Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Օծանելիք և առողջություն, ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկերը

Օծանելիք և առողջություն, ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկերը

Երազանքով տարված` հաճախ մոռանում ենք դրա կառուցվածքի մասին, մոռանում, օրինակ, մեզ դուր եկած օծանելիքի քիմիական  բաղադրության, համադրությունների մասին, որոնք էլ տվյալ բույրը դարձնում են անկրկնելի, զգլխիչ:  Գուցե  զարմանալի ու անհեթեթ հնչի, սակայն մեծ տարածում գտած ու սիրված բույրերն առողջական տեսանկյունից որոշակի ռիսկեր են պարունակում:

 

Ալերգիաներ. քանի որ օծանելիքների մեջ կիրառվում են քիմիական բաղադրիչներ, ապա դրանք կարող են  մաշկի քիմիական կամ ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչպիսիք են` ցանը, եղնջատենդը, դերմատիտն ու էկզեման: Այդ նպատակով խորհուրդ է տրվում մինչ օգտագործելը ստուգել մաշկի հետ դրանց համատեղելիությունը: Այդ նպատակով դաստակի ներսի կողմից մեկ կաթիլ կաթեցրեք ու սպասեք (մեկ օրից ոչ պակաս) արձագանքին: Եթե փորձարկվող հատվածում ցան կամ ալերգիկ այլ  երևույթներ առաջանան, ապա պարզապես մի օգտագործեք այն: Եթե ալերգիան ծանր ընթացք է ստանում, ապա անպայման  դիմեք մասնագետի օգնությանը: Իսկ եթե ոչ մի հակազդեցություն չկա, ապա հանգիստ կարող եք վայելել ձեր ընտրած բույրը:

 

Շրջակա միջավայրի հետ կապված հիվանդություններ

 

Վերջերս խոսում են էկոլոգիական բնույթի  հիվանդությունների ու օծանելիքի օգտագործման  կապի մասին: Շատերը համոզված են, որ բույրը շնչելը (ավելի ճիշտ` դրանց մեջ առկա վտանգավոր բաղադրիչները) բացասաբար է անդրադառնում իրենց առողջության վրա: Այդ հարցի ուսումնասիրությանը բազմաթիվ կլինիկական ուսումնասիրություններ են նվիրվել, այդուհանդերձ  չեն նվազում յուրաքանչյուր օր նմանատիպ բորբոքումներով բժշկին այցելությունները:

Թվում է, թե հաճելի բույրն ինքնին  դրական երևույթ է  ու միայն կարող է բարերար ազդեցություն ունենալ, սակայն շատ բույրերում իսկապես էլ թունավոր  բաղադրիչներ կան: Ժամանակակից կոսմետիկ միջոցներում կիրառվում են սինթետիկ քիմիական նյութեր, որոնք ստացվում են ածխաքարի ու բենզինի վերամշակումից, ահա օծանելիք օգտագործելիս  այդ նյութերն են օծանելիքի հետ հայտնվում մաշկին, գոլորշիանալով հայտնվում են օդում և շրջապատողների ալերգիաների պատճառ դառնում, որոնք դրսևորվում են  փռշտոցով, հազով, արցունքով,  հևոցով, գլխացավով, գլխապտույտով և սրտխառնոցով:

Վիճակագրության համաձայն` մոլորակի  բնակչության 20-30%-ը տառապում է  այդ սինթետիկ նյութերից առաջացող ալերգիաներից: Սակայն նրանց մեծ մասն այդպես էլ երբեք բժշկի չի դիմում, քանի որ չի հասկանում, թե ինչ է այդ ու չի գիտակցում, որ դա հիվանդություն է:

 

Ինչպե՞ս կարելի է  նվազեցնել վտանգները

 

Լրիվ խուսափել վտանգներից անհնար է, քանի որ դրանք շատ տարածված են: Սակայն կարելի է խուսափել մարդկային կուտակումներում երկար գտնվելուց: Այսպես, սահմանափակել հասարակական վայրերում գտնվելու ժամանակը: Միայն  թեստավորումից հետո, եթե ցանկությունը շատ մեծ է, օգտագործել  այս կամ այն  օծանելիքը (ասվածը վերաբերում է միայն ալերգիկներին): Իսկ նրանք, ովքեր առաջներում նման խնդիրներ չեն ունեցել, պարզապես պետք է հիշեն հավանական հետևանքների մասին ու չմոռանան, որ  հավանած բույրը կարող է  շրջապատողների ալերգիայի պատճառ դառնալ:

 

Իսկ ինչպե՞ս պետք է ընտրել օծանելիքը

 

Ի դեպ, լավ օծանելիքը, ավելի ստույգ` ճիշտ ընտրված բույրը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հակառակը` կարող է արժեզրկել ցանկացած մարդու: Իսկ օծանելիք սիրողները գիտեն, որ ցանկացած բույր այն «կրելու» ընթացքում է բացվում:  Նույն օծանելիքը տարբեր «հնչողություն» է ունենում տարբեր մարդկանց վրա: Եվ դա լոկ խոսք չէ: Նորություն չէ, որ յուրաքանչյուր մարդ իր հոտն ունի,  թեթև, սակայն  առանձնահատուկ: Ֆրանսիացի պարֆյումերներն ասում են, որ պետք է«քնել» բույրի հետ, որ հասկանաս` քոնն է այն, թե ոչ:

 

Բանն այն է, որ յուրաքանչյուր որակյալ բույր իր նոտաներն ունի, այստեղից էլ` օծանելիքի «հնչողություն» արտահայտությունը:  Պարֆյումերային կոմպոզիցիան բաղկացած է 3 նոտայից` նախնական, սրտի ու եզրափակիչ: Ու եթե նախնականը զգում ենք անմիջապես մաշկի հետ շփումից հետո, ապա եզրափակիչ կամ ավարտական նոտան մի քանի ժամից է «հնչում»: Ու  ոչ ոք չի կարող վստահորեն ասել` դուր կգա այն իրեն, թե ոչ:

 

Օծանելիքի հետ ծանոթության առաջին րոպեներին մենք «հանդիպում» ենք առաջին` սկզբնական նոտաներին. եթերներն իսկույն գոլորշիանում են ու բացում սրտի նոտայի ճանապարհը: Եվ  միայն 10-12 ժամ հետո է, որ բացվում է ողջ ծաղկեփունջը, այսինքն` զգում ենք բոլոր ու վերջնական նոտաները: Դա է պատճառը, որ հաճախ  ընտրված օծանելիքը տարօրինակ կերպով չենք հավանում կամ հակառակը` զարմանում ենք, որ չենք հավանել: Միանգամից երբեք բոլոր նոտաները չեն բացվում, դրա համար ժամանակ է հարկավոր:

 

Հայտնի փաստ է, որ բույրը կարող է տրամադրություն փոխել. հին ժամանակներում այն օգտագործվել է զանազան հիվանդությունների դեպքում,  որպես դեղամիջոց: Հիմնականում կիրառվել է գլխացավի ու նյարդերը հանգստացնելու դեմ:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...

Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am
Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am

Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am

Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը. 1in.am
Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը. 1in.am

Պարզվում է, որ բոտոքսըն այնքան էլ վնասակար չէ: Բոտոքսի ներարկումները ո՛չ միայն պաշտպանում են կնճիռներից, այլև` քաղցկեղից: Այդ կարծիքին են հանգել գիտնականները բոտոքսը կենդանիների վրա փորձարկելու արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Գիտնականներն անվանել են մազերի ճերմակելու գլխավոր պատճառը. 1in.am
Գիտնականներն անվանել են մազերի ճերմակելու գլխավոր պատճառը. 1in.am

Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...

Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ. 1in.am
Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...

Ինչու են աշնանը մազերը թափվում. 1in.am
Ինչու են աշնանը մազերը թափվում. 1in.am

Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...

Մազերի խնամք
Մեծ Բրիտանիայում կխստացնեն կոսմետոլոգիական փոքր վիրահատությունների ոլորտը. 1in.am
Մեծ Բրիտանիայում կխստացնեն կոսմետոլոգիական փոքր վիրահատությունների ոլորտը. 1in.am

Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...

Գիտնականները ստեղծել են մազերի բնական գույնը վերականգնող դեղ. 1in.am
Գիտնականները ստեղծել են մազերի բնական գույնը վերականգնող դեղ. 1in.am

Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...

Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել. news.am
Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել. news.am

Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...

Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am
Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am

Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...

Մազերի խնամք
Գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել. 1in.am
Գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել. 1in.am

Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ