Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում, որ անհրաժեշտ չէ, որ երեխան լինի բժշկական հսկողության տակ:


“Հեմանգիոմային առնչված ծնողները չգիտեն ում դիմել, -ասում է Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար  Տիգրան Քամալյանը,- անոթային վիրաբույժնե՞րին, քանի որ դա անոթային ուռուցք է, ուռուցքաբաննե՞րին,  քանի որ դա ամեն դեպքում գոյացություն է,  թե՞ միկրովիրաբույժներին, քանի որ նաև կոսմետիկ խնդիր է: Արդյունքում բոլոր այս մասնագետներն էլ զբաղվում են դրանով”:
Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ, հատկապես  վաղաժամ ծնված, թերհաս և թերքաշ նորածինների մոտ:
Հեմանգիոմաները տարբեր տեղակայումներ  ունեն՝ տարբեր օրգանների վրա, մաշկի և լորձաթաղանթների տարբեր հատվածներում: Այն կյանքի առաջին տարում ինքնուրույն հետ զարգանալու հակում ունի: Ուստի մինչեւ երեխայի 6-7 ամսականը ցանկալի է պարզապես սպասել: Եթե այն նահանջ չապրի, հարցը լուծել է պետք:

 

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ


 Ինֆանտիլ  հեմանգիոմաների մեծամասնությունը կարելի է ախտորոշել անամնեզի (ինչ գործոնների հետ է հիվանդը կապում տվյալ հիվանդությունը, ինչ հետազոտություններ և ինչ բուժում է անցկացվել, ինչպիսին են արդյունքները) կամ արտաքին զննման միջոցով: Հազվադեպ դեպքերում ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է լինում կատարել ռադիոլոգիական քննություն՝ դուպլեքս-ՈւՁՀ, մագնիսո-ռենզոնանսային տոմոգրաֆիա, բջջաբանական և հյուսվածքաբանական քննություն:


Ի դեպ այս բոլոր հետազոտությունները անցնելու և Ձեր փոքրիկի հետագա առողջությունը ապահովագրելու համար կարող եք դիմել  Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն: Տիգրան Քամալյանը շեշտում է, որ չնայած այն սպառնալիք չէ մարդու կյանքի ու առողջության համար, սակայն հաճախ կարող է ճնշել հարակից օրգաններին, հետևաբար բժշկական միջամտության կարիք կլինի:

 

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ


Oրինակ՝ եթե աճել է հարականջային թքագեղձում,  ակնակապիճում, ակնագնդի մոտ, խանգարում է տարբեր օրգանների զարգացմանն ու նորմալ աճին, պետք է մտածել այն բուժելու մասին: Հեմանգիոմաների հեռացման համար դասական վիրաբուժությունից բացի կիրառում են նաև լազերային թերապիա, կրիոթերապիա (սառեցում), այժմ նաև դեղորայքային միջոցներ:

 

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ


Կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյան նշում է, որ իրենք մեծաթիվ նման դեպքերի հետ են առնչվել, անգամ եղել է դեպք, երբ ուռուցքը բավականին մեծ էր, սակայն իրենց բուժումների արդյունքում գլխաչափ ուռուցքը փոքրացել է մինչև զարմանալի չափերի:  Բայց վերջին շրջանում հեմանգիոմաներն ավելի ու ավելի հաճախ ու արդյունավետորեն սկսել են բուժել դեղորայքի միջոցով: Այս մեթոդը հայտնաբերվել է պատահաբար սրտի բնածին արատ ունեցող երեխաներին բուժելու ընթացքում, երբ նկատել են, որ հեմանգիոման կիրառվող դեղերի ազդեցությամբ հետ է զարգացել, ու սկսել են կիրառել անհրաժեշտության դեպքում նաև առողջ երեխաների հեմանգիոմաների բուժման համար: “Որպես կանոն հեմանգիոմաները իրենց հանդեպ գերուշադրություն չեն պահանջում, սակայն դրանք պետք է վերահսկվեն:  Կա մեկ վտանգ,- նշում է Տիգրան Քամալյանը, եթե հեմանգիոման հաճախակի վնասվում և արյունահոսում է, այն պետք է հեռացվի: Իսկ երբ գոյացությունը մեծանում է կամ փոխում է գույնը անհապաղ պետք է դիմել բժիշկ մասնագետին”:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը
ՀՀ ԱՆ.  ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան...

ԼՂՀ ԱՆ. Հայտարարություն
ԼՂՀ ԱՆ. Հայտարարություն

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 25-ից 30-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ` Ջանի Հադդաթի կողմից...

Ապրիլից սանավիացիայի պետական ծրագրով հիվանդները «Էրեբունի» ԲԿ տեղափոխվում են նաեւ ուղղաթիռով
Ապրիլից սանավիացիայի պետական ծրագրով հիվանդները «Էրեբունի» ԲԿ տեղափոխվում են նաեւ ուղղաթիռով

Կանչը գրանցվելուց անմիջապես հետո «Էրեբունի» ԲԿ շտապօգնության բրիգադը մեկնում է դեպքի վայր, այնտեղ ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնությունը եւ հնարավորինն արագ տեղափոխում հիվանդին: Այդ ընթացքում «Էրեբունի» ԲԿ...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ