Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ aնբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման և բջիջների վնասման, առաջին հերթին՝ նյարդային բջիջների: Մեծ նշանակություն ունեն հիպօքսիայի արտահայտման աստիճանը և տևողությունը:


Հիպօքսիայի պատճառները.

 

  • արգանդի պատռվածքը,
  • ծննդաբերության ժամանակ արգանդի հիպերստիմուլյացիան
  • պլացենտայի վաղաժամ անջատումը,
  • պորտալարով արյան հոսքի խանգարումը, որի պատճառները կարող են լինել պորտալարի փաթաթվելը, ճնշվելը, անկումը,
  • արգանդ-պլացենտար անբավարարությունը,
  • ծխելը,
  • մոր սիրտ-անոթային և շնչական համակարգի հիվանդությունները,
  • պտղի բնածին գենետիկ և ոչ գենետիկ արատները,
  • մոր մոտ` սակավարյունությունը:


Ախտանիշները`

 

  • պտղի մոտ սրտային ռիթմի խանգարումները՝ սրտի կծկումների հաճախացումը կամ դանդաղումը,
  • պտղի շարժունակության նվազումը,
  • մեկոնիումի (առաջնային կղանք) ներկայությունը` պտղաջրերում:


Ախտորոշումը.

 

  • hղիության ժամանակ՝ արգանդի, պտղի և պորտալարի խոշոր անոթներում արյան հոսքի ուլտրաձայնային դոպլերոմետրիա,
  • ]ննդաբերության ժամանակ օգտագործվում են հատուկ բժշկական հարմարանքներ՝ ֆետալ մոնիտորներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել մոր և պտղի կենսական ցուցանիշները: Պտղի հիպօքսիայի նշաններ են բրադիկարդիան՝ սրտի կծկումների 110-ից ցածր դանդաղումը և տախիկարդիան՝ սրտի կծկումների հաճախացումը 160-ից ավելի` մեկ րոպեում: Նորմայում ևս սրտի զակերի հաճախականությունը կարող է տատանվել, սակայն հիպօքսիայի դեպքում այն կայուն է՝ պտղի շարժական ակտիվության ճնշման պատճառով: Բացի այդ, պտղի մոտ արգանդի կծկումների հետ կապ չունեցող բրադիկարդիայի հանկարծ ի հայտ եկող էպիզոդները նույնպես պտղի թթվածնային պակասի նշան են,
  • ծննդաբերության ժամանակ պորտալարային արյան հետազոտությամբ կարելի է որոշել թթվածնի քանակն արյան մեջ:


Պտղի հիպօքսիայի բուժումը

Բուժումը կախված է հիպօքսիայի պատճառից: Հիպօքսիայի առաջին աստիճանը, որն ի հայտ է եկել մոր ծխելու, թարմ օդում քիչ լինելու պատճառով, կարելի է կարգավորել առողջ ապրելակերպով: Եթե պատճառը ապագա մոր քրոնիկ հիվանդություններն են, ապա, առաջին հերթին, պետք է բուժել այդ հիվանդությունները

Պտղի հիպօքսիայի շտապ օգնությունը

  • Հղիի կողքի պառկելը լավացնում է արգանդի արյան շրջանառությունը և նվազեցնում հիպօքսիայի արտահայտումը:
  • Օքսիգենոթերապիա, հղիին քթային կաթետրով կամ դիմակով թթվածնի մատակարարում:
  • Պլազմային փոխարինող լուծույթների ներերակային ներարկումներ:
  • Ծննդաբերության դրդման միջոցառումների դադարեցում:
  • Եթե հիպօքսիան սուր զարգացում ունի, օրինակ, առկա է պլացենտայի վաղաժամ անջատում, իրականացվում է կեսարյան հատւմ:

 

Ծննդաբերությունն արագացնելու համար հազվադեպ կիրառում են վակուումային էկստրակտոր կամ մանկաբարձական սեղմակներ:
Նորածինների հիպօքսիայի բուժումը որոշ չափով տարբերվում է. արդեն ծնված երեխային, ի տարբերություն պտղի, կարելի է անմիջապես խոնավացրած թթվածին տալ և անցկացնել ինտենսիվ բուժական միջոցառումներ:

Թեժ գիծ`+374 10 53 13 42

Հասցե. Հայաստան, Երևան, Մաշտոցի պողոտա 22
Պոլիկլինիկա. +374 53 09 69; +374 53 14 62
Լաբորատորիա. +374 53 85 35; +374 53 14 62
Գինեկոլոգիական բաժին. +374 53 14 62

Սկզբնաղբյուր. https://www.armobgyn.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com

Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.

Հարգելի պարոն Մելիքյան...

Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև...

Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն
Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի...

ԼՂՀ ԱՆ. Նոր սարքը գործարկվեց
ԼՂՀ ԱՆ. Նոր սարքը գործարկվեց

Օրեր առաջ տեղեկացրել էինք «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի համար կենսական կարևորության ֆլյուորոգրաֆ սարքի ձեռք բերման մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ