Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am

Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am

Կրծկալի ընտրություն

Հարմար և ճիշտ ընտրված կրծկալը հղի կնոջն անհրաժեշտ առաջին պայմաններից մեկն է: Արդեն հղիության երրորդ ամսում մինչ այդ ունեցած կրծկալը չի համապատասխանում կրծքագեղձերին, քանի որ նրանք մեծանում են իրենց չափով:

Հղի կնոջ համար լավագույն կրծկալը

  • Պետք է «շնչող» գործվածքից լինի՝ բամբակ և այլն
  • Պետք է շատ լավ պահի կուրծքը, կանխելով դրանց ձգումն ու կախվածությունը
  • Ունենա կարգավորվող ամրացման մեխանիզմ, որպեսզի հնարավոր լինի այն հարմարեցնել աճող կրծքագեղձերի և լայնացող կրծքավանդակի չափերին:
  • Չպետք է ունենա կուրծքը ճնշող և ցավ առաջացնող կոպիտ հատվածներ:


Եթե կուրծքը փոքր է, կարելի է կրել սպորտային հագուստ, միկրոֆիբներով սպորտային շապիկ, իսկ մեծի դեպքում արդեն առանց կրծկալի հնարավոր չի լինի: Բայց կինը պետք է հետևի, որ կրծկալը լավագույն կերպով ֆիքսի կրծքագեղձերը՝ առանց ճնշելու որևէ մարմնամաս:


Քանի որ հղիության ընթացքում կրծքագեղձերը չափերով մեծանում են մի քանի անգամ, ապա անհրաժեշտ կլինեն մի քանի հարմար կրծկալներ:


Կրծկալի չափն ընտրելու համար պետք է չափել կրծքավանդակը կրծքագեղձերի տակ և կրծքի ամենալայն հատվածքում՝ պտուկների մակարդակում: Այդ երկուսի տարբերությամբ էլ որոշվում է հարմար կրծկալի չափը:

Վարտիքի ընտրությունը

Բնավ էլ պարտադիր չէ հարմար վարտիքները գնել հղիներին նախատեսված խանութներից: Հիմնական պայմանն այն է, որ այն չպետք է սեղմի որովայնը: Հղիների վարտիքը կամ պետք է բարձր լինի՝ որովայնն իր մեջ ընդգրկող, կամ էլ ցածր՝ տեղակայված որովայնից ներքև: Խորհուրդ է տրվում ընտրել շատ առաձգական, անկար վարտիք, որը նաև հագուստի տակից չի երևա:
Վերջին եռամսյակում պետք կգան վարտիք-բանդաժներ լայն երիզով, որոնք կպահեն որովայնը և կկանխեն կախվածությունը: Այդ նույն կերպ ընտրվում է նաև հղիի լողազգեստը:

Ինչպե՞ս ընտրել զուգագուլպաները

Հղիների զուգագուլպաները պարզ են և բավականին ձիգ:

Ամենամատչելի տարբերակը սովորական զուգագուլպան է՝ փափուկ և ցածր եզրով: Իսկ հղիների համար նախատեսված հատուկ զուգագուլպաներն այնքան էլ մատչելի չեն, սակայն ունեն անատոմիական համապատասխանություն՝ դրանք ձգվում են և հարմարվում աճող որովայնին: Դրանք հիմնականում կարվում են բամբակից, դա ապահովվում է լավ միկրոշրջանառություն և ջերմակարգավորում, այդ պատճառով մաշկը դրանցում չի քրտնում: ՛՛Ձմեռայինները՛՛ հաստ են վերևում և ոտնաթաթերի մասում: Կոմպրեսիոն զուգագուլպաները անհրաժեշտ են հղիության ժամանակ՝ երակների վարիկոզ լայնացման կանխարգելման և բուժման համար: Դրանք ցանկալի է ընտրել բժիշկ-ֆլեբոլոգի ցուցումով՝ համապատասխան հետազոտվությունից հետո:

Սովորական զուգագուլպաների դեպքում ճնշումը ոտքերի վրա ամեն տեղ միանման է, իսկ կոմպրեսիոններն ավելի շատ սեղմում են կոճերի շրջանում, որոնք հաճախ այտուցվում են, և ավելի՝ քիչ ազդրերի և ծնկների վրա: Այս զուգագուլպաների խտությունը տարբերակվում է սնդիկի սյան միլիմետրերով: Բացի դա, տուփի կամ փաթեթի վրա նշվում է ճնշման աստճանը, որը 4-ն է՝ ըստ վարիկոզի արտահայտման չափի: Եթե տուփի վրա բացակայում է ՛՛անտիվարիկոզ զուգագուլպա՛՛ նշումը, ուրեմն այն կեղծ է:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ