Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԼՂՀ ԱՆ. Ինսուլինի և գլյուկոմետրերի տրամադրում

ԼՂՀ ԱՆ. Ինսուլինի և գլյուկոմետրերի տրամադրում

ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է Արցախի Հանրապետությունում առաջին տիպի շաքարային դիաբետով հաշվառված երեխաներին ու երիտասարդներին (0-18 և 18-22 տարեկան) 2019 թվականի հունիս ամսից մինչև 2020 թվականի մարտ ամիսը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորում փակ բաժնետիրական ընկերություններին հատկացվող ինսուլին դեղամիջոցի բաշխացուցակը:


Նախարարի մեկ այլ հրամանով «Արևիկ» բուժմիավորում փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել է գլյուկոմետրեր 20 հատ և թեստ-երիզներ 8000 հատ` 2019 թվականի հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար, որոնք կտրամադրվեն Արցախի Հանրապետությունում հաշվառված առաջին տիպի շաքարային դիաբետով տառապող (0-18 տարեկան) երեխաներին:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ