Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. ՀԲ հետ ծրագրերը շարունակվում են նոր շեշտադրումներով

ՀՀ ԱՆ. ՀԲ հետ ծրագրերը շարունակվում են նոր շեշտադրումներով

Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքներն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հանդիպման ժամանակ:

 

Վերջինս նախ շեշտել է առաջիկա գործակցությունից իր դրական սպասելիքները և հետաքրքրվել գերատեսչության նոր առաջնահերթություններով՝ ըստ այդմ շարունակելու հետագա քայլերը:

Բանկի աջակցությամբ Հայաստանում կառուցվում, վերանորոգվում և վերազինվում են մի շարք բուժհաստատություններ: Իսկ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սքրինինգային ծրագրեր են իրականացվում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման համատեղ ծրագիրը երկարաձգվել է մինչև 2021 թվականը, ուստի կողմերը քննարկել են դրա շրջանակներում հայաստանյան իրավիճակի նոր վերլուծության իրականացման անհրաժեշտությունը: Սիլվի Բոսութղոն փոխանցել է, որ այս նպատակով առաջիկայում փորձագետներ կժամանեն Հայաստան:

ՀԲ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները բարձրացրել են նաև որոշ հարցեր՝ կապված առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման, համակարգ մուտքագրված տվյալների կրկնությունը բացառելու հետ և հետաքրքրվել դրա ներդրման ընթացքով: Նախարար Թորոսյանը նշել է, որ համակարգի ամբողջական ներդրումը որոշակիորեն հետաձգվում է՝ դրա ընթացքն առավել սահուն ու կազմակերպված ապահովելու նպատակով:

Հյուրերը հետաքրքրվել են սոցիալական փաթեթի ծրագրի շահառուների կողմից բժշկական ծառայությունների օգտագործման 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով, որոնք անհրաժեշտ են ֆինանսավորման ներկա պայմանավորվածության վերլուծության համար` Պետական առողջապահական գործակալության և մասնավոր ապահովագրական ընկերությունների մոդելների խնդիրներն ու բացթողումներն ուսումնասիրելու նպատակով։

Իր հերթին նախարար Թորոսյանը խնդրել է բանկի խորհրդատվական աջակցությունը Հայաստանում ապահովագրական նոր մեխանիզմների ներդրման և ապահովագրվածների թիվն ավելացնելու նպատակին հասնելու առումով: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել գործակցել այս առումով ևս:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ