Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ:


Թորակալգիան կարող է լինել հետևալ իրավիճակների արտահայտություն.

  • ստենոկարդիա,
  • միոկարդի ինֆարկտ,
  • միտրալ փականի պրոլափս,
  • աորտայի շերտազատված /расслаивающей/ անևրիզմա,
  • թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,
  • պլևրիտ,
  • պնևմոնիա,
  • թոքերի չարորակ նորագոյացություն,
  • ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ /ստամոքսի կամ 12 մատնյա աղու խոց, պանկրեատիտ կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, խոլեցիստիտ/
  • դիաֆրագմալ աբսցես:


Կրծքավանդակի շրջանի ցավի արտահայտվածության և այն առաջացնող պատճառի լրջության միջև կապը թույլ է:

ՑԱՎԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ՍՐՏԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՐՏԻ ԿՈՐՈՆԱՐՈԳԵՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ

Սրտի կորոնարոգեն ախտահարումներ են.

  • Միոկարդի իշեմիան: Կրծոսկրի ետևում ճնշման զգացողություննը բնորոշ տարածմամբ դեպի ձախ ձեռքը՝ հաճախ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հաճախ ուտելուց հետո կամ էմոցիոնալ սթրեսների հետ կապված: Ախտորոշման համար կարևոր է նիտրոգլիցերինի և հանգստի էֆեկտը՝ ազդեցություն
  • Միոկարդի սուր ինֆարկտը: Զգացողությունները նման են միոկարդի իշեմիայի նկարագրությանը, բայց ավելի ինտենսիվ են և երկարատև մոտ 30 րոպե/ և հանգիստն ու նիտրոգլիցերինը չեն օգնում:


ՑԱՎԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿՈՒՄ ՍՐՏԻ ՈՉ ԿՈՐՈՆԱՐՈԳԵՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

ՄԻՈԿԱՐԴԻՏ

Կրծքավանդակի ցավը հանդիպում է միոկարդիտով հիվանդների 75-90 տոկոսի դեպքում: Որպես կանոն, դա  ճնշող, նվացող կամ ծակող ցավ է, հաճախ` սրտի շրջանում: Կապ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ չի դիտվում, երբեմն նկատվում է ցավի ուժեղացում օրվա ծանրաբեռնվածությունից հետո: Նիտրատները ցավը չեն հանում: Հստակ կապ էլեկտրոսրտագրության փոփոխությունների և ցավային սինդրոմի միջև չկա:


ՊԵՐԻԿԱՐԴԻՏ

Պերիկարդիտի ժամանակ ցավը կրծքավանդակում հանդիսանում է հիվանդության կարևոր արտահայտություններից մեկը: Այնուամենայնիվ ցավային ախտանիշն ունի որոշակի յուրահատկություններ:Հաճախ պերիկարդիտի ժամանակ ցավը ի հայտ է գալիս հիվանդության սկզբում, երբ լինում է պերիկարդի թաղանթների շփում: Պերիկարդի խոռոչում հեղուկի շատ քանակի կուտակման կամ խոռոչի սերտաճման ժամանակ ցավն անհետանում է, ուստի ցավային ախտանիշը երկարատև չէ:

Սուր չոր պերիկարդիտի ժամանակ ցավը հաճախ տեղակայվում է կծկման վերնային շրջանում, բայց և կարող է տարածվել ողջ պերիկարդիալ շրջանում: Հազվադեպ ցավը դիտվում է էպիգաստրալ կամ ստորկողային շրջանում: Ցավի տարածում դեպի ձախ թևը, ուսը, թիակ քիչ է բնորոշ պերիկարդիտին: Միևնույն ժամանակհազվադեպ չէ ցավի տարածումը դեպի կրծքավանդակի աջ կողմը և աջ ուսը:

Բնույթով ցավը կարող է լինել բութ, նվվացող կամ հակառակը՝ սուր, կտրող: Ցավի բնորոշ առանձնահատկությունը պրիկարդիտի ժամանակ նրա կապն է շնչառության և մարմնի դիրքի հետ:

Շնչառությունը հաճախ մակերեսային է, քանի որ խորը շնչառության ժամանակ ցավն ուժեղանում է: Երբեմն պացիենտները ստիպված են լինում հարկադրական նստած և առաջ թեքված դիրք ընդունել:

ԿԱՐԴԻՈՄԻՈՊԱԹԻԱ

Ցավային ախտանիշը հանդիպում է բոլոր կարդիոմիոպաթիայով հիվանդների մոտ, այնուամենայնիվ, այն ավելի բնորոշ է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիային: Կարդիոմիոպաթիայի ժամանակ ցավի բնույթը հիվանդության ընթացքի հետ փոփոխություններ է կրում: Հաճախ սկզբում ի հայտ է գալիս ատիպիկ ցավ, որը կապված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, երկարատև է և չի անցնում նիտրոգլիցերին ընդունելիս:

Այս ցավի բնույթը և տեղակայումը կարող են շատ տարբեր լինել:  Ստենոկարդիայի տիպիկ նոպաներ, որպես օրենք, չեն դիտվում: Հաճախ լինում են էպիզոտիկ ցավային նոպաներ ծանրաբեռնվածությունից /քայլք/ առաջացող, միաժամանակ հիմնական ֆոնը և ավելի բնորոշը հանդիսանում է սպոնտան ցավը, որն այս կամ այն չափով անցնում է նիտրոգլիցերինից, բայց ոչ տիպիկ ստենոկարդիայի նման հստակ:

ՍՐՏԻ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԱՐԱՏՆԵՐ

Միոկարդի արտահայտված հիպերտրոֆիան նպաստում է կորոնար շրջանառության հարաբերական անբավարարության զարգացման և միոկարդում նյութափոխանակության խանգարման: Քանի որ սրտի ձեռքբերովի արատները հանդիսանում են միոկարդի հիպերտրոֆիայի հաճախակի պատճառ, պերիկարդիալ շրջանի ցավը բնորոշ է այս պաթոլոգիային:
Ավելի հաճախ կրծքավանդակի ցավը լինում է աորտալ արատների ժամանակ:

ՄԻՏՐԱԼ ՓԱԿԱՆԻ ՊՐՈԼԱՓՍ

Այս պաթոլոգիայի ժամանակ ցավը կրծքավանդակում երկարատև է, նվվացող, ճնշող, ճմլող և չի անցնում նիտրոգլիցերինով:

ՄԻՈԿԱՐԴԻՈԴԻՍՏՐՈՖԻԱ

Միոկարդիոդիստրոֆիայի կլինիկական արտահայտությունները քիչ են բնութագրական և նաև բավականին բազմազան են: Ցավը պերիկարդիալ շրջանում դիտվում է հաճախ և տարբերաբնույթ է:

ԱՐՏԵՐԻԱԼ ՀԻՊԵՐՏՈՆԻԱՆԵՐ

Հիպերտոնիկ հիվանդությունը և սիմպտոմատիկ արտերիալ հիպերտոնիաները բավականին հաճախ ուղեկցվում են պերիկարդիալ  շրջանի տարաբնույթ ցավերով: Առանձնացվում է ցավի մի քանի տեսակ: Առաջին հերթին դա ցավն է զարկերակային ճնշման բարձրացման  ժամանակ, որը առաջանում է աորտայի պատերի չափազանց լարմամբ և ձախ փորոքի միոկարդի մեխանոռեցեպտրների դրդմամբ: Սովորաբար դա երկարատև, նվվացող ցավ է կամ սրտի շրջանում ծանրության զգացում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ