Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի. erebunimed.com

Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է թութքի էնդոսկոպիկ վիրահատություն, որն ամենանվազ ինվազիվ վիրահատությունն է՝ աշխարհում կատարվող բոլոր վիրահատություների մեջ: Թութքի վիրահատության այս մեթոդը Հայաստանում կատարվում է միայն «Էրեբունի» ԲԿ-ում:

 

2010 թվականին Իտալիայում վերապատրաստումից հետո «Էրեբունի» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանը Տրանսանալ հեմոռուդալ դեարտերիզացիա (THD) մեթոդը ներդրել է նաեւ Հայաստանում: Այն համարվում է թութքի բուժման ամենաանցավ եւ հիվանդի համար ամենահեշտ վիրահատությունը եւ հիվանդության բուժման համար ընդամենը մեկ օր է պահանջում:

 

Վիրահատության այս տարբերակն ունի մի շարք առավելություններ՝ 75 տոկոսով ցավի նվազում, հետվիրահատական վերականգնողական շրջանի նվազում, վերքերի բացարձակ բացակայություն: Այս տարբերակով արդեն վիրահատվել է շուրջ 450 հիվանդ, որոնցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի կրկնվել:

 

Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ