Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում

ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին:

Միքայել Սքոնն իր աջակցությունն է ունեցել փետրվարից մեկնարկած «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի մշակմանը:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես` ծրագրի արդյունավետությունը, ինսուլտի կանխարգելումը, նոր դեղերի ընդգրկման հնարավորությունը, վերապատրաստումները, մասնագետներին կրեդիտներ շնորհելու նպատակահարմարությունը և այլն:

Սքոնը շեշտել է Հայաստանում ինսուլտի առաջացման ռիսկերը, առնանձնացնելով ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան ճնշումը և դրա կանխարգելումը:

Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել է, որ ծրագրի շահառու հանդիսացող պացիենտները գոհ են մնում բուժման ընթացքից և ինսուլտից հետո բավականին արագ են վերականգնում իրենց առողջությունը:

Փետրվարի 1-ից գործող մեր ծրագրի արդյունքներով` մինչ այս պահը անվճար բուժօգնություն է ստացել 85 քաղաքացի, որից 13-ն այս պահին հոսպիտալացված են, 60-ը դուրս են գրվել լիարժեք առողջ և ցավոք 12 կյանք չի հաջողվել փրկել:

Նախարար Արսեն Թորոսյանը դոցենտ Միքայել Սքոնին շնորհակալություն է հայտնել իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի ներդրման գործում ունեցած մասնակցության համար և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com

Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.

Հարգելի պարոն Մելիքյան...

Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև...

Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն
Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի...

ԼՂՀ ԱՆ. Նոր սարքը գործարկվեց
ԼՂՀ ԱՆ. Նոր սարքը գործարկվեց

Օրեր առաջ տեղեկացրել էինք «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի համար կենսական կարևորության ֆլյուորոգրաֆ սարքի ձեռք բերման մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ