Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

Հուլիսի 22-ին Երեւանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր պատրաստել՝  ներկայացնելու եւ քննարկելու ակնաբուժությանը եւ հարակից ոլորտներին առնչվող տեղական եւ միջազգային ժամանակակից փորձը: Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից եւ Կենտրոնական Ասիայից:


Երկօրյա համաժողովի լիագումար նիստին հանդես եկան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի  տեղակալ Անահիտ Ավանեսյանը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: «Ուրախ եմ, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործընկերների հետ գրեթե 20 տարի Հայաստանում կազմակերպում է միջազգային համաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում բազմաթիվ մասնագետների տեղական եւ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր հիվանդանոցներից եւ համալսարաններից, - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Ծրագիրն Աչքի շարժական հիվանդանոցի, մարզային ակնաբուժական կենտրոնների, մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի եւ այլ նախաձեռնությունների միջոցով  ոչ միայն նպաստում է Հայաստանում ակնաբուժության զարգացմանը, այլ նաեւ բերրի հող է ստեղծում առողջապահության այլ ոլորտներում նման ծրագրերի ստեղծման համար»:

 

Մամուլի հաղորդագրություն


«27 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է մեր ականավոր հայրենակից եւ բժիկ Ռոջեր Օհանեսյանի հիմնադրած «Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը, - ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

 

Կատարված տասնյակ հազարավոր հետազոտությունները, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները եւ վիրահատությունները, այդ թվում՝ վիտրեոռետինալ վիրահատությունների ներմուծումը Հայաստան, անգնահատելի մասնագիտական ու տեխնիկական օժանդակություն է, իրականացվել են նաև կրթական միջոցառումներ: Մի խոսքով` անտրտունջ աշխատանք՝ ի փառս մայր Հայրենիքի»:


Համաժողովի լիագումար նիստը նվիրված էր Հայկական ակնաբուժության բժիշկ Ռոջեր Օհանախագծի եւ գործընկերների կողմից իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփմանը, առողջապահական կառավարման համակարգերի՝ մասնավորապես, «Ավետիս» ծրագրի ներկայացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին: Հաջորդող երկու համաժամանակյա թեմատիկ նիստերը  նվիրված էին ակնաբուժությանը՝  եղջերաթաղանթի ախտահարումներին եւ անհասության ռետինոպաթիային, եւ նեոնատոլոգիայի  ոլորտի զարգացումներին:

 

Մամուլի հաղորդագրություն


Վաղը կշարունակվեն համաժողովի աշխատանքները՝ համաժամանակյա նիստերում քննարկելու ընդհանուր ակնաբուժությանը եւ ներզատաբանությանը վերաբերող հարցեր: Ընդհանուր ակնաբուժության նիստի թեմաները կներկայացնեն օկուլոպլաստիկային, նեյրո-օրբիտալ եւ ցանցաթաղանթի ախտահարումներին, գլաուկոմային եւ ռեֆրակտիվ վիրաբուժությանը վերաբերող թեմաներ, իսկ ներզատաբանության նիստին կքննարկվեն I եւ II տիպի շաքարային դիաբետով հիվանդների վարման առանձնահատկությունները եւ շաքարային դիաբետի վարման տեխնոլոգիական առաջադեմ լուծումները:

Հայկական ակնաբուժության նախագիծ


Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) 1992 թվականին ԱՄՆ-ում հայ-ամերիկյան ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: ՀԱՆ-ը 2002 թվականին հիմնադրել է գրասենյակ Հայաստանում և շարունակել է իրականացնել համապարփակ և փոխկապակցված ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով և թիրախ շահառուներով: Քսանյոթ տարիների ընթացքում ԱՄՆ-ից և այլ երկրներից բարձր որակավորում ունեցող գիտնական-ակնաբույժներ են հրավիրվել Հայաստան՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանակելու հայ գործընկերների հետ, Հայաստան են բերվել մեծ քանակով սարքավորումներ եւ դեղորայք: Այս ամենի արդյունքում ապահովվել է ՀՀ-ում ակնաբուժության ոլորտի կայուն զարգացումը: ՀԱՆ բոլոր ծրագրերը մշակված են և իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ:

 

Մամուլի հաղորդագրություն

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց


Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը (այսուհետ՝ ԼԱՄՀ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը տարեկան ավելի քան 111,000 երեխայի առողջապահական ծառայություններ է մատուցում: ԼԱՄՀ-ն շարունակաբար գնահատվում է որպես Կալիֆոռնիայի առաջին և ԱՄՆ-ի առաջին հինգ՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող հիվանդանոցներից մեկը: Որպես Հարավային Կալիֆոռնիայի առաջին և ամենամեծ մանկական հիվանդանոց՝ ԼԱՄՀ-ն տրամադրում է երեխաների բարձրորակ խնամք, բուժանձնակազմի՝ ապագային միտված կրթություն և նորարարական հետազոտություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն ոչ միայն ԼԱՄՀ-ի, այլև ամբողջ աշխարհի երեխաների վրա: Այն ուղղված է՝ նպաստելու երեխաների լուսավոր ապագային` լինի Լոս Անջելեսում, թե Երևանում: ԼԱՄՀ-ն օգտագործում է հեռաբժշկությունը, հեռավար վիրաբուժությունը և կրթությունը՝ վերապատրաստելու բժիշկներին, բուժքույրերին և ընտանիքներին՝ երեխաների համար հնարավոր լավագույն խնամք ապահովելու նպատակով:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com
Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com

Ուկրաինայից ժամանած օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին մի քանի օր ներկա էր «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում իրականացվող վիրահատություններին...

Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ հիվանդը չէր զգում որևէ ցավ, բայց և, միևնույն ժամանակ արթուն էր, խոսում էր բժիշկների հետ, կատարում էր նրանց հրահանգները...

ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ
ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայության բժիշկների կողքին աշխարհի լավագույն սրտաբաններից մեկն է: Մեր հայրենակից, ակադեմիկոս, ՌԴ ԱՆ գլխավոր էնդովասկուլյար վիրաբույժ Բագրատ Ալեքյանի համար էրեբունի ԲԿ-ն հարազատ վայր է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ