Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am

Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղիների քաղցկեղի և աղեստամոքսային  ուղու այլ հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոն կարող է լինել արիլային ածխաջրածնային ընկալիչ սպիտակուցի անբավարարությունը: Սովորական կաղամբը և բրոկոլին կարող են օրգանիզմը պաշտպանել այդ անբավարարությունից:

Հետազոտության արդյունքները հրապարակել է MedicalXpress-ը: Գիտնականները պարզեցին, որ վերոհիշյալ սպիտակուցի պակասը փոխկապակցված է աղիների բորբոքման և աղեստամոքսային ուղու ուռուցքային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ:

Ըստ հետազոտողների, տվյալ նյութի բացակայության դեպքում պաշտպանական հյութ արտադրող բջիջներ չեն ձևավորվում: Սակայն, ինչպես պարզվեց, «կաղամբային սննդակարգը» նպաստում է էպիթելի ամբողջականության վերականգնմանը և չարորակ ուռուցքների առաջացման ռիսկի զգալի իջեցմանը: Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ իրենք կարողացան համոզվել, որ աղիների բորբոքման, ինչպես նաև հաստ աղու քաղցկեղի առաջացման վրա սնվելու ազդեցությունը ոչ թե պարզապես զգալի է, այլ ուղղակի հսկայական է:

«Մենք հայտնաբերեցինք հաստ աղու քաղցկեղի առաջացման վրա ճարպերով հարուստ և բանջարեղենով աղքատ սննդակարգի այնպիսի ահռելի ազդեցություն, որ այն ուղղակի ապշեցրեց մեզ».- այսպես եզրափակեց հետազոտության ղեկավար բժիշկ Գիտտա Ստոքինգերը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ