Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես դադարեցնել և նստել, կամ պառկել և հարմար դիրք ընդունել, թուլացնել սեղմող հագուստը, խնդրել , որ բացեն պատուհանը (եթե դրսում չափից դուրս սառնամանիք չէ): Շատ կարևոր է նոպայի ժամանակ խուճապի չմատնվել:

Եթե մինչ այդ բժիշկը նոպաների դեմ ինչ-որ դեղեր է նշանակել (իզոկետ, նիտրոմինտ), պետք է այն ընդունել սկզբում փոքր դոզայով: Արդյունք չլինելու դեպքում, 5 րոպե անց կարելի է այդ նույն դոզան կրկնել: Պետք չէ անմիջապես դեղի ընդունումն սկսել բարձր դոզաներով, որովհետև կարող է դա դառնալ սովորութային և այլևս չօգնել:

Ստենոկարդիայի նոպայի ժամանակ ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Շտապ օգնության անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ նոպան տևում է 10 րոպեից ավելի, և նիտրոգլիցերին ընդունելիս չի անցնում, կամ էլ, եթե ցավին միանում են նոր և անսովոր սիմպտոմներ (ցավը տարածվում է դեպի ծնոտների, պարանոցի շրջան, անտանելի է և այլն):  Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ստենոկարդիան ավելի է խորանում և շտապ անհրաժեշտ է հիվանդանոց գնալ:

Շտապ օգնությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, եթե հետկրծոսկրային ցավն արտահայտվում է կյանքում առաջին անգամ:

Ի՞նչ անել մինչև բժշկի գալը

Մինչև բժշկի գալը պետք է հիվանդին օգնել ընդունել ամենահարմար դիրքը: Հագուստի սեղմող կապերն ու կոճակներն արձակել հատկապես պարանոցի շրջանում, բացել պատուհանը: Հիվանդին տալ կես բաժակ ջրում 20 կաթիլ կորվալոլ և լեզվի տակ դնելու համար ¼  հաբ ասպիրին:

Ե՞րբ է պետք ստենոկարդիայի նոպայով հիվանդին նիտրոգլիցերին տալ

Նիտրոգլիցերինը պետք է զգուշորեն տալ. Միայն այն ժամանակ, երբ կա վստահություն, որ ցավը կապված է սրտի խնդիրների հետ: Բանն այն է, որ նիտրոգլիցերինն ունի շատ կողմնակի ազդեցություններ, որոնցից ամենավտանգավորը ճնշման կտրուկ իջեցումն է: Ոչ մի դեպքում չի թույլատրվում նիտրոգլիցերինը տալ մշուշված գիտակցությամբ կամ անգիտակից հիվանդին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հանդիպումներ ԻԻՀ առողջապահության պատասխանատուների հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ ԻԻՀ առողջապահության պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...

Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ