Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև` պարբերաբար հորանջում: Հղիության կեսը մի շրջան է, երբ ապագա մորը կարող են անհրամարություն պատճառել այտուցները, հևոցը և այրոցը: Այս շրջանում անհրաժեշտ է հետևել օգտագործվող սննդի որակին՝ սակավարյունությունից խուսափելու համար:


20-րդ շաբաթում սեռական հարաբերության ժամանակ պետք է ընտրել դիրքեր, որոնք բացառում են հղիի որովայնի վրա ճնշումը:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ


Փոքրիկը կշռում է մոտավորապես 270 գր, մարմնի երկարությունը՝ գլխի գագաթից մինչև պոչուկ, 14-16 սմ է: Արդեն երեխայի հասակը կարելի է չափել գլխից մինչև ներբաններ (20-րդ շաբաթում այն կազմում է մոտավորապես 25 սմ), քանի որ նրա ոտքերն աճել են և համաչափ են մարմնին: Սիրտն աշխատում է ավելի ակտիվ: Նրա զարկերը կարելի է լսել որովայնի առաջային պատից` գինեկոլոգիական լսափողի օգնությամբ:
Շարունակում են աշխատել աղիները, այնտեղ արդեն առաջացել է մեկոնիումի որոշակի քանակ: Գործում են սեռական գեղձերը, երիկամները:
20-րդ շաբաթում շատ մայրեր սկսում են զգալ երեխայի շարժումները: Սակայն, եթե հղիությունն առաջնային է, երեխայի խաղը կարող է զգացվել 22-րդ շաբաթից: Նիհար կազմվածքով մայրերը երեխայի առաջին խաղը շատ ավելի վաղ են զգում: Սովորաբար, մանկան խաղը որովայնում զգացվում է թիթեռնիկի թևերի թափահարման կամ ձկան լողի նման: Հաճախ, առաջին հղիության ժամանակ մայրերն այդ շարժումներն աղիների կծկումների տեղ են ընդունում: Ժամանակի ընթացքում փոքրիկն ավելի ակտիվ է շարժվում և արդեն 2-3 շաբաթ անց այն որևէ այլ բանի հետ շփոթելը դժվար է:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ


Հղիի մազերը կարող են ավելի փարթամանալ, քան մինչև հղիությունը: Դա չի նշանակում, որ դրանք ավելացել են. մազերի ֆոլիկուլները կյանքի ընթացքում չեն շատանում, պարզապես մազերի մի մասը դադարում է թափվել: Ծննդաբերությունից հետո դրանք կլրացնեն այդ «բացը». ինչը չի ընկել վերջին ամիսներին, կընկնի ծննդաբերությունից հետո` մեկ տարվա ընթացքում: Կարող է թվալ, որ երեխայի ծննդից հետո մազերը խիստ պակասել են, բայց դա այդպես չէ: Ուղղակի մազերի աճի և թափվելու գործընթացը վերադարձել է մինչհղիության շրջանի նորմային: Հղիության կեսին կարող է սկսվել մազերի ակտիվ աճ մարմնի վրա (օրինակ. ցայլքից մինչև պորտը): Սա ևս ժամանակավոր երևույթ է և կանցնի ծննդաբերությունից հետո:


Հղիության ժամանակ չի կարելի պառկած լոգանք կամ ուժեղ շիթի տակ ցնցուղ ընդունել: Հեշտոցի մեջ անցած ջուրը կամ դեղաբույսերի թուրմերն ու այլ խառնուրդներ կարող են խախտել միկրոֆլորան և վարակների պատճառ դառնալ:


Ի՞ՆՉ ԱՆԵԼ


Կատարել մեզի և արյան ընդհանուր հետազոտություն:
Բժիշկը պետք է ուշադիր լինի և հետևի բոլոր փոփոխություններին, որոնք կատարվում են հղի կնոջ օրգանիզմում:
Գնել մինչծննդաբերական սեղմակապ:
Երկրորդ եռամսյակի կեսից ապագա մոր որովայնը սկսում է արագորեն մեծանալ: Ազատ ձևվածքի հագուստի հետ միասին, արդեն ժամանակն է նաև մտածել հղիների համար նախատեսված սեղմակապ ձեռք բերելու մասին:
Ձեռք բերել հղիների հատուկ բարձ:
Խորը և խաղաղ քունն ապագա մորը նույնքան անհրաժեշտ է, որքան ճիշտ հագուստն ու սնունդը: Հղիների համար նախատեսված բարձն օգնում է թուլացնել մկանները, հանել լարվածությունը և հարմար դիրք ընդունել:
Մտածել ծննդաբերության սցենարը և երեխայի հոր հետ քննարկել դրա ժամանակ նրա ներկայության հարցը:
Ոչ բոլոր ապագա հայրերն են համաձայն ներկա գտնվել ծննդաբերական գործընթացին, այդ պատճառով հղիության կեսը ճիշտ ժամանակն է դա քննարկելու համար:
Սկսել ծննդատան ընտրությունը:
Կարդալ ծննդատների վերաբերյալ կարծիքները, խորհրդակցել վերջերս ծննդաբերած ծանոթների հետ, քննարկել բոլոր կողմ և դեմ փաստերը և ընտրել հարմարավետ ծննդատուն:

#22շաբաթ #հղիություն #մորևմանկան
Մաշտոցի պողոտա 22, Երևան, Հայաստան

Սկզբնաղբյուր. morevmankan
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

ԵՊԲՀ. Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե՛ ռազմաբժշկական կրթությունը...

ՀՀ ԱՆ. Պարզեցվել են դեղագործական արտադրանքի ներմուծման կարգերը
ՀՀ ԱՆ. Պարզեցվել են դեղագործական արտադրանքի ներմուծման կարգերը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ