Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են

ՀՀ ԱՆ. «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են

Առողջապահության նախարարությունը  Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի հետ համատեղ առողջապահության ոլորտի մասնագետների հետ կազմակերպել է հերթական հանրային քննարկումը` «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը» թեմայի շուրջ:

Պատասխանելով բարձրաձայնված հարցերին` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կարևորել է հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը, ինչը թույլ է տալիս կանխարգելել հիվանդությունները ` իրականացնելով առավել արդյունավետ միջամտություններ առողջ հասարակություն ձևավորելու ճանապարհին:

«Այս մոտեցման պահպանումը անմիջականորեն կխթանի հանրային ռեսուրսների սուղ միջոցների առավել արդյունավետ և նպատակային բաշխումը»,- ընդգծել է փոխնախարարը:

ՀԱՀ Թրփանճեան ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն անդրադարձել է նախորդ քննարկումների թեմաներին։ Այնուհետև Լենա Նանուշյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, որդեգրած քաղաքականությունը և կոչ արել մասնակիցներին լինել ակտիվ, բարձրացնել  հարցեր ու առաջարկներ։

Քննարկվել են նաև սքրինինգների իրականացման, ծխախոտի օգտագործման վերաբերյալ նոր օրենքի, սննդի մեջ աղի քանակի սահմանափակման, աշխատանքի հիգիենայի, ՄԻԱՎ/ԻԱՀ-ի և տուբերկուլոզի  դեմ պայքարի ծրագրերի իրականացման, առողջ ապրելակերպի խթանման, ալկոհոլային խմիչքի գովազդի  և այլ հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...

Պտղի հիպօքսիա
Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ aնբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման...

Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am
Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am

Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են պահպանել խիստ սննդակարգ և կանոնավոր կերպով արյան մեջ գլյուկոզայի քանակն իջեցնելու համար  ինսուլինի ներարկումներ անել: Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները գտել են գլյուկոզայի...

ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին
ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Գործընկերները քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղերի ձեռքբերման...

ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում
ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին...

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում գարշահոտը վերացել է. հաստատությունը կունենա նոր տնօրեն. armtimes.com
Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում գարշահոտը վերացել է. հաստատությունը կունենա նոր տնօրեն. armtimes.com

Առողջապահության նախարարությունում այսօր կայացավ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հաղթող ճանաչվեց առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ