Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան տարեթվեր

Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է

Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է

2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ.  Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:


Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվեց 1819թ. Անգլիայում: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:


Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2012թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռևս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք: Ըստ ԱՀԿ երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:


Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:


Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 43.8%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 3.4 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության, հատկապես երիտասարդության  շրջանում:


Արյունաբանական կենտրոնում 2013թվականի առաջին 5 ամսվա ընթացքում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արյունատվությունների թիվն աճել է 16.8%-ով` հասնելով 1819-ի: Դրական է այն փաստը, որ արձանագրվում է անհատույց դոնորներից հավաքագրվող արյան քանակների աճ /4.5 անգամ/:


Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես  զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց:


Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու  մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել:


Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի  բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. who.int
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկության միջազգային օր
Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկության միջազգային օր

Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ:  Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր
Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր
Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր

Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է

Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր

1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը  (World Refugee Day), որը հաստատվել էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 18. Հաուրվատ
Հունիսի 18. Հաուրվատ

Հաուրվատի հեքիմների (դարմանողների) (Haurvat, Haurvatat) տոնը հունիսի 18-ին է նշվում: Այդ ժամանակ Արևը Երկվորյակների 28 աստիճանի վրա է գտնվում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը

1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է
Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է

«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին
Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին

Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ