Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրություն

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):

Այս դեպքում անպտղուղ կնոջ ձվաբջիջը՝ իր իսկ ամուսնու սերմով բեղմնավորված, տեղադրվում է մեկ այլ կնոջ արգանդի խոռոչ, որն ընդունակ է կրել և ծննդաբերել երեխային: Երեխայի կենսաբանական ծնողներն այն զույգն է, որը սաղմի ստեղծման համար տրամադրել է ձվաբջիջը և սերմը, իսկ կինը, որը կրում է երեխային, ստացել է "փոխնակ մայր" անվանումը ("օգնող", "փոխարինող" մայր):

Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին ժամանակները փոխնակ մայրությունը դառնում է մասնագիտություն. կենսաբանական ծնողները վճարում են գումար առողջ կնոջը, որը համաձայն է օտար երեխայի իմպլանտացիային (ներպատվաստմանը) և կրելուն:

Փոխնակ մայրությունը ԱՄԲ-ի շրջանակներում ամենաբարդ և, բնականաբար, թանկ արժողությամբ ծրագիրն է: Բժշկագիտության մեջ ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում հնարավոր դարձած երրորդ անձի ներգրավումը երեխայի ծնվելու հարցում, հնարավորություն ընձեռեց այն կանանց, որոնց մոտ անպտղությունը նախկինում անհաղթահարելի էր, զգալ մայրության բերկրանքը:

Փոխնակ մայրության դեպքում կողմերի միջև ձևակերպվում է իրավական փաստաթուղթ (պայմանագիր):

Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին.

 

  • Տարիքը՝ 20-ից մինչև 35
  • Սեփական առողջ երեխայի առկայություն
  • Երեխա կրելու հակացուցումների բացակայություն

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ