Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին։

Որքան հայտնի է, նախատեսվում է Հայաստանում մասնագիտական վերապատրաստման դասերի մեկնարկ…

Տարիներ առաջ, երբ ես դեռ ուսանում էի, սկսեցի կապեր ստեղծել Հայաստանի հետ։ Փորձեցի համացանցի միջոցով հասկանալ՝ կա՞ն Հայաստանում բժշկությամբ հետաքրքրված մարդիկ, որ կուզեն գիտական և բժշկական կապեր ստեղծել, առկա՞ է, արդյոք, բժշկական ներուժ։ Իմ հարցադրումներին արձագանքեց բժիշկ Գևորգ Յաղջյանը, ով իր հերթին սփյուռքի հայության մեջ էր փնտրում բժիշկների, որոնք կարող էին օգտակար լինել հայաստանայան առողջապահական համակարգին։ Եթե չեմ սխալվում՝ 2005 թվականին բժիշկների առաջին համագումարը հրավիրվեց, որին ես չկարողացա մասնակցել՝ մուտքի արտոնագրի խնդիրների պատճառով, բայց դրանից հետո բազում անգամներ եմ եկել Հայաստան: Առաջին իսկ այցելությունից հետո լայն կապեր հաստատեցի։ Ճիշտ է, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի փոփոխությունից հետո նույն չափով չի պահպանվել մեր կապը և ցավում եմ, որ ներկայիս ղեկավար կազմը նույն չափով կարևորությւն չի տալիս այդ կապերին, բայց, միևնույն է, բազում վերապատրաստման ծրագրեր են իրականացվել թե՛ անեսթեզիոլոգների, թե՛ մյուս մասնագետների մասնակցությամբ։ Նրանք եկել, վերապատրաստվել են և ետ վերադարձել։ Վերջին վերապատրաստման դասընթացը տեղի է ունեցել այս տարի։

 

ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյան
Նեյրոանեսթեզիոլոգիա՝ նո՞ր, թե՞ հին մասնագիտություն

Մասնագիտությամբ անասթեզիոլոգ եմ, բայց նեղ մասնագիտություն ունեմ` նեյրոանեսթեզիոլոգիայում։ ԱՄՆ-ում առավել կարևոր են նեղ մասնագիտությունները: Նեյրոանեսթեզիոլոգիան սկսել է գործել 1970-ական թվականներից, բայց հրատապություն ձեռք է բերել վերջին 20 տարում: Այս նեղ մասնագիտությամբ հետաքրքրված համաշխարհային ասոցիացիաներ նույնպես կան, որոնցից է Society for Neuroscience in Anesthesiology and Critical Care (SNACC)-ն, որի նախագահն էի 2018-2019-ին: Ասոցիացիային անդամագրված է 700 մասնագետ։ Այդ նեղ մասնագիտությունում կան կրթական ծրագրեր նույնպես: Ինքս այն հանձնաժողովի կազմում եմ, որը զբաղվում է ուսումնասիրությամբ, թե որ երկրներում կան նմանօրինակ հաստատություններ։ Հույս ունենք, որ մի օր նման կենտրոն կգործի նաև Հայաստանում, բայց մինչ այդ նախապատրաստական շատ աշխատանքներ ունենք անելու։ Մենք փորձում ենք հասկանալ, թե աշխարհում որտեղ կան նմանօրինակ բարձրորակ կրթական ծրագրեր և կապեր ստեղծել, որպեսզի բարձր կրթական չափանիշներ իրականացնենք և այդ ծրագրերը վավերացնենք որպես չափանշային ծրագրեր: Կան արդեն վավերացված ծրագրեր ԱՄՆում, Մեծ Բրիտանյայում և Դանիայում։

 

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել Հայաստանում:

Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ թե՛ անմիջական հանդիպումների, թե՛ հեռահար ուսուցման միջոցով։ Եղել է շնչուղիների կառավարման կրթական տեխնիկական դասարան, որի ընթացքում մասնակիցներին սովորեցրել են շնչուղիների կառավարման սարքերը։ Հայաստանում իրականացված ամենակարևոր ծրագիրը, թերևս, մասնագետների վերապատրաստումներն են է։ Իմ վերջին օգնությունը «Stroke» ծրագրի շրջանակում էր, երբ Առողջապահության նախարարության կողմից հանձնարարություն էր տրվել ինձ և մի քանի այլ նյարդավիրաբույժների և նյարդաբանների՝ գրել այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում միայն կլինիկան կարող է կաթվածի դեպքում էնդոսկոպիկ bjshkel yev endovascular եղանակով կատարել թրոմբէկտոմիա։ Յուրաքանչյուրս, իհարկե, նեղ մասնագիտացումներ ունենք և խորհրդատվությունը տրամադրում ենք՝ ըստ այդմ։

 

ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյան
Ի՞նչ հետագա ծրագրեր եք նախատեսում Հայաստանում:

Մեր հիմնական աշխատանքները կապված են վերապատրաստման ծրագրերի հետ, բայց, իհարկե, ես պատարստ եմ աջակցելու նաև այլ ծրագրերի կայացմանը՝ ներկայացնելով ամերիկյան բժշկության չափանիշները։

Տարիներ շարունակ Հայաստանից մասնագետներ եկել են վերապատարաստումների, ինչը բավականին դրական ազդեցություն է ունեցել առողջապահական համակարգի վրա։ Ուրախ եմ, որ տարիների ընթացքում ձևավորվեց շարունակական բժշկական կրթության մշակույթը։ Հայաստանում որակապես ավելի բարձրորակ ծրագրերի հետագա կազմակերպումն անչափ դրական կազդի երկրի առողջապահական համակարգի վրա։ Շարունակական բժշկական կրթությունը Հյաաստանում կարող է լինել այնպիսին, որ այլ երկրներից գան այստեղ վերապաստրաստվելու։ Հավատացե՛ք, կան Եվրոպայում շատ հայ բժիշկներ, որոնք կցանկանային Հայաստանում մասնակցել նմանատիպ ծրագրերի՝ անցկացնելով նաև իրենց հանգիստն այստեղ, ինչը, միանշանակ, կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը։

 

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ


Ին՞չ պայմաններով կարող են բժիշկները մասնակցել վերապատրաստումների:

Դժբախտաբար, ԵՊԲՀ-ն ներկայում չի օգտվում մեր առաջարկած ծրագրերից, մեր՝ իրենց առաջարկվող հնարավորություններից, դասախոսելու մեր պատրաստակամությունից։ Ես դասախոսել և դասախոսում եմ բազմաթիվ hamshxarhayin համալսարաններում և նույնը պատրաստ եմ անել նաև Հայաստանում։

Մեր դռները բաց են ուսանել ցանկացողների համար, բայց ընդունված ձևն այն է, որ հիվանդանոցների ղեկավարները կամ բաժանմունքի ղեկավարները կապ հաստատեն մեզ հետ և ասեն, որ մեր մասնագետը ցանկանում է գալ վերապատրաստվելու։ Դժբախտաբար, ներկայում նախկինի պես անվճար իրականացնել անհնար է, քանի որ այժմ վերապատրաստվել ցանկացողների թիվը աշխարհի ամենատարբեր ծայրերից բավականին մեծ է: Սակայն, եթե երկիրը կարողանում է լավագույնը ներկայացնել և պատճառաբանել բժշկի վերապատրաստման անհրաժեշտությունը, այդ դեպքում միայն անվճար հնարավոր է։

 

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ


Ի՞նչ համակարգային խնդիրներկան ՀՀ առողջապահության ոլորտում:

Հարկ եմ համարում շեշտել, որ Հայաստանում խնդիրը միայն մասնագետների որակի մեջ չէ, կան խնդիրներ նաև բժշկական համակարգում, թե, ինչպես է, օրինակ, կառավարվում բժշկական կենտրոնը։ Գալով ԱՄՆ՝ մասնագետները պետք է շեշտը դնեն համակարգերն ու ենթակառուցվածքները տեսնելու և ուսումնասիրելու վրա։ Այստեղ մենք աշխատանքը սկսում ենք առավոտյան ժամը 6։00-ից, երբ արդեն բացված դասարաններ և վիրահատարաններ ունենք. մի բան, որը լսված չէ Հայաստանում։ Ամենակարևորներից մեկը այստեղ գործող համակարգը տեսնել կարողանալն է ու հասկանալը, թե դրանցից ո՞րն է Հայաստանում առավել իրատեսական` իրականացնելը։

 

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

 

Զրուցեցինք նաև Րաֆֆի Ավետիսյանի ծրագրով ներկայում ԱՄՆ-ում վերապատրաստվող Արաբկիր բժշկական համալիրի անեսթեզիոլոգ Վահե Խառատյանի հետ։ Նա նշեց վերապատրաստման գործընթացի կարևորությունը և խոսեց իր առջև բացված նոր հանրավորությունների մասին։

«Վերապատրաստման այս ծրագրով ո՛չ միայն հնարավորություն է ստեղծվում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այլև ծանոթանալ արտասահմանյան մեծ կլինիկաների ենթակառուցվածքներին, բաժանմունքներին, իրականացնել փորձի փոխանակում։ Մենք մեր առջև դրված ո՛չ միայն մասնագիտական խնդիրներ ունենք, այլև բժշկության կազմակերպման, կառավարման և մատուցման»։

Խոսելով վերապատրաստման ժամկետների մասին, Վահե Խառատյանը նշեց, որ դրանց թիվը քիչ չէ. «Ես 5 շաբաթով եմ եկել վերապատրաստման և այս ուսումնական գործընթացն անցկացնում եմ աշխարհի լավագույն կլինիկաներից մեկում, որտեղ հնարավորություն ունեցա ուսանելու աշխարհի լավագույն անեսթեզիոլոգներից մեկի՝ Րաֆֆի Ավետիսյանի մոտ»։

 

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ