Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ :

Ռիսկի գործոնները

Հիվանդության հիմնական պատճառներն են՝ ստոծանու բացվածքում կերակրափողն անշարժացնող կապանների թուլությունը, ներորովայնային ճնշման բարձրացումը, ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարումը: Հիվանդացության դեպքերի կեսից ավելին հայտնաբերվում է տարեց մարդկանց մոտ՝ 55-60 տարեկան հասակում, ինչը պայմանավորված է, մասնավորապես, կապանային համակարգի թուլացման բնական գործընթացով:

Ախտանիշները

Բութ, ճնշող ցավ սրտգդալի շրջանում, որը տարածվում է կերակրափողի ուղղությամբ և ճառագայթում դեպի միջթիակային շրջան: Հիմնականում առաջանում է սննդի ընդունումից հետո, ծանրաբեռնվածության, հազի ժամանակ, պառկած դիրքում:

Հաճախ հիվանդությունը զարգանում է անախտանիշ և հայտնաբերվում է պատահաբար՝ կերակրափողի կամ ստամոքսի ռենտգենաբանական հետազոտության ժամանակ:

Ախտորոշումը

Հիմնված է կլինիկական պատկերի և ռենտգեն ախտորոշման տվյալների հիման վրա:

Բուժումը

Ախտանիշների բացակայության դեպքում բուժում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում հետևել սննդակարգին. կարևոր է բացառել ճարպակալումը, քանի որ այն նպաստում  է ներորովայնային ճնշման բարձրացմանը: Հիվանդության ախտանիշների առաջացման դեպքում թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի կողմից նշանակվում է դեղորայքային կոնսերվատիվ բուժում՝ ստամոքսի մոտորիկան նորմալացնելու նպատակով: Ճողվածքի մեծ չափերի դեպքում, կերակրափողում խոցերի առկայության և բուժման անարդյունավետության դեպքում հիվանդին խորհուրդ է տրվում վիրահատություն, որն իրականացվում է լապարասկոպիկ եղանակով:

Հսկողությունը

Հսկվում են թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի մոտ: Տարեկան մեկ անգամ ցուցված է գաստրոսկոպիա:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ