Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային  շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից,   դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում  47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ:  Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում, այս անգամ եւս, հրավիրվել է մասնագետների Tomour board եւ որոշվել է կատարել երկխոռոչանի վիրահատություն՝ որովայնային եւ կրծքավանդակի փուլերով: Մինչ վիրահատությունը հիվանդի  ծանր վիճակը կայունացնելու համար ցուցաբերվել է  անհրաժեշտ բուժօգնություն՝ կարգավորվել է ջրաաղային հաշվեկշիռը, սպիտակուցային բալանսը, կերակրվել է նազոգաստրալ զոնդի օգնությամբ: 

 

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ  վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը կատարել են կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղի աննախադեպ վիրահատություն՝ լապարոսկոպիկ եղանակով:

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
Լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ստամոքսի   մոբիլիզացիա, շրջակա լիմֆատիկ հանգույցների հեռացում, կերակրափողի ստորին երրորդականի մոբիլիզացիա:  Կատարվել է ստամոքսի պրոքսիմալ մասնահատում: Արդյունքում ձեւավորվել է ստամոքսից պատրաստված տրանսպլանտանտը, որը պետք է ծառայի հիվանդին որպես կերակրափող: Արդեն վիրահատության թորակալ  փուլում  ռեւիզիայի ժամանակ հայտնաբերվել է,   որ նորագոյացությունը ներաճել է դեպի աորտա: Կատարվել է  է կերակրափողի միջին երրորդականի մոբիլիզացիա, մասամբ աորտայի ադվենտիցիալ շերտի շրջակա լիմֆատիկ հանգույցների հետ:

 

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
Ուռուցքից 5 սմ վեր կերակրափողը հատվել է  եւ մասնահատված ստամոքսի հետ   մեկ բլոկով հեռացվել է:  Տրանսպլանտանտը տեղափոխվել է միջնորմ եւ արդյուքնում ձեւավորվել է  ծայրը կողքին կերակրափող-ստամոքսային բերանակցում:

 

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն
Վիրահատությունը բարեհաջող է անցել, հիվանդի հետվիրահատական շրջանը  հարթ է ընթանում: 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ