Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել

ՀՀ ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, հիվանդանոցին են տրամադրվել թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը Արսեն Թորսյանին և Հայկակ Արշամյանին ներկայացրել է սարքերի կիրառման հնարավորությունները:

Նախարարն իր խոսքում նշել է, որ շարժական թվային ռենտգեն սարքը շատ կարևոր է հիվանդանոցի համար, ինչի կարիքը կար տարիներ շարունակ:

«Շատ կարևոր է, որ հիմա` ձմեռային սեզոնին ստացանք այդ սարքերը և ոչ թե ավելի ուշ, որպեսզի այս սեզոնին բարձրորակ ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը», - ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը շրջել է հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որտեղ գործում է սննդի նոր ծառայություն` մատուցելով որակյալ և առողջ սնունդ զինծառայողներին: Միաժամանակ, Արսեն Թորոսյանը ծանոթացել է բաժանմունքում մատուցվող մյուս ծառայություններին:

Հաջորդիվ, նախարարը շրջել է հիվանդանոցի վաղ մանկական և մանկական վարակային բաժանմունքներում: Focus on Children Now բարեգործական կազմակերպության շնորհիվ վերակահավորվել են հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները ժամանակակից գույքով: Արսեն Թորոսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի համար:

Հայկակ Արշամյանը նշել է, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել առողջապահության նախարարության հետ:

«Փորձելու ենք նաև բժիշկների վերապատրաստման ծրագիր մշակել` «Առողջություն Հայաստանին» (Health for Armenia) խորագրով», - ասել է հիմնադրամի տնօրենը:

Մհեր Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը և Հայաստան Համահայկական հիմնադրամին հերթական աջակցության համար:

Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ 2006 թվականին հիմնանորոգվել են հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ