց եղավ սիրագորով և ներողամիտ և իր մահով հաղթեց մահին… 

 

Խմբագրումը՝ ՆԱՆԵ

Սկզբնաղբյուր. youtube.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է

Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր

Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր

Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր
Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր

Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)
Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների  պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 27-ը՝ Անասնաբույժի միջազգային օր
Ապրիլի 27-ը՝  Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 26-ը՝ Ճառագայթային վթարների և աղետների հետևանքների լիկվիդացիայի մասնակիցների և այդ վթարների ու աղետների զոհերի հիշատակի օր
Ապրիլի 26-ը՝ Ճառագայթային վթարների և աղետների հետևանքների լիկվիդացիայի մասնակիցների և այդ վթարների ու աղետների զոհերի հիշատակի օր

Այս՝ ճառագայթային վթարների և աղետների հետևանքների լիկվիդացիայի մասնակիցների և զոհերի հիշատակի օրը պաշտոնական օրացույցում հայտնվեց ամբողջ աշխարհում հայտնի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր
Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր

Ինտելեկտուալ սեփականությունը թանկ արժի։

Ամեն տարի ապրիլի 26-ը նշվում է որպես Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր (World Intellectual Property Day)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Էկոլոգիական տարեթվերի օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, որը հաստատվել է կենդանիների վրա հիվանդագին փորձերի դեմ Միջազգային Ասոցիացիայի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր
Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր

Ճանաչիր քեզ՝ եղիր երջանիկ...

Նախորդ հարյուրամյակի ականավոր հոգեբաններից Ժան Պիաժեն (Jean Piaget)  կանխատեսել է, որ XXI հարյուրամյակում հոգեբանությունը կդառնա առաջավոր գիտություններից մեկը: Ըստ էության նրա կանխատեսումը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ