Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողով ակնաբուժություն, նեոնատոլոգիա, ներզատաբանություն

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողով ակնաբուժություն, նեոնատոլոգիա, ներզատաբանություն

Ս.թ. հուլիսի 22-23-ին Երեւանում, ՀՀ  տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Համաժողովին կմասնակցեն եւ ելույթներով հանդես կգան վերոնշյալ ոլորտների մասնագետներ համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:


Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել՝  ներկայացնելու եւ քննարկելու ակնաբուժությանը եւ հարակից ոլորտներին առնչվող տեղական եւ միջազգային ժամանակակից փորձը:


Համաժողովի առաջին օրը (հուլիսի 22, երկուշաբթի) կմեկնարկի լիագումար նիստով, որտեղ կներկայացվեն ՀԱՆ-ի եւ առանձքային գործընկերների ընթացիկ ծրագրերը, ապա տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:


Համաժողովի երկրորդ օրը (հուլիսի 23, երեքշաբթի) տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված ակնաբուժությանը եւ ներզատաբանությանը:


Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների եւ լավագույն փորձի ներկայացում եւ թեմատիկ քննարկումներ: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգներից, ներզատաբաններից եւ խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաեւ առողջաահական համակարգի պատասխանատուների եւ քաղաքականություն մշակողների համար:


Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հուլիսի 5-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին` նշելով անուն/ազգանուն, հաստատություն եւ կոնտակտային տվյալներ:


Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հունիսի 10-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին` անուն/ազգանուն, հաստատություն, կոնտակտային տվյալներ, ինքնակենսագրություն (հայերեն), 1 լուսանկար եւ ներկայացման համառոտագիրը: Հանձնաժողովը կընտրի համաժողովին ներկայացվող նյութերը եւ կապ կհաստատի ընտրված թեկնածուների հետ:


Համառոտագիրը պետք է ներառի գիտական նպատակ, մեթոդ, արդյունքներ եւ եզրակացություն: Ներկայացվող խնդիրը պետք է հստակ ձեւակերպված լինի եւ ունենա համապատասխան մեթոդոլոգիա: Եզրակացությունները պետք է հիմնված լինեն ներկայացված արդյունքների վրա:

 

Համառոտագրի բովանդակությունը չպետք է նախկինում գիտական այլ համաժողովի ներկայացված կամ մասնագիտական ամսագրում հրապարակված լինի: Համառոտագիրը հանձնաժողովին ներկայացնելիս հեղինակը հավաստիացնում է, որ բոլոր համահեղինակները համաձայն են դրան: Համառոտագիրը պետք է պարունակի առավելագույնը 2.000 նիշ եւ ներկայացվի անգլերեն եւ հայերեն:


Բժշկական դեպքի նկարագրության համար համառոտագիրը պետք է ներառի նպատակ, հետազոտություն, եզրակացություն եւ կարեւորություն:
Պոստերը պետք է լինի 80սմ լայնությամբ եւ 200սմ երկարությամբ:


Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ aecp@aecp.am:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ