Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Խորխի քննության նախապատրաստում. abmed.am

Խորխի քննության նախապատրաստում. abmed.am

Բերանի խոռոչի մանրակրկիտ լվացումից հետո (ատամների մաքրում և ողողում` եռացրած ջրով) ստերիլ տարայի մեջ հավաքում են առավոտյան խորխի չափաբաժինը: Ախտորոշիչ արժեք է ներկայացնում լորձային կամ լորձաթարախային բնույթի խորխը, ինչպես նաև` կարծր սպիտակավուն ներառուկներ պարունակող և դեղին, մոխրագույն կամ գորշ ներկված խորխը: Հետազոտման համար բավարար է 3-5 մլ ծավալով խորխը:

Տեղեկատվության բարձրացման համար հնարավոր է խորխի կրկնակի հետազոտում. (մինչև 3 անգամ), որը հնարավորություն է տալիս բարձրացնել դրական գտածոների քանակը:

Եթե խորխն անկանոն է արտադրվում կամ` քիչ քանակությամբ, նախօրեի երեկոյան և խորխի նմուշի հավաքման օրը՝ վաղ առավոտյան, անհրաժեշտ է ընդունել խորխաբեր հաբեր կամ կատարել գրգռող ինհալյացիաներ:

Այս եղանակով ստացված կենսանյութից քսուկի պատրաստումը պետք է իրականացվի նույն օրը: Խորխի բացակայության դեպքում, ցողացրային ինհալյացիայի իրականացման անհնարինության դեպքում, կամ վերջինիս անարդյունավետության դեպքում միկոմանրէների կապակցությամբ հետազոտվում են բրոնխների կամ ստամոքսի լվացման ջրերը:

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ