Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին

ԵՊԲՀ. Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին

ԵՊԲՀ-ում մեկնարկեց հագեցած օրակարգով «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» թեմայով համաժողով՝ Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորների մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հիմնական օրակարգը: Նա նշեց, որ սա արդեն երրորդ համաժողովն է, որն իրականացվում է գերմանիացի պրոֆեսորների հետ. «Ամեն անգամ ուռուցքաբաններ և հանրային առողջության բնագավառից տարբեր մասնագետներ կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով»,-ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում են փետրվարին ևս ունենալ նման հանդիպում:

Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր Յորգ Հայերը նշեց, որ ուրախ է համագործակցել բժշկական համալսարանի հետ՝ հույս հայտնելով, որ այն կընդլայնվի և կշարունակվի: «Ուրախ եմ հայտարարել, որ մենք անցած շաբաթ կառավարության հետ ստորագրեցինք համաձայնագիր, որպեսզի աջակցվեն նման միջոցառումների կազմակերպումները: Հանրային առողջապահությունը կարևոր ոլորտներից է, որին մենք մշտապես անդրադառնում ենք: Մենք անելու ենք ոչ միայն ուսուցողական, այլև հետազոտական միջոցառումներ: Հույս ունեմ, որ ամեն ոք օգուտ կքաղի այս կոնֆերանսից»,-ասաց Յորգ Հայերը:

Առողջապահության միջազգային խորհրդատու, ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր Յուրգեն Շեֆերսն իր հերթին ողջունելով ներկաներին անդրադարձավ առողջապահության ոլորտի հիմնական գաղափարներին:

Ներկայացնելով առողջապահության կազմակերպման մոտեցումների պլանավորումը, Յուրգեն Շեֆերսը նշեց, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպության հիմնական նպատակներից է հասանելիությունը, մատչելությունը, ընդունելիությունը, ծառայության որակը. «Դա նշանակում է ուժեղ և արդյունավետ կառավարվող առողջապահական համակարգ, որը համապատասխանում է առողջության հետ կապված կարիքների հետ առաջնահերթություններին»:

ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ հայ բժիշկների մոտեցումներին ու գիտելիքներին մարդու պապիլոմավիրուսի վերաբերյալ՝ նշելով, որ ֆակուլտետն անցկացրել է թեմային վերաբերող հետազոտություններ. «Մենք ունենք մի անպիսի խնդիր, որն առաջացրել է հանրային մեծ արձագանք, դա արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատմաստումն է՝ գարդասիլը: Քանի որ այդ պատվաստման ներդրումը բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն բնակչության, այլև բժիշկների շրջանում, առանձնակի հետաքրքրեցին պատճառները: Ֆակուլտետը անցկացրել է հետազոտություն՝ ուսումնասիրելով բժիշկների գիտելիքները, մոտեցումները ինչպես պատվաստանյութի այնպես էլ, պապիլոմավիրուսի վերաբերյալ»,-ասաց նա:

Բազմաթիվ այլ մասնագետներ ևս ելույթներով հանդես եկան՝ ներկայացնելով մի շարք արդիական խնդիրներ, ինչպես Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի պատվաստման գործընթացը, ուռուցքաբանության ազգային ուղեցույցների ստեղծումը և ներդրման մարտահրավերներն ու խոչընդոտները։

Նշենք, որ համաժողովը «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» խորագրով կշարունակվի վաղը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, որի ընթացքում կքննարկվեն կլինիկական մի շարք դեպքեր:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը
ՀՀ ԱՆ.  ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան...

ԼՂՀ ԱՆ. Հայտարարություն
ԼՂՀ ԱՆ. Հայտարարություն

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 25-ից 30-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ` Ջանի Հադդաթի կողմից...

Ապրիլից սանավիացիայի պետական ծրագրով հիվանդները «Էրեբունի» ԲԿ տեղափոխվում են նաեւ ուղղաթիռով
Ապրիլից սանավիացիայի պետական ծրագրով հիվանդները «Էրեբունի» ԲԿ տեղափոխվում են նաեւ ուղղաթիռով

Կանչը գրանցվելուց անմիջապես հետո «Էրեբունի» ԲԿ շտապօգնության բրիգադը մեկնում է դեպքի վայր, այնտեղ ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնությունը եւ հնարավորինն արագ տեղափոխում հիվանդին: Այդ ընթացքում «Էրեբունի» ԲԿ...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ