...
ԵՊԲՀ. Տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանս՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում
Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ուսանողական գիտական ակումբի տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանսը, որը կրում էր «Ուսանողի առաջադեմ խոսքը սկիզբն է ժամանակակից բժշկության» խորագիրը:
Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը նախքան զեկուցումների ներկայացումը, ողջունեց ներկաներին՝ նշելով, որ 50 զեկուցումներից 17-ն են ընտրվել:
«Ինձ համար 17-ն էլ հաղթողներ են, բայց դասախոսական կազմի կողմից զեկուցումների ավարտից հետո կընտրվեն լավագույն 3-ը: Բոլորն էլ արժանի են բարձր գնահատականի, քանի որ աշխատանքներն արվել են ոչ թե կրեդիտի համար, այլ ուսանողի ցանկությունն է, աշխատասիրությունը և ձգտումը: Դա է իսկական բոնուսը: Այստեղ անհետաքրքիր զեկուցումներ չկան»,- նշեց նա:
Այնուհետև ուսանողները հանդես եկան զեկուցումներով, որոնց թեմաները տարբեր էին՝ որովայնի հրազենային վնասվածքներից մինչև գլխուղեղի անոթային խնդիրներ, հիվանդների հետ շփման, առաջին օգնության նրբություններ և այլն:
16.05.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ