Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Եթե 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը:

Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում, նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Օրինակ` եթե ընտանիքում կա 3 երեխա և ծնվել են զույգ երեխաներ (նոր ծնվածների կարգաթվերն են` 4 և 5), երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ նպաստ կնշանակվի 5-րդ երեխայի համար սահմանված չափով (յուրաքանչյուր երեխայի համար` 1.5 միլիոն դրամ):

Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի մի մասը վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

Ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են`

ա. առաջին կամ երկրորդ երեխա -  50 000 դրամ,

բ. երրորդ կամ չորրորդ երեխա` 1 մլն  դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով:

Պետական աջակցության հաշիվ, ինչպես նաև նպաստի` ուղղակի վճարվող գումարը ստանալու համար պետք է հաշիվներ բացել հետևյալ բանկերից որևէ մեկում`

«Անելիք Բանկ» ՓԲԸ

«Արարատբանկ» ԲԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ

«Յունիբանկ» ԲԲԸ

«ՎՏԲ Հայաստան Բանկ»  ՓԲԸ:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կարելի է ստանալ նաև առանց բանկային հաշիվ ունենալու:  Դրա համար դիմումում պետք է նշել այն բանկը («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ), որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. o-my-baby.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծննդկանի առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net
Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...

ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով

2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...

Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

Աշխատավայրում
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...

Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am
Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am

Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...

ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է
ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։  Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...

Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am
Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am

«Պետական նպաստների մասին» 22.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված է. հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Մայիսի 4-ից կգործեն նոր փոփոխություններ բժիշկների համար. 1in.am
Մայիսի 4-ից կգործեն նոր փոփոխություններ բժիշկների համար. 1in.am

04.05.2016 թվականից, օրինական ուժի մեջ կմտնեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...

Ո՞ր դեպքում կարող եք Ձեզ անհրաժեշտ դեղերը ստանալ անվճար. 1in.am
Ո՞ր դեպքում կարող եք Ձեզ անհրաժեշտ դեղերը ստանալ անվճար. 1in.am

Ինչպես հայտնում է iravaban.net-ը, ՀՀ կառավարության թիվ 1717–Ն որոշման համաձայն` «Անվճար կամ արտոնյալ դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին»...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչպե՞ս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալ. 1in.am
Ինչպե՞ս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալ. 1in.am

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ