Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվեցին  Շվեյցարիայի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը և Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը: Յուրաքանչյուր տարի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրենը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելում է նաև բժշկական կենտրոն, ծանոթանում ընթացող աշխատանքների, ձեռքբերումների ու հնարավոր խնդիրների հետ:

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը խոսեց հիվանդանոցի աշխատանքների, ծրագրերի մասին։ Նա ասաց, որ կտրուկ աճել է հիվանդների հոսքը, ինչը վկայում է հիվանդանոցի զարգացման ճիշտ վեկտորի մասին:

«Իզմիրլյան»  ԲԿ-ն, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող կառույց, իրականացնում է մի շարք բարեգործություններ, սոցիալական ծրագրեր։

Վերջին ծրագիրը, որն իրականացվում է համատեղ  «Իզմիրլյան» հիմնադրամի հետ՝  սիրիահայերի բուժման շարունակող բարեգործական ծրագիրն է։

Թերևս, ամենակարևորը, պահպանվել է թիմը, բուժանձնակազմում փոփոխություններ չեն գրանցվել, մասնագետներն այլ բուժհաստատություններ չեն տեղափոխվել, եղել են  կադրային ավելացումներ։

Արմեն Չարչյանը նշեց. «Այս մեծ ռիթմի մեջ կա ընդլայնվելու հստակ ձևաչափ` ստեղծելու նոր բաժանմունքներ, աշխատանքը  դարձնելու առավել  ազգօգուտ, ի նպաստ, ի բարօրություն ազգաբնակչությանը։ Մենք պարբերաբար վերլուծում ենք, մեր գործողությունները, գործընթացները, որոնց ընդլայնելու ցանկություն կա: Օրինակ, եթե ունենանք ավտոմատացված համակարգ, մեր աշխատանքն այս տեմպի մեջ ավելի դյուրին կլինի»։

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը
Գրեգորի Ջերեջյանը պատմեց իր ակնկալիքների և «Իզմիրլյան» հիվանդանոցից ստացած տպավորությունների մասին. «Սպասելիքներս գերազանցված են: Վիրահատությունների քանակի զգալի աճը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ, իրավամբ, լավ մասնագետներ են աշխատում, որ լավագույն սարքերն են կիրառվում:  Մենք էլ մեծ ծրագրեր ունենք հիվանդանոցի հետ և կարծում ենք, որ հիվանդանոցի ճանաչելիության բարձրացումը կապված է տնօրենի ո՛չ միայն ադմինիստրատիվ աշխատանքի, այլև Վիրահատող Բժիշկ լինելու փաստով։ Դա իսկապես կարևոր է և գնահատելի»։

Հանդիպման վերջում շրջայց կատարվեց հիվանդանոցի բաժանմունքներում և բակում։

Ամալյա Գևորգյան ,
մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատու

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ