Առողջապահության լրատու 12-13.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Առնոլդ Արամի Ադամյան
77 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց բարձրակարգ բժիշկ, ՌԲԳԱ ակադեմիկոս, Առողջապահության ազգային ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Առնոլդ Արամի Ադամյանը, ով իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց մարդկանց ծառայելու վեհ գործին:
Առնոլդ Ադամյանի անունը ոչ միայն անջնջելիորեն ներառվել է հայրենական բժշկության, այլև մեր ժողովրդի պատմության մեջ, որպես Հայրենիքին ինքնամոռաց ծառայելու, ազնվության և մտավորականի վառ օրինակ:
Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Ա.Ա.Ադամյանն անցել է երկար և հիանալի ուղի, մասնագիտական գործունեության ոլորտում հասել բարձրագույն նվաճումների:
Ա.Ադամյանը գիտնական-վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչն էր, ժամանակակից պլաստիկ վիրահատության հիմնադիրներից մեկը, տաղանդավոր մանկավարժ և հիանալի կազմակերպիչ:
Ա.Ադամյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Երիտասարդ բժիշկն իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում: Այնուհետև նրա հետագա մասնագիտական գործունեությունը որպես բժիշկ-օրդինատոր, կլինիկական օրդինատոր, ասպիրանտ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի ղեկավար շարունակել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները, իսկ 1983 թվականից նույն ինստիտուտում ղեկավարել է Վիրակապային, կարանային, պոլիմերային նյութերը վիրաբուժության մեջ բաժանմունքը: 2005 թվականին ընտրվել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
Վիրաբուժության ոլորտում լինելով բարձրորակ մասնագետ Ա.Ադամյանը մշակել և հիմնավորել է պոլիմերային նյութերի օգտագործմամբ կրծքավանդակի օրգանների վերականգնման և պլաստիկ վիրահատությունների ժամանակ վիրաբուժության ռազմավարության մի շարք նոր կանոնակարգեր: Ա.Ադամյանը վիրակապային միջոցների և փոխպատվաստման զարգացման ուղղությամբ կատարել է անգնահատելի ներդրում:
Նա 750-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր գիտական ամսագրերում, այդ թվում 8 մենագրություն, 1 ատլաս, 8 մեթոդական հանձնարարականներ, 10 գիտական աշխատությունների ժողովածու: Նա ավելի քան 90 գյուտերի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 48 թեկնածուական և 23 դոկտորական ատենախոսություններ:
Բժշկագիտության մեջ ներդրած գիտական, մանկավարժական, հանրային գործունեության համար Ա.Ադամյանին շնորհվել է «ՌԴ վաստակավոր գյուտարար» կոչումը, նա պարգևատրվել է«Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, «Աշխատանքի վետերան» մեդալով, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, «Ճանաչում» մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի հայերի միության կողմից պարգևատրվել է «Ոսկե Խաչով»:
Ա.Ադամյանը գործընկերների և բարեկամների հիշողության մեջ կմնա որպես վառ, ստեղծագործ անհատ, հազվագյուտ էրուդիցիայի տեր անձնավորություն, աննախադեպ ղեկավար, գիտնական, ով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց սիրած մասնագիտությանը:
Ա.Ադամյանի մահն անդառնալի կորուստ է հայ և ռուս ժողովուրդների համար:
10.10.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ