Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Շրի Լանկայի բժշկական խորհրդի ներկայացուցիչներն այցելեցին համալսարանական կլինիկաներ

ԵՊԲՀ. Շրի Լանկայի բժշկական խորհրդի ներկայացուցիչներն այցելեցին համալսարանական կլինիկաներ

Շրի Լանկայից ժամանած պատվիրակության անդամների այցը ԵՊԲՀ շարունակվում է: Արտերկրի գործընկերների այցի նպատակը բժշկական կրթության ոլորտում բուհական երկու երկրի միջև համագործակցության ակտիվացումն է:

Երկրորդ օրը պրոֆեսորներ Սամանկումար Չանդրագուպտա Վիմալասունդերան և Հիդդադուրա Նավին Դեշիկա Սոյսան ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեցին համալսարանական հիվանդանոցային համալիրներ:

Հյուրերը ծանոթացան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գործունեությանը, այցելեցին տարբեր բաժանմունքներ: Տեղում հետևեցին ուսումնառության ընթացքին:

Նրանք հետաքրքրված էին, մասնավորապես, համալսարանական կլինիկաների աշխատանքներում ուսանողների ներգրավածության, ուսումնական գործընթացի կազմակերպման հարցով:

Երկու բժշկական կազմակերպությունում էլ ղեկավարները պրոֆեսորներին ներկայացրին հիվանդանոցների հնարավորությունները, մատուցվող բժշկական ծառայությունները: Անդրադարձ կատարվեց նաև դասավանդող անձնակազմի պատրաստվածությանը:

Շրիլանկացի մասնագետներն այցելեցին նաև Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, որը ղեկավարում է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը:

Նա խոսեց ոչ միայն ԵՊԲՀ այս կլինիկական բազայում իրականացվող աշխատանքների մասին, այլև հյուրերին ներկայացրեց մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի գրանցած վերջին հաջողությունները:

ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին Հայաստանում տվել են իրենց պտուղները: Պատահական չէ, որ Կուբայից հետո Հայաստանը Բելառուսի և Թայլանդի հետ միասին աշխարհում երկրորդ, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում Բելառուսի հետ առաջին երկիրն է, որը 2016թ. արժանացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի:

Նշենք, որ Շրի Լանկայի բժշկական խորհրդի հետ համագործակցությունը շարունակական է լինելու և առաջիկայում ծրագրվում է ԵՊԲՀ ներկայացուցիչների այցն այնտեղ:

Երևանյան այցի երկրորդ օրը եզրափակվեց ԵՊԲՀ հանրակացարանում, ուր արտերկրից ժամանած գործընկերները ծանոթացան օտարերկրացի ուսանողների կացության, հանգստի կազմակերպման պայմաններին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության մասին մանրամասներ պարզեցինք` զրուցելով անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ...

Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am
Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am

Հիպերտրոֆիկ (գերզարգացած) կրծքագեղձերով հիվանդների մոտ ուռուցքային  գոյացությունների առկայության դեպքում վիրահատական բուժման ժամանակ առաջանում են զգալի տեխնիկական դժվարություններ։ Ներկայումս, նման դեպքերում...

Աննախադեպ արդյունք «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am
Աննախադեպ արդյունք «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am

«Արաբկիր» բժշկական համալիրում գործող Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում (ՊՀՀՄԿ)՝ կենտրոնի աշխատակիցների  վերջին 15 տարվա ծրագրային աշխատանքների շնորհիվ, առկա են նախ...

Որքա՞ն հեղուկ է պետք հղի կնոջը. tsnndatun.am
Որքա՞ն հեղուկ է պետք հղի կնոջը. tsnndatun.am

Չնայած օրվա ընթացքում 8 բաժակից ոչ պակաս ջրի օգտագործման կարևորությունը կլինիկորեն ապացուցված չէ, սակայն մասնագետները դա համարում են օրգանիզմը ջրազրկումից պահպանելու լավագույն ելքը...

Ցողունային բջիջներով կբուժեն սրտի արատը. biostem.am
Ցողունային բջիջներով կբուժեն սրտի արատը. biostem.am

Յուրաքանչյուր տարի գիտության և բժշկության ասպարեզում ի հայտ են գալիս ավելի շատ տվյալներ ցողունային բջիջների օգտագործմամբ այս կամ այն հիվանդության բուժման արդյունավետության մասին: Հերթական նորությունը հետևյալն է...

ՀՀ ԱՆ. Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կընդլայնվի ստորագրված նոր համաձայնագրի շրջանակներում.
ՀՀ ԱՆ. Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կընդլայնվի ստորագրված նոր համաձայնագրի շրջանակներում.

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Սարատովում, որտեղ ընթանում է...

Հայտարարություն. erebunimed.com
Հայտարարություն. erebunimed.com

Նոյեմբերի 24-ին Հայաստան կժամանի շվեյցարիացի հայտնի ընդհանուր վիրաբույժ  Պիեռ Մեյերը: Էրեբունի ԲԿ-ում շուրջ 10 օր նա կկատարի խորհրդատվություններ եւ հետազոտություններ: Շվեցարացի հայտնի բժիշկը Հայաստանում է նաեւ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ