Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պոլինոզ

Պոլինոզ

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող ծառերի ու խոտաբույսերի ծաղկափոշուց:

 

Բնորոշ ախտանշաններն են. պոլինոզի դրսևորումները տարբեր են, բայց ամենից հաճախ այն լինում է քթից արտադրությամբ հարբուխ, հաճախակի փռշտոց, հարքթային ծոցերի, կոպերի այտուց, արցունքահոսություն: Որոշ մարդկանց մոտ, բացի դասական ձևից, կրծքավանդակին, թիկունքին, նստամկաններին, ազդրերին վառ վարդագույն ցան է լինում, որը սարսափելի քոր է գալիս` եղնջատենդ է լինում:

 

Պոլինոզի ամենավատ դրսևորումը սեզոնային բրոնխային ասթման է: Հիվանդության առաջին նախակարապետը շնչահեղձությունն է, սուլոցով շնչառությունը:

 

Շատ հաճախ պոլինոզով առաջին անգամ հիվանդանում են մանկական տարիներին, հատկապես, եթե երեխան ծնողներից ժառանգել է ալերգիայի հանդեպ հակվածությունը: Տհաճությունները սկսվում են  սննդային ալերգիկ ռեակցիաներից, իսկ տարիների հետ փոքրիկ ալերգիկները սկսում են արձագանքել նաև ծաղկափոշուն: 

 

Ամենաալերգիկը համարվում են կաղնին, կեչին, բարդին, սոճին, ուռենին, շագանակենին, ծփին, լորենին: Նրանց միկրոսկոպիկ չափերի ծաղկափոշու հատիկների մակերեսը անհարթ է, ակոսավոր, այդ պատճառով էլ դրանք շատ ամուր են «նստում» քիթ-ըմպան հատվածում և թոքերում: Առավել խոշոր են եղևնու,  մայրու, բրգաձև սոճու ծաղկափոշու հատիկները, որոնք առավել հազվադեպ են ալերգիա հրահրում:  

 

Երբ է սկսվում. ծաղկափոշու հանդեպ ալերգիայով տառապողները փռշտալ ու հազալ սկսում են ապրիլի կեսերին, երբ ծառերը սկսում են բողբոջել: 

 

Հունիս-հուլիս ամիսներին այդ ագրեսորներին միանում են հացահատիկները` վարսակը, տարեկանը, ցորենը, ինչպես նաև խոտաբույսերը` եղինջը, խատուտիկը, օշինդրը և այլն, որոնք շարունակում են ալերգիկների կյանքը թունավորել մինչև սեպտեմբերի վերջ: 

 

Ինչպես որոշել. ալերգենների հայտնաբերման համար տարբեր մեթոդներ կան: Օրինակ, մաշկի համար թեստեր` նախաբազկի հատվածում փոքրիկ քերծվածք են անում և կաթեցնում են տարբեր ալերգենների կաթիլներ, 20 րոպե անց բժիշկը զննում է: Եթե մաշկի այդ հատվածը ուռել է, ուրեմն ալերգենի հանդեպ ռեակցիան դրական է:  Բայց ծաղկելու ժամանակաշրջանում մաշկի վրա փորձեր կատարել չի կարելի, դա կարող է սրել ալերգիկ ռեակցիան, այդ պատճառով էլ նման թեստերն անցկացնում են միայն նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: 

 

Իսկ մյուս ամիսներին «մեղավորին» փնտրելու համար պետք է երակից արյուն հանձնել հետազոտությունների համար: Այն հնարավորություն կտա հայտնաբերել պաշտպանական սպիտակուցների` E դասի իմունագլոբուլինների խտությունը, որոնք ձևավորվում են ի պատասխան այս կամ այն ալերգենի ազդեցության:

 

Ինչպես բուժել. սեզոնային ալերգիկ ռինիտի կանխարգելման և բուժման ամենաարդյունավետ մեթոդն առանձնահատուկ իմունաթերապիան է: Պոլինոզի դեպքում դրա արդյունավետությունն առավելագույնն է. հիվանդների 80-90%-ի մոտ հաջողվում է կամ կտրուկ նվազեցնել ալերգիայի դրսևորումները, կամ մի քանի տարի ընդհանրապես բացառել սրացումները:  Դրա հետ մեկտեղ, մեթոդը կանխարգելում է հիվանդության թեթև ձևից ծանրին վերածվելը: 

 

Մեթոդի էությունն իմունային համակարգի «մարզումն» է: Սկզբից «ալերգեն-սադրիչը» (նույնանման արհեստականը) փոքրագույն չափաքանակներով է ներարկվում, իսկ հետո չափաքանակն աստիճանաբար ավելացվում է: Դա կատարվում է կամ ներարկումով, կամ բերանի կամ քթի մեջ կաթիլները կաթեցնելով: Բուժման կուրսը 1-2 ամիս է, բուժումն սկսում են ծաղկման ժամանակաշրջանը սկսվելուց 3-4 ամիս առաջ: Նման կանխարգելիչ բուժգործողությունը պետք է կրկնել 3-5 տարվա ընթացքում: 

 

Ի դեպ

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պոլինոզը հաճախ դրսևորվում է լատեքսի հանդեպ ալերգիայի հետ: Ծառերի և խոտաբույսերի ծաղկելու ժամանակ հարկ է հազվադեպ օգտագործել ռետինե ձեռնոցներ, ռետինե լողի գլխարկներ, լայկրա տեսակի զուգագուլպաներ, իսկ փոքրիկ երեխաներին որքան հնարավոր է քիչ տալ ծծակը:                 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. kriosauna.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ